Հույս հավատ սեր

  • docx
  • 15.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала հույս հավատ սեր.docx

                        Հույս, հավատ, սեր          

                               Բաց դաս           

09.10.2014թ.

Առարկա- Հայոց եկեղեցու պատմություն

Դասարան – 10ա

Թեմա-Քրիստոնեական իդեալ

Դասի նպատակը

-պարզաբանել հավատ, հույս , սեր հասկացությունները

-ներկայացնել հույսի աղբյուրը, առարկան,նպատակը

-պարզաբանել հավատի բացառիկ դերը մարդու կյանքում

-մեկնաբանել սիրո դերը քրիստոնյայի կյանքում

Մեթոդներ-մտագրոհ,խմբային աշխատանք,շարունակիր միտքը

Դիդակտիկ նյութեր-պաստառ,գունավոր թղթեր, աստվածաշնչյան նկարներ

Դասի կառուցվածքը- ամփոփիչ դաս

                                      Դասի ընթացքը

1.Հաշվառում, գրանցում

2. Արտասանություն երաժշտության ներքո՝

                             <<Եթե>>

                             <<Սերը գերազանցում է սիրուն>>

                             <<Խոնարհություն>>

                             <<Սեր>>

3.Խմբային աշխատանք-որի ժամանակ դասարանը բաժանվում է 3 խմբի, որոնք պիտի 15 րոպեի ընթացքում ձեւավորեն իրենց հանձնարարված ենթավերնագրին համապատասխան պաստառը եւ ներկայացնեն  5 րոպեի շրջանակներում:

4.<<Շարունակիր միտքը>> մեթոդի կիրառում.

ա.Մանանեխի հատիկի չափ…(եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանն ասեք՝ տեղափոխվիր այստեղից այնտեղ, կտեղափոխվի)

բ.Ինչպես եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպես էլ….(ես քեզ եմ փափագում, ով Աստված, հոգիս ծարավ է քեզ)

գ.Ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ եւ….(Աստված բնակվում է նրա մեջ)

դ.Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտե, թե Տերն ինչ է անում, այլ….(ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը,ինչ իմ հորից լսեցի, հայտնեցի ձեզ)

ե.Ով չի սիրում իր եղբորն ում տեսնում է, ինչպես….(կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել)

5.Թիմերի ավագները միմյանց են ուղղում բլից հարցեր

6.Գնահատում- խրախուսում

7.Տնային հանձնարարություն- նյութն ամրապնդելու համար հանձնարարվում է գրել շարադրություն: