Մաթեմատիկան շախմատի տախտակի վրա
Оценка 4.7

Մաթեմատիկան շախմատի տախտակի վրա

Оценка 4.7
pdf
08.06.2020
Մաթեմատիկան շախմատի տախտակի վրա
Մաթեմատիկան_շախմատի_տախտակի.pdf

Մաթեմատիկան շախմատի տախտակի վրա

Ինտելեկտուալ խաղերի մեջ շախմատը առանձնանում է նրանով, որ զարգացնում է ոչ միայն հիշողությունը և մարտավարական գործողություններ մշակելու կարողությունը, այլև ներառում է մաթեմատիկական այնպիսի ոլորտներ, ինչպիսիք հավանականությունների տեսությունն ու կոմբինատորիկան են: Բայց այսօր ես կխոսեմ շախմատի տախտակի ընձեռած այլ փոքր, բայց կարևեր առավելությունների    մասին:

   Շախմատ խաղալու հարթակը իրենից կոպիտ ասած ներկայացնում է 64 փոքրիկ քառակուսիներից բաղկացած մեծ քառակուսի՝ 8 միավոր կողմով: Առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան չկա:

 

Սկսենք ամենահեշտից՝ ես առաջարկում եմ ձեզ խաղալ ինձ հետ շախմատ:

Կզիջեմ և կխաղամ սևերով: Դուք սկսում եք առաջինը, քայլում ենք հերթով: դու 1 ես 2 դուք 3 ես 4

Դժվար չէ նկատելը, որ ձեր կատարած քայլերը կենտ թվերի բազմությունն են, իսկ իմը՝ զույգ: Բարդացնենք առաջադրանքը:  

Քարերը բերելով նույնատիպ դիրքի՝ հեշտությամբ կարելի է պատկերացում կազմել սիմետրիայի մասին:

 

Իսկ հիմա ևս մեկ անգամ ուշադիր նայեք տախտակին ու որևէ քայլ կատարեք: Փորձեք ասել ձեր խաղաքարի դիրքը, օրինակ՝ b2-b4: Սա էլ արդեն կոորդինատների յուրացման մոտեցում է:

Նմանատիպ օրինակները բավականին շատ են, իսկ մեր նպատակն այստեղ շախմատի միջոցով մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրության ավելացումն է և իհարկե որոշակի հասկացությունների հետ ծանոթացումը

Արոնյանը նշում է, որ շախմատ խաղալիս յուրաքանչյուրը կարող է գտնել այն, ինչ իրեն հարազատ է: Բացի այդ, խաղը զարգացնում է քննադատական ու աբստրակտ մտածողությունը: Այսպիսով` գրոսմայստերի կարծիքով, առաջանում է այն բանի գիտակցումը, որ յուրաքանչյուր քայլ շատ բան է փոխում, ու «մարդը սկսում է իր ազատ ժամանակն ու կյանքն ավելի շատ գնահատել»:

«Մեր խաղում սկզբունքորեն կարելի է գտնել այն գեղեցկությունը, այն մաթեմատիկական, տրամաբանական ու արտիստիկ կապը, որը կարելի է գտնել շախմատ խաղալ սովորելիս, ժամանակակից հասարակության մեջ դա պակասում է», — ասել է նա:

Սակայն միևնույն ժամանակ մարզիկը հետ չի նայում և միշտ քայլում է կյանքին ընդառաջ:

Արոնյանը պատմել է, որ շախմատն իրեն շատ է օգնել կյանքի տարբեր իրավիճակներում, շախմատի շնորհիվ նա մարդկանց մեջ աշխատում է տեսնել միայն լավը:

«Հաճախ այնպես է լինում, որ դու մարդու երկու տեսանկյունից ես նայում: Ասենք, շախմատ խաղալիս դու թույլ խաղաքար ունես, սակայն եթե դու աշխատես նրա վրա, նա կարող է ուժեղանալ», — ավելացրել է նա:

Արոնյանը խոստովանում է, որ բոլոր մարդկանցից, ում հետ նա կցանկանար շախմատ խաղալ, առաջին տեղում մեր հայրենակից, աշխարհի իններորդ չեմպիոն, լեգենդար շախմատիստ Տիգրան Պետրոսյանն է:

 

Շախմատի հիանալի առանձնահատկությունն այն է, որ միտքը, խստորեն սահմանափակելով իր գործունեության սահմանները, չի հոգնում նույնիսկ շատ ուժեղ լարվածության տակ, ընդհակառակը, նրա էներգիան մեծանում է, դառնում ավելի ճկուն։

Շախմատը նույնպես, ինչպես սերը, խաղընկեր է պահանջում:

Ամեն տեղ այդպես է։ Ցանկացած գործում լավագույն մասնագետները միշտ էլ հրաշալի առևտրականներ են լինում։

Գրոհե՛ք պաշտպանվելու փոխարեն։                                          Դոկտոր Բեռն

Մտքերին էլ ինչ-որ հենարան է պետք, այլապես նրանք կսկսեն անմտորեն պտտվել իրենք իրենց շուրջը:

Կյանքը շախմատի պարտիա է: Այն ավարտելուց հետո և՛ արքաները, և՛ զինվորնե

րը դրվում են միևնույն արկղի  մեջ:                                              Մ. Սերվանտես

 

Մաթեմատիկան շախմատի տախտակի վրա Ինտելեկտուալ խաղերի մեջ շախմատը առանձնանում է նրանով , որ զարգացնում է ոչ միայն հիշողությունը և մարտավարական գործողություններ մշակելու կարողությունը , այլև…

Մաթեմատիկան շախմատի տախտակի վրա Ինտելեկտուալ խաղերի մեջ շախմատը առանձնանում է նրանով , որ զարգացնում է ոչ միայն հիշողությունը և մարտավարական գործողություններ մշակելու կարողությունը , այլև…

Իսկ հիմա ևս մեկ անգամ ուշադիր նայեք տախտակին ու որևէ քայլ կատարեք : Փորձեք ասել ձեր խաղաքարի դիրքը , օրինակ՝ b2-b4: Սա էլ արդեն կոորդինատների…

Իսկ հիմա ևս մեկ անգամ ուշադիր նայեք տախտակին ու որևէ քայլ կատարեք : Փորձեք ասել ձեր խաղաքարի դիրքը , օրինակ՝ b2-b4: Սա էլ արդեն կոորդինատների…

« Հաճախ այնպես է լինում , որ դու մարդու երկու տեսանկյունից ես նայում : Ասենք , շախմատ խաղալիս դու թույլ խաղաքար ունես , սակայն եթե…

« Հաճախ այնպես է լինում , որ դու մարդու երկու տեսանկյունից ես նայում : Ասենք , շախմատ խաղալիս դու թույլ խաղաքար ունես , սակայն եթե…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
08.06.2020