Շերտավորված առաջադրանքները մայրենիի դասերին
Оценка 4.9

Շերտավորված առաջադրանքները մայրենիի դասերին

Оценка 4.9
docx
08.06.2020
Շերտավորված առաջադրանքները մայրենիի դասերին
Документ Microsoft Word (2).docx

Շերտավորված առաջադրանքները մայրենիի դասերին

Շերտավորված առաջադրանքները կարելի է ներկայացնել նաև անհա­տա­­կան քար­­տերի, բա­նա­­վոր հարցումների միջոցով,  ինչպես նաև գրա­տախ­տակի վրա` 2-3 տարբերակներով առաջադրանքների գրառ­մամբ  և   այլ միջոցներով:

 Մայրենիից շերտավորված աշխատանք կազմակերպե­լու համար ուսումնասիրվող տեքստի  շուրջ հարկավոր է տարամակարդակ առաջադ­րանքներ կազմել։

       Առաջին տարբերակը ամենապարզն է, երբ տրվում են առաջադրանքներ՝ դասագրքում ներկայացված ձևակերպումներով ու մակարդակների տարբե­րությամբ և նույն հերթականությամբ։ Դասագրքերում բնագրերից հետո  տրվող  հարցերն ու  առաջադրանքներն արդեն իսկ շերտավորված  են: Երկրորդ տարբերակը կարող է լինել յուրաքանչյուր առաջադրանքի հնարա­վո­ությունների կոնկրետացում՝ տարբեր մակարդակների պատրաստվածության աշա­կերտների համար։ Ուսուցիչն ընտրում է այնպիսի առաջադրանքներ, որոնք  նպատակաուղղվում են  աշակերտների կարողության կատարելագործմանը, պայմաններ ստեղծում  վատ կարդացող երեխաների մոտ կարդալու  որակները զարգացնելու  ուղղությամբ: Առաջին մակարդակի  սովորողներին  կարելի  է  հանձնարարել այսպիսի առաջադրանքներ.   Օրինակ՝  դիտարկենք  3-րդ դասարանի մայրենիի դասագրքից  / հեղինակներ՝ Վ. Ա. Սարգսյան,Կարինե  Թորոսյան, Ս. Գրիգորյան, Հ. Խաչատրյան/  վերցրած  դասանյութերի հիման վրա:

<<Ալիսը հրաշքների  աշխարհում>>  հեքիաթից հատված.                

       Կարդա տեքստը։

       Ընդգծի՛ր (նշի՛ր) անհասկանալի բառերը։

       Կարդա՛ բոլոր հարցական, բացականչական և պատմողական նախա դասությունները։

       Կատարի՛ր տեքստին կից տրված առաջադրանքը։

       Առանձնացրո՛ւ գեղեցիկ բառերն ու արտահայտությունները։

       Հեղինակը  անսովոր  բառի համար ի՞նչ հոմանիշներ է ընտրել։

       Քարտի վրա գրված բառերից ընդգծի՛ր նրանք, որ տեքստում օգտագործված չեն։

       Քարտի վրա գրված բառերից որոշի՛ր նրանք, որոնց դու հանդիպեցիր տեքստում։ Ընդգծի՛ր դրանք։

       Բաժանի՛ր նախադասությունները տրամաբանական հատվածների՝ 1, 2, 3 բառերից կազմված։ Կարդա՛ պահպանելով դադարները։

       Որոշի՛ր տեքստի առանձին հատվածներ, պարբերություններ և ընթերցի՛ր համապատասխան հնչերանգով։

Երկրորդ մակարդակում  գտնվող աշակերտներին կարելի է առաջադրել  կառուցողական բնույթի առաջադրանքներ,որոնք նպատակաուղղված են աշակերտների ճանաչողական հետաքրքրությունների ձևավորման և հասկանալով կարդալու ու խոսքային կարողությունների կատարելագործմանը։ Դիտարկենք  <<Կապույտ տերևներ>> պատմվածքը, 2-րդ դասարան:

 

        Պատմվածքի վերնագրին համապատասխան ընտրի՛ր նույնարմատ բառեր։

       Քարտի վրա գրված է պատմվածքի այն հատվածը, որ մենք ընթերցե­ցինք։ Քարտում բաց են թողնված մի քանի բառեր։ Հիշիր տեքստի այդ բառերը և լրացրո՛ւ։

       Ընդարձակի՛ր նախադասությունը (պարբերությունը) հատկանիշ ցույց տվող (կամ՝ ինչպիսի՞ հարցին պատասխանող) բառերով։

       Քարտի վրա գրված է մի հատված տեքստից։ Փոխի՛ր շարադրման ժա­մանակը։ Կարդա՛ տեքստը քո կատարած փոփոխություններով։

       Տեքստի երրորդ (պայմանական է) նախադասության մեջ փոխի՛ր         բառը (ընտրել ամենահարմարը) իր հոմանիշներով այնպես, որ տեքստն ավելի հուզական դառնա։

       Գրատախտակին գրված է տեքստից մի հատված։ Համեմատի՛ր տեքստի հետ և որոշի՛ր ավելորդ նախադասությունը։

       Քարտի վրա գրված է մի հատված տեքստից, բայց բաց է թողած մի նախադասություն։ Համեմատի՛ր տեքստի հետ, որոշի՛ր բաց թողած նախադասության տեղը։

       Բանաստեղծության տողերում որոշի՛ր գլխավոր իմաստն արտահայ­տող բառերը. դադա՛ր տուր և կարդա՛ արտահայտիչ։

       Ընթերցի՛ր մի հատված տեքստից և այն ավելի արտահայտիչ դարձնե­լու համար ընտրի՛ր համապատասխան շարժումներ և դիմախաղ։

Երրորդ մակարդակի աշակերտների համար ընտրվում են հետազոտական բնույթի առաջադրանքներ, որոնք նպաստում են  ստեղծագործության  գաղափարի գիտակցմանը  և  ստեղծագործական կարողությունների  զարգացմանը:։

Օրինակ՝  <<Պոչատ  աղվեսը>> հեքիաթը.

       Ինչու՞ է այս ստեղծագործությունը համարվում հեքիաթ (բանաստեղծություն, պատմվածք)։

       Հեղինակն ի՞նչ տրամադրություն է արտահայտում պատմվածքի առա­ջին (երկրորդ, երրորդ...) հատվածում։ Ի՞նչ միջոցներով է դա արտահայտված։

       Դերերով ընթերցի՛ր  հեքիաքը։

       Հեղինակն ի՞նչ միջոցներով է արտահայտում իր վերաբերմունքը հեքիաթի հերոսի նկատմամբ։

       Ինչու՞ է տեքստն այսպես վերնագրված։ Հիմնավորի՛ր։

       Ի՞նչ ոճով է գրված հեքիաթը՝ նկարագրակա՞ն, թե՞ պատմողական։

       Ապացուցի՛ր, որ տվյալ տեքստը հեքիաթ է ։

       Այս տեքստում հեքիաթային ի՞նչ տարրեր կան։

       Ընկերներիդ հետ կազմի՛ր այս տեքստի սցենարը։

       Ընկերներից մի խո՛ւմբ ընտրիր և բեմականացրո՛ւ կարդացածից մի հատված։ Ապացուցի՛ր, ինչու՞ պետք է այդ ձևն ունենա բեմադրությունը։

Շերտավորումը կարող է իրականացվել նաև ըստ այլ հատկանիշի, օրինակ՝ ըստ ծավալի։ Շերտավորման այս տեսակի հիմքում ընկած է աշակերտի՝ կարդալու տեխնիկային տիրապետելու աստի­ճանը։

Առաջադրանք 1։   <<Մայրիկի ծաղիկը>>  2-րդ դաս.

I մակարդակ։ Կարդա՛ և հատվածը, պատմի՛ր տեքստին մոտ բառերով։

II մակարդակ։ Կարդա՛ և մանրամասն պատմի՛ր ամբողջ տեքստը։

III  մակարդակ։ Կարդա՛ ամբողջ տեքստը և համառոտ պատմի՛ր։

Առաջադրանք 2:

I մակարդակ։ Կարդա՛ տեքստը, նշի՛ր առաջին պարբերության գլխավոր միտքն արտահայտող նախադասությունը։

II   մակարդակ։ Կարդա՛ տեքստը, նշի՛ր յուրաքանչյուր պարբերության գլխավոր միտքն արտահայտող նախադասությունը։

III մակարդակ։ Կարդա՛ տեքստը, նշի՛ր այն նախադասությունը, որն ար­տահայտում է ստեղծագործության գլխավոր միտքը։

Առաջադրանք 3:

I    մակարդակ։ Տրված ասացվածքներից ընտրի՛ր նրանք, որ առավել հա­մապատասխան են տեքստի բովանդակությանը։

II   մակարդակ։ Ստեղծագործության բովանդակությանը համապատասխան ասացվածք հիշի՛ր։

III մակարդակ։ Ստեղծագործությունից ընտրի՛ր այն նախադասությու­նը, որ նման է ասացվածքի։ Այդ թեմայով ի՞նչ ասացվածքներ գիտես։

Շերտավորված ուսուցումը կարելի է իրականացնել նաև ըստ ստեղծագոր­ծական կարողությունների հատկանիշի։

Ստեղծագործական բնույթի շերտավորված առաջադրանքները կարող են լինել այսպիսին.

Առաջադրանք 1։

I  մակարդակ։ Որոշի՛ր տրված բառերի խառնված հերթականությունը։ Վերականգնի՛ր բառի ճիշտ պատկերը։

II մակարդակ։ Հորինի՛ր պատմություն <<Գարուն>> թեմայով՝ տրված հենա­կետային բառերի օգնությամբ։

III  մակարդակ։ Հորինի՛ր մի քառատող գարնան մասին։

 

Առաջադրանք 2:  <<Կաքավի գովքը>> բանաստեղծությունը.

I    մակարդակ։ Բանաստեղծության քառատողերը վերնագրի՛ր։

II   մակարդակ։ Բանաստեղծության քառատողերից յուրաքանչյու-
րի բովանդակությանը համապատասխան նկար-պլան կազմի՛ր։

III  մակարդակ։ Կազմի՛ր բանաստեղծություն պլան և գրի՛ր տետրում։

 

Առաջադրանք 3:

I    մակարդակ։  <<Կաքավի գովքը>> բանաստեղծության  նկատմամբ քո վերաբերմունքն ար­տահայտիր գույնի միջոցով։

II   մակարդակ։ Նկարի՛ր բանաստեղծության՝ քո կարծիքով ամենաէա-
կան դրվագը։

III  մակարդակ։ Նկարի՛ր՝ արտահայտելով բանաստեղծության բովան-
դակությունը։

 

 


 

Շերտավորված առաջադրանքները մայրենիի դասերին Շերտավորված առաջադրանքները կարելի է ներկայացնել նաև անհա ­ տա ­­ կան քար ­­ տերի , բա ­ նա ­­ վոր հարցումների…

Շերտավորված առաջադրանքները մայրենիի դասերին Շերտավորված առաջադրանքները կարելի է ներկայացնել նաև անհա ­ տա ­­ կան քար ­­ տերի , բա ­ նա ­­ վոր հարցումների…

I մակարդակ։ Կարդա ՛ և I հատվածը , պատմի՛ր տեքստին մոտ բառերով։

I մակարդակ։ Կարդա ՛ և I հատվածը , պատմի՛ր տեքստին մոտ բառերով։

I մակարդակ ։ Տրված ասացվածքներից ընտրի՛ր նրանք , որ առավել հա ­ մապատասխան են տեքստի բովանդակությանը։

I մակարդակ ։ Տրված ասացվածքներից ընտրի՛ր նրանք , որ առավել հա ­ մապատասխան են տեքստի բովանդակությանը։
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
08.06.2020