ԹԵՍՏ 2
1-ին մաս
Կարդա´ տեքստը և պատասխանի´ր հարցերին:
Նոր տարվա գիշերը Բակուրը շատ նվերներ էր ստացել, դրանց թվում` մատիտներ ու վրձին` նկարիչ հորեղբորից:
Առավոտյան նա սկսեց մեկիկ-մեկիկ դասավորել նվերները, գրքերը, մատիտներն ու վրձինը, ավտոմեքենան ու ձիուկը, ինքնաթիռը, կոնֆետները... Երբ ամեն ինչ դասավորել էր, ձեռքն առավ տետրն ու վրձինը: Պատկերացրեց մի թմբլիկ ճնճղուկ ծառի ճյուղին և մտածեց. «Նկարեմ ճնճղուկին»: Ու սկսեց: Նկարեց թե չէ, ճնճղուկն իսկույն կենդանացավ` ծի՛վ-ծի՛վ, պտույտներ գործեց սենյակում և բաց օդանցքից դուրս թռավ:
Ա՛յ քեզ բան... Բակուրը սկսեց ուշադիր զննել վրձինը, ուրեմն կախարդակա՞ն է:
Այս ամենը տեսնում էր զարդարված տոնածառի տակ կանգնած Ձմեռ պապը և քթի տակ ժպտում: Իհարկե, վրձինը հորեղբայրն էր նվիրել, իսկ Ձմեռ պապն էլ որոշել էր վրձնին կախարդական հատկություն պարգևել` կենդանացնելու, իրականացնելու այն, ինչին նա կդիպչի:
Բայց ինչպես ամեն ինչ, վրձնի կախարդանքն էլ իր սահմանն ուներ: Նա կախարդական էր միայն Նոր տարվա առաջին օրը: Երբ զարմացած Բակուրիկը շուռումուռ էր տալիս վրձինը, Ձմեռ պապը նրան ասաց այդ մասին:
«Այդպե´ս,- մտածեց Բակուրը,- ուրեմն պետք է շտապել»:
Նա արագ բակ դուրս եկավ: Պապիկի տնկած խաղողի տունկը դեռ աշնանը սկսել էր չորանալ: Բակուրը վրձինը մի քանի անգամ տարավ ու բերեց բնի վրայով:
Իհարկե, քանի որ ձմեռ էր, տունկը չկանաչեց, բայց գարնանն անպայման կկանաչի:
Մոտակայքում թափառում էր չգիտես որտեղից հայտնված անտուն մի շնիկ:
«Տերերը մոռացել են նրան»,- որոշեց Բակուրն ու ցանկապատի տակ` ձյան վրա, նրա համար փոքրիկ ու հարմար մի բույն նկարեց: Նկարեց թե չէ, բույնն իսկույն դարձավ իսկական:
Հետո Բակուրը տուն վազեց: Ամանեղենի պահարանում փնտրեց գտավ ունկը կոտրված գեղեցիկ կարմիր գավաթը, որ ամռանից պահում էր, որպեսզի հատուկ սոսնձով կպցնի: Վրձինն իր գործն այստեղ էլ արեց: Բաժակը տեղնուտեղը կպավ ամրացավ, ասես պոկված չէր էլ եղել:
Մութն ընկնում էր արդեն, օրն ավարտվելու վրա էր , վրձնի կախարդանքն էլ` հետը, և տղան շտապում էր: Նա ուզում էր, շա՛տ էր ուզում նավակ նկարել, ի´ր ուզածի պես, որպեսզի նավակը դառնար իրակա՜ն:
Արդեն սկսել էր, երբ հիշեց հարևան բակում ապրող Խաչիկ պապին: Խաչիկ պապը կույր էր: Մթնում էր, երբ Բակուրը տնից դուրս եկավ:
- Այդ ո՞ւր,- հարցրեց մայրիկը:
- Հիմա կգամ,- գոչեց Բակուրն ու վազեց: Հետո կարող էր ուշ լինել: Նա շնչակտուր ներս ընկավ Խաչիկ պապենց տուն: Բակուրիկը մոտեցավ և վրձինը քսեց նրա աչքերին: Խաչիկ պապի աչքերը առողջացան. նա սկսեց տեսնե՜լ: Ի՜նչ ուրախություն էր:
1. Նշի´ր
երկու բան, որ նվեր
էր ստացել Բակուրը:
Պատասխան` ________________,
____________________
2. Առավոտյան առաջինը ի՞նչ արեց Բակուրը:
1) Շնորհակալություն հայտնեց հորեղբորը նվերների համար:
2) Վերցրեց տետրն ու վրձինը ու նկարեց թմբլիկ ճնճղուկ:
3) Սկսեց մեկիկ-մեկիկ դասավորել նվերները:
4) Մոտեցավ տոնածառի տակ կանգնած Ձմեռ պապիկին:
3.
Ուշադի´ր կարդա
տեքստի երկրորդ
պարբերությունը
և պատասխանի´ր
տրված հարցերին:
ա. Ի՞նչ հերթականությամբ դասավորեց տղան նվերները:
1) Գրքերը, մատիտներն ու վրձինը, ավտոմեքենան ու ձիուկը, ինքնաթիռը, կոնֆետները:
2) Մատիտներն ու վրձինը, գրքերը, ինքնաթիռը, ավտոմեքենան ու ձիուկը կոնֆետները:
3) Ավտոմեքենան ու ձիուկը, գրքերը, մատիտներն ու վրձինը, ինքնաթիռը, կոնֆետները:
4) Ինքնաթիռը, կոնֆետները, գրքերը, մատիտներն ու վրձինը, ավտոմեքենան ու ձիուկը:
բ. Ինչի՞ց հասկացավ Բակուրիկը, որ վրձինը կախարդական է:
Պատասխան`_____________________________________________________________
_________________________________________________________________________
4. Ինչո՞ւ էր Ձմեռ պապը քթի տակ ժպտում:
Պատասխան`_____________________________________________________________
_________________________________________________________________________
5. ա) Տղան ո՞ր գործը կիսատ թողեց:
Պատասխան`_____________________________________________________________
_________________________________________________________________________
բ) Ո՞ր հրաշքը տղային մեծ ուրախություն պատճառեց:
Պատասխան`_____________________________________________________________
________________________________________________________________________
2-րդ մաս
8. Կատարի´ր տրված առաջադրանքները:
Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է:
Արտագրի´ր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառակապակցությունը:
փոքրիկ ձա• ուկ, զվար• տրամադրություն, անծայրածիր օվկ • նոս, հ•թալի պտուղ
Պատասխան` ___________________________,_________________________________
_______________________________, __________________________________
7. Ո՞ր բառի իմաստն է` ձայնը գլուխը գցել:
1) շշնջալ
2) հարցնել
3) փսփսալ
4) գոռգոռալ
8. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը ըստ կազմության.
1) լուսամուտ − հոդակապով բառ
2) անպայման − նախածանցավոր բառ
3) ջրհոր − բարդ բառ
4) գործվածք − պարզ բառ
9. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
1) զվարճալի − ածական
2) մայրաքաղաք − հատուկ գոյական
3) քեռի − անձ ցույց տվող գոյական
4) եթե − շաղկապ
10. Դո´ւրս գրիր տրված նախադասության ստորոգյալը:
Մոտակայքում թափառում էր անտուն մի շնիկ:
Պատասխան` ____________________________________________________________
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.