Բաց դաս`համակարգչային տեխնիկայի կիրառմամբ
Դասի թեման՝ << Գ >>հնչյուն -տառի ուսուցում
Դասի նպատակը՝
· Բառը հնչյունային վերլուծության ենթարկելու կարողության ամրակայում:
Դասի տիպը- Հաղորդման
դաս
Դասի կահավորումը
- համակարգիչ, պրոյեկտոր,
տառերով քարտեր,
խորանարդ,որի
կողորը գրպանիկներով
են,<<Գ>> տառի մեծադիր
նկար:
Դասի ընթացքը`
Խթանում
*Էկրանին հայտնվում է Գ տառի հոլովակը:/հատված <<Երաժշտական այբուբենից/:
Տեսասահիկ 1
Երեխաները թվարկում են էկրանին հայտնված Գ հնչյուն-տառով սկսվող նկարների անունները ,ավելացնում այլ բառեր:
Իմաստավորում
Տեսասահիկ 2
Հյուսել պատմություն դասագրքի նկար- պատմության շուրջ:
Տեսասահիկ 3
Կարդալ համապատասխան բառերը:
Ֆիզկուլտ դադար
<<Գնում ենք տատիկին ու պապիկին օգնելու>>:
Ուսուցանել <<Գոռն ու գարունը >>բանաստեղծությունը: Տեղում սովորողին խրախուսել:
Խաղ` << Լռություն >>- Ուսուցչուհին լուռ ցույց է տալիս ծանոթ տառերի տպագիր գրությամբ քարտը:Աշակերտները` ուսուցչի հրահանգով, լուռ մոտենում է գրատախտակին,գրում ձեռագիր տառը:Եթե սխալվում է մեկ ուրիշ աշակերտ է մոտենում:Աշակերտները իրենք հսկում են տառի ճիշտ գրությանը,եթե սխալ է,բարձրացնում են կարմիր մատիտը,եթե ճիշտ է`կանաչը:
Խաղ խորանարդով: Աշակերտը մոտենում է,նետում խորանարդը,որի կողմեի գրպանիկներում բառեր են :Իրեն <<բաժին հասած>> բառը կարդում է,խորանարդը արագ փոխանցում մյուս աշակերտին: /կարդացած բառերը ուսուցիչը փոխարինում է նոր բառերով/:
Աշխատանք զույգերով: Աշակերտները իրենց մոտ եղած տառային քարտերով կազմում են բառեր:Արագ ավարտող զույգը խրախուսվում է:/այս աշխատանքի ժամանակ առաջինը ավարտող զույգը կատարում է տարբեր առաջադրանքներ`նշում վանկերի քանակը,ձայնավոր հնչյուն - տառերը առանձնացնում…/
Ծանոթացնել Գ տառի գրությանը:
Տեսասահիկ 4
Կշռադատում
Տեսասահիկ 5
Լուծել խաչբառը,որոշել` որ կենդանու անվան մեջ չկա գ տառը:
Մատները գրելուն նախապատրաստող վարժություն
Բաժանել թղթեր Գ տառով սկսվող նկարներով : Երեխաները կգունավորեն ու ներքևի տողերում կգրեն մեծատառն ու փոքրատառը:
Դասվար` էլեոնորա Հովհաննիսյան
© ООО «Знанио»
С вами с 2009 года.