Բաժանումը տասնորդական կոտորակի վրա

  • docx
  • 18.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Բաժանումը տասնորդական կոտորակի վրա.docx

Բաժանումը տասնորդական կոտորակի վրա

     Տասնորդական կոտորակի վրա բաժանելը փոխարինում են բնական կոտորակի վրա բաժանելով:

    Թիվը (տասնորդական կոտորակը կամ բնական թիվը) տասնորդական կոտորակի վրա բաժանելու համար պետք է՝


1)
բաժանելիի և բաժանարարի ստորակետները դեպի աջ տեղափոխել այնքան թվանշաններով, որքան թվանշան կա ստորակետից հետո բաժանարարում
2)
եթե բաժանելիում ստորակետից հետո պակասում են թվանշանները, ապա ավելացնում ենք զրոներ

3) կատարում ենք բաժանումը ստացված բնական թվի վրա

   Այս կանոնը կոտորակների հիմնական հատկության հետևանքն է (կոտորակի գիծը պետք է փոխարինել բաժանումով)՝ կոտորակի համարիչն ու հայտարարը կարելի է բազմապատկել զրոյից տարբեր թվով:

 

    Մեր դեպքում բազմապատկում ենք 10,100,1000... թվերով:

   1,5:0,5=

   Կարճ կարելի է գրել այսպես՝ 1,5:0,5=15:5=3

  

   1,5 բաժանելիում և 0,5 բաժանարարում ստորակետները տեղափոխում ենք դեպի աջ այնքան թվանշաններով, որքան թվանշաններ կան ստորակետից հետո 0,5 բաժանելիում, այսինքն՝ մեկով:

 

0,24:0,06=  

   Կարճ գրում ենք այսպես՝ 0,24:0,06=24:6=4

 

   0,24 բաժանելիում և 0,06 բաժանարարում ստորակետները տեղափոխում ենք դեպի աջ այնքան թվանշաններով, որքան թվանշաններ կան ստորակետից հետո 0,06 բաժանարարում, այսինքն՝ երկու թվանշանով:

    Դիտարկենք ևս երկու օրինակ:

111,232:3,12=1123,2:312=3,6

 

24,05:0,225=4,050:0,225=4050:225=18