Նժդեհի ճառը Լյապովի գերեզմանի առաջ
Оценка 5

Նժդեհի ճառը Լյապովի գերեզմանի առաջ

Оценка 5
Работа в классе
docx
8 кл—9 кл
12.05.2020
Նժդեհի ճառը Լյապովի գերեզմանի առաջ
Նժդեհի դամբարանական ճառը Լյապովի դագաղի առաջ.docx

Նժդեհի դամբարանական ճառը Լյապովի դագաղի առաջ

Լյապով

Դագաղիդ առջև կանգնած է գաղափարի և զենքի ընկերդ: Խորտակված եմ մահվանդ իրողությամբ: Խորտակված  եմ ու սրտաբեկ, բայց հեռու ինձանից հեղափոխականին անվայել տկարությունը՝ ողբալ քեզ, որովհետև հերոսներին չեն ողբում , այլ՝  հպարտանում, սքանչանում են նրանցով:

Ուղիղ 33 տարի առաջ մեզ միացրեց մեր ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը:

Մեզ հավաքեցին միևնույն գաղափարի շուրջը Հայաստանն ու Մակեդոնիան և քո նմաններիդ շնորհիվ ես ավելի ջերմորեն սիրեցի քո Հայրենիքը , նրա դատը: Իբրև հեղափոխական խոր իմացականության և զորավոր խառնվածքի մարդ ՝ դու գիտցար ազատագրական շարժման ու գործին վերաբերող բոլոր խնդիրներին մոտենալ մտածումի հերոսականությամբ:

Արիություն ունեիր մտածումդ և խոսքդ հասցնել իրենց տրամաբանական վախճանի :

Իբրև հեղափոխական եղար ահեղ ու աներկյուղ, և հանգույն բիբլիական մարգարեների՝ մնացիր անողոք այն բոլորի հանդեպ , որոնք աշխարհում , անձնական շահն սկզբունք դարձրած <<ծախու են հանել իրենց սուրը>>՝ թիկունք դարձրել իդեալին և Աստծուն  ու ամեն ինչ կյանքում կապել մեռյալ նյութի , նյութապաշտության հետ:

-Մի ,մի մարեք ոգին ,- այսպես երեկ, իբրև հեղափոխական դաստիարակիչ այսպես էիր ասում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, նրանց քարոզելով ալելուականություն դեպի հայրենիքը:

Այսպիսին էիր դու փառապանծ ընկեր ,քո կեցվածքի դիմաց ոչինչ էին շատ թագակիրներ և շատ մեծահարուստներ ՝ անարժան՝ կոխածդ հողը համբուրելու:

Լյապո'վ. Ecce homo. Մարդ , ով առյուծի և հրեշտակի հոգի կրող հայ և մակեդոնական հեղափոխության փաղանգի այդ զինվորը ,կարող էր բռնությանն ուղղել գերմանական փիլիսոփայի խոսքերը<<Դու կարող ես ոչնչացնել իմ մարմինը , կարող ես ինձ սրբել երկրի երեսից , բայց իմ հոգու նկատմամբ ոչինչ չես կարող անել>>:

Լյապովի կյանքն ու մահը՝ դա գերագույն հաստատումն է մարդկային գոյության ողբերգականության օրենքի :Նա գիտեր որ հերոսականության տրամաբանությունը հերոսի տառապանքն ու մահը վերածում է նրա ոգու հաղթանակի:

Մեկնում ես. Հավիտենական դռան մոտ քեզ սպասում է Վիտոշի շանթերի վարպետ Քրիստափորը մեր:Շուտով ազատ Մասիսն ու Վիտոշը եղբայրորեն կողջունեն իրար: Այդ օրը Լյապով , հայ հեղափոխականներն իրենց հետ կտանեն մի բուռ հող քո գերեզմանից  ու կցրեն հայոց լեռներում , որ անմեռ հոգիդ ժպտա նաև մեր երկնքի տակ :

     

 

<<Ռազմիկ>>ՙ 1941թ. , թիվ 9


 

Ecce homo. Մարդ , ով առյուծի և հրեշտակի հոգի կրող հայ և մակեդոնական հեղափոխության փաղանգի այդ զինվորը ,կարող էր բռնությանն ուղղել գերմանական փիլիսոփայի խոսքերը<<Դու կարող…

Ecce homo. Մարդ , ով առյուծի և հրեշտակի հոգի կրող հայ և մակեդոնական հեղափոխության փաղանգի այդ զինվորը ,կարող էր բռնությանն ուղղել գերմանական փիլիսոփայի խոսքերը<<Դու կարող…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
12.05.2020