ԹԵՍՏ 2
1-ին մաս
Կարդա´ տեքստը և պատասխանի´ր հարցերին:
Մադագասկարը
Աֆրիկայի ափամերձ
ամենախոշար կղզին
է: Դա նաև երկրագնդի
խոշորագույն կղզիներից
մեկն է: Այն ունի
մայրցամաքային
ծագում. համաձայն
գիտական տվյալների`
Մադագասկար կղզին
մի ժամանակ Աֆրիկա
մայրցամաքի մի
մասն է եղել: Հնագույն
ժամանակներում`
հազարավոր տարիներ
առաջ, այն անջատվել
է Աֆրիկայից: Այժմ
նրանց բաժանում
է Մոզամբիկի նեղուցը:
Մայրցամաքից վաղ
մեկուսացման պատճառով
Աֆրիկայի և Մադագասկարի
բուսական ու կենդանական
աշխարհները իրարից
շատ են տարբերվում:
Աֆրիկային բնորոշ
խոշոր բուսակեր
կենդանիներն ու
գիշատիչները Մադագասկարում
չկան: Փոխարենը
կղզում ապրում
են շատ այնպիսի
կենդանիներ, որոնք
ուրիշ ոչ մի տեղ
չկան. երկրագնդի
այլ տեղերում չեն
հանդիպում: Դրանցից
են կիսակապիկների
մի շարք տեսակները,
օրինակ, լեմուրները:
Մադագասկարում
բնակվում են տարբեր
մեծության կիսակապիկներ:
Որոշ տեսակներ
խոշոր են` կատվի
մեծության, մյուսներն
ավելի փոքր են:
Կան նույնիսկ առնետի
մեծության կիսակապիկներ:
Դրանք ապրում են
անտառներում: Ցերեկը
քնում են ծառերի
փչակներում, իսկ
գիշերը արտասովոր
ճիչերով դուրս
են գալիս որսի:
Ամենախոշոր տեսակը
ինդրին է, որը ամենայուրահատուկ
ձայնն ունի. նրա
ճիչը երեխայի լաց
է հիշեցնում: Մյուս
հետաքրքիր տեսակը
տարօրինակ անուն
ունի. կոչվում
է այ-այ: Սրանք ունեն
շատ խոշոր ականջներ
ու երկար մազեր:
Սրանց անունը շատ
հետաքրքիր ձևով
է առաջացել: Մոտ
երկու հարյուր
տարի առաջ Մադագասկար
այցելած հնագետները
նկատել են այդ
կենդանիներին
և ցույց են տվել
բնիկներին, որպեսզի
նրանցից տեղեկություններ
իմանան դրանց մասին:
Բայց տեղաբնիկները
զարմացած «ա´յ-ա´յ»,
«ա´յ -ա´յ» են գոչել`
հասկացնելով, որ
այդպիսի կենդանի
տեսնում են առաջին
անգամ: Այստեղից
էլ կենդանու անունը
մնացել է այ-այ:
Կիսակապիկների
մեջ ամենահայտնին
լեմուրներն են:
Մադագասկարի սնահավատ
բնիկները լեմուրներին
համարում են սուրբ
կենդանիներ: Նրանք
կարծում են, որ
դրանք իրենց մահացած
հարազատների հոգիներն
են: Այդ պատճառով
էլ հոգ են տանում
նրանց մասին. կերակրում
են ու ամեն կերպ
պաշտպանում:
1 |
Նշի´ր մի բան, որը Աֆրիկայում կա, իսկ Մադագասկարում չկա:
Պատասխան`___________________________________________________________
2 |
Ի՞նչն
է Աֆրիկայի
և Մադագասկարի
կենդանական
աշխարհների
տարբերության
պատճառը:
1) Նրանց մինչև նեղուց կա:
2) Մեկը մայրցամաք է, մյուսը` կղզի:
3) Կղզին շատ վաղ է անջատվել Աֆրիկայից:
4) Կղզին չափերով ավելի փոքր է:
3 |
Ուշադի´ր կարդա այն հատվածը, որտեղ խոսվում է այ-այ կիսակապիկի մասին, և պատասխանի´ր տրված հարցերին:
ա. Ովքե՞ր հայտնաբերեցին այդ կենդանին:
1) բնագետները
2) նավաստիները
3) որսորդները
4) զինվորները
բ.
Ինչպե՞ս
առաջացավ
նրա
անունը:
Պատասխան` ________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
4 |
Ի՞նչ յուրահատկություն ունի Մադագասկարի ամենախոշոր կիսակապիկը:
Պատասխան` ________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
5 |
ա. Ո՞ր
կենդանիներին
են
Մադագասկարի
բնակիչները
սուրբ
համարում:
Պատասխան` ________________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
բ. Ի՞նչ
պատճառով
են
նրանց

2-րդ մաս
Կատարի´ր տրված առաջադրանքները:
6 |
Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է: Արտագրի´ր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառակապակցությունը:
անձրևից թր—վել, հա—թել թշնամուն, ուսուցչի շնոր—իվ, շոգ կես—ր
Պատասխան` _____________________, ________________________
______________________, ________________________
7 |
Ո՞ր բառի իմաստն է` գիշատիչ:
1) խմբերով
ապրող
2) ուրիշ
կենդանիներ
ուտող
3) խոշոր
չափեր
ունեցող
4) ծառերի
վրա
ապրող
8 |
Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության:
1) հորեղբայր
– բարդ
բառ
2) ճաշասենյակ
– հոդակապով
բառ
3) համեղ
–
պարզ
բառ
4) անիմաստ
– նախածանցավոր
բառ
9 |
Տրված
բառերից
յուրաքանչյուրի
դիմաց
նշված
է, թե
այն
ինչ
խոսքի
մաս
է: Ո՞ր
տարբերակում
է սխալ
նշված:
1) փայտե
–
գոյական
2) կլոր
–
ածական
3) բայց
– շաղկապ
4) երկու
–
թվական
10 |
Ո՞րն
է տրված
նախադասության
ստորոգյալը:
Տեղաբնիկները այդպիսի կենդանի տեսնում են առաջին անգամ:
Պատասխան`
____________________________
© ООО «Знанио»
С вами с 2009 года.