Ամբողջ թվերի բազմապատկումը

  • docx
  • 18.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Ամբողջ թվերի բազմապատկումը.docx

Ամբողջ թվերի բազմապատկումը

Տարբեր նշաններով ամբողջ թվերի բազմապատկումը

Տարբեր նշաններով երկու ամբողջ թվեր բազմապատկելու համար պետք է՝

·         բազմապատկել այդ թվերի մոդուլները,

·         արդյունքի դիմաց դնել «−» նշանը:

Օրինակ 1

 

ա) −20⋅2=−(20⋅2)=−40

 

բ) 20⋅(−2)=−(20⋅2)=−40

 Օրինակ 2

  

ա) −5⋅14=−(5⋅14)=−70

 

բ) 5⋅(−14)=−(5⋅14)=−70

Ստանում ենք. 

(−)⋅(+)=(−)

(+)⋅(−)=(−)

Միևնույն նշաններով ամբողջ թվերի բազմապատկումը

Միևնույն նշաններով երկու ամբողջ թվեր բազմապատկելու համար պետք է՝

·         բազմապատկել այդ թվերի մոդուլները

·         արդյունքի դիմաց դնել «+» նշանը

Օրինակ 3

−12⋅(−4)=|−12|⋅|−4|=48

 

Սովորաբար գրում են այսպես՝ −12⋅(−4)=12⋅4=48

 

Ստանում ենք.

(+)⋅(+)=(+)

(−)⋅(−)=(+)


 

Скачивание материала доступно только для авторизованных пользователей.