Տաթևի մանրանկարչության դպրոց
Оценка 4.9

Տաթևի մանրանկարչության դպրոց

Оценка 4.9
docx
13.05.2020
Տաթևի մանրանկարչության դպրոց
13.docx

Տաթևի մանրանկարչության դպրոց, հայկական մանրանկարչության դպրոցներից։ Գործել է Տաթևի համալսարանում։ Պահպանվել են մատենագիտական վկայություններ այն մասին, որ համալսարանում մյուս գիտություններին զուգընթաց սովորում էին «նկարագրութիւն պատկերահանութեան և զանազան նկարչոլթիւնս»։ Մեզ են հասել թվով քիչ, բայց արվեստի լիարժեք գործեր ներկայացնող XIV-XV դարերի ձեռագրեր, որոնք վկայում են Տաթևի մանրանկարչության դպրոցի գոյության և զարգացման մասին։ Այդտեղ շարունակվել են Գլաձորի մանրանկարչության դպրոցի ավանդույթները։ Տաթևի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչներից է Գրիգոր Տաթևացին, որը 1378 թվականին պատկերազարդել է Եղեգիսից բերված անավարտ նկարազարդումով Ավետարանը (1297,Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան)։ Գրիգոր Տաթևացին իր աշխատություններում բազմիցս շոշափել է գեղագիտությանը վերաբերող հարցեր, որոնք կիրառել է իր ստեղծագործություններում։ Շարունակելով Գլաձորի մանրանկարչության ավանդույթները՝ նա դրանք հարստացրել է իրականությունից վերցված մանրամասներով։ Նկարչի վարպետությունն արտահայտվել է նկարների բացառիկ գունաշարով, որտեղ աչքի են ընկնում վառ կարմիրն ու կապույտը՝ համադրված շագանակագույնի ու դեղինի երանգների հետ։ Նրա ստեղծագործություններն առանձնանում են մոնումենտալությամբ, կերպարների համաչափությունների պահպանմամբ։ Տերունական պատկերներում գեղանկարչական մանրամասներն ընդգծում են նկարչի ձգտումը՝ պատկերել մոնումենտալ բնույթի իրական երևույթներ։ Մարդկանց դեմքերը շատ նուրբ են, արտահայտիչ դիմագծերով, որոնց առավել կենդանություն է տրված այտերի բնական կարմրությամբ։ Տաթևի մանրանկարչության դպրոցի XV դարի սկզբի լավագույն նկարիչներից էր Հայրապետը։ 1407 թվականին նրա նկարազարդած Ավետարանից պահպանվել է միայն հիշատակարանը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, պատառիկ 923), որտեղ նրա անունը հիշատակվում է որպես «Նաղաշ Հայրապետ»։ Լավագույն նկարազարդ ձեռագրերից է Հայրապետի ընդօրինակած Հայսմավուրքը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան)։ Նկարչի ստեղծած բազմերանգ զարդանկարները (կիսախորան, գլխազարդեր, լուսանցազարդեր) մանրանկարչական արվեստի հասուն գործեր են, որոնք դիտողին համակում են իրենց նրբությամբ, երանգների գունագեղությամբ հատկապես գրավիչ են դիմապատկերներն իրենց գեղանկարչական վարպետությամբ։ XV դարի վերջերին Տաթևում ձեռագիր է նկարազարդել Աբրահամ ծաղկողը, որը ճանաչված նկարիչ էր Բոլորբերդի վանքում (Վայոց ձորՍրկղունք)։ Աբրահամը Տաթևում կատարելագործել է իր արվեստը, մեծապես օգտվել Գլաձորի և Տաթևի մանրանկարչության դպրոցների ավանդույթներից և կրել հատկապես Թորոս Տարոնացու արվեստի ազդեցությունը (Ավետարան, 1496, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան)։ Տաթևի մանրանկարչության դպրոցում նկարազարդվել են նաև բազմաթիվ այլ բնույթի մատյաններ, որոնցում թեմատիկ նկարներ չկան։ Դրանք հարդարված են միայն կիսախորաններով, գլխազարդերով ու լուսանցազարդերով, որոնք կատարված են վարպետորեն և մեծ մասամբ ունեն գրաֆիկական ոճավորում։ Տաթևի մանրանկարչության դպրոցը գործել է շուրջ 50 տարի՝ իր ուրույն արվեստով հարստացնելով հայ մանրանկարչությունը։


 

Скачано с www.znanio.ru

XIV - XV դարերի ձեռագրեր , որոնք վկայում են Տաթևի մանրանկարչության դպրոցի գոյության և զարգացման մասին։ Այդտեղ շարունակվել են Գլաձորի մանրանկարչության դպրոցի ավանդույթները։ Տաթևի մանրանկարչության…

XIV - XV դարերի ձեռագրեր , որոնք վկայում են Տաթևի մանրանկարչության դպրոցի գոյության և զարգացման մասին։ Այդտեղ շարունակվել են Գլաձորի մանրանկարչության դպրոցի ավանդույթները։ Տաթևի մանրանկարչության…

որոնք կատարված են վարպետորեն և մեծ մասամբ ունեն գրաֆիկական ոճավորում։ Տաթևի մանրանկարչության դպրոցը գործել է շուրջ 50 տարի՝ իր ուրույն արվեստով հարստացնելով հայ մանրանկարչությունը։

որոնք կատարված են վարպետորեն և մեծ մասամբ ունեն գրաֆիկական ոճավորում։ Տաթևի մանրանկարչության դպրոցը գործել է շուրջ 50 տարի՝ իր ուրույն արվեստով հարստացնելով հայ մանրանկարչությունը։
Скачать файл