Եռանկյունների նմանության հայտանիշները
Եռանկյունների նմանության առաջին հայտանիշը
. Եթե մի եռանկյան երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու անկյուններին, ապա եռանկյունները նման են:
Եթե ∢B=∢E և ∢C=∢F, ապա ΔABC∼ΔDEF
Եռանկյունների նմանության երկրորդ հայտանիշը
Եթե մի եռանկյան երկու կողմերը համեմատական են մյուս եռանկյան երկու կողմերին, իսկ այդ կողմերով կազմված անկյունները հավասար են, ապա եռանկյունները նման են:
Եթե ABDE=ACDF և ∢A=∢D, ապա ΔABC∼ΔDEF
Եռանկյունների նմանության երրորդ հայտանիշը
Եթե մի եռանկյան երեք կողմերը համեմատական են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա եռանկյունները նման են:
Եթե ABDE=BCEF=ACDF, ապա ΔABC∼ΔDEF
© ООО «Знанио»
С вами с 2009 года.