Ջ հնչյուն-տառի ուսուցում

  • docx
  • 11.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Ջ_հնչյուն_տառի_ուսուցում.docx

 

 

 

 

ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ

N 5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ

 

Ջ հնչյուն-տառի ուսուցման

բաց դասի ծրագիր

 

 

Iբ դասարան

Ուսուցիչ՝ Անդրինե Բուդաղյան

 

2020թ․

                               

 

 

 

 

 ԲԱՑ  ԴԱՍԻ  ՊԼԱՆ

Առարկան՝                Մայրենի

Ամսաթիվը՝              12.03.2020 թ․

Դասարան՝                Առաջին

Դասի թեման՝            Ջ հնչյուն - տառի ուսուցում

Դասի տեսակը՝         Նոր նյութի հաղորդում

Դասի նպատակները՝

• ուսուցանել «Ջ» հնչյուն - տառը,

• պատմություն հյուսել թեմատիկ նկարի շուրջ,

• զարգացնել կարդալու սկզբնական կարողությունները,

• բանավոր խոսքի զարգացում, բառապաշարի հարստացում,

• սովորել նոր բառերի բացատրությունը (ջոկ,փնջել),

• կազմել բառակապակցություններ (գեղեցիկ ջրվեժ,սառը ջուր, քաջ զինվոր,սպիտակ ջրաշուշան),

• ամրակայել պատմություն - տառ շղթան,

• կազմել բառեր, որտեղ «Ջ» հնչյունը բառասկզբում է, բառամիջում , բառավերջում ,

• գրել «Ջ» տառը

• տեղեկություններ հաղորդել հայրենի բնաշխարհի մասին:

Կահավորանքը՝   մեծադիր տառապատկերներ, համակարգիչ, պրոյեկտոր, մեծ էկրան, ձյուն/ջուր, ջութակ, ջրաշուշաններ,

Դասին օգտագործված մեթոդները՝  հարց ու պատասխան,   մտագրոհ, կանխագուշակման, բանալի բառեր

Դասի ընթացքը՝

1.Խթանման փուլ

Կատարվում է հին դասի ամփոփում հարց ու պատասխանի միջոցով (Ձ հնչյուն-տառ): Գրատախտակին Ձ  հնչյուն-տառով բառեր փակցնել և ձևավորել երիցուկ։ Արտասանել «Ձնծաղիկ» բանաստեղծությունը, նկատել որ դասարան բերված ձյունը հալվել և դարձել է ջուր։     

Հարցնել թե որ հնչյունով է սկսվում ջուր բառը։

Ուսուցիչ – Այսօր մենք կծանոթանանք Ջ հնչյուն-տառի հետ:

Ֆիզկուլտ դադար

Իմաստի  ընկալում – Պատմել թեմատիկ նկարը։ Առանձնացնել ջ-ով բառերը։  Կազմել բառակապակցություններ։

Պատմել փոքրիկ ավանդություն «Ջերմուկ» բնակավայրի հանքային ջրի բուժիչ հատկությունների մասին։ Կարդալ բառաշարքերը, բնագիրը։ Կարդալ և բացատրել առածի իմաստը։ Սովորել շուտասելուկը։

 Աշխատանք տեսասահիկով (տեսասահիկ 6)։

Ցույց տալ Ջջ տառերի գրելաձևը:

Խաղ - մրցույթ՝  «Աջ ու ձախ»։

Խաղ՝ «Գտնել «ավելորդը»» (տեսասահիկ 7)։

Ֆիզկուլտ դադար

3.Կշռադատման փուլ՝

Բաժանել թղթեր որոնց վրա գրում են Ջջ տառերը, ներկում են տպատառ Ջջ տառերը։ Լրացնում են բաց թողնված ջ տառը բառերում։

Կատարել անդրադարձ: