Ամբողջ թվերի հանումը

  • docx
  • 18.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Ամբողջ թվերի հանումը.docx

Ամբողջ թվերի հանումը

    Մենք արդեն գիտենք, թե ինչպես են գումարում ամբողջ թվերը: Ի՞սկ ինչպես է կատարվում ամբողջ թվերի հանումը:

 

    Կատարենք հետևյալ հանումը՝ 3−7

 

   Այս թվերի տարբերությունն այն թիվն է, որին +7 գումարելով, ստանում ենք 3:       Դա −4 թիվն է, քանի որ −4+7=3:

  

   Ուրեմն, կարող ենք գրել՝ (+3)−(+7)=3+(−7)=−4

  

   Պարզվեց, որ 3-ից 7 հանելու համար պետք է 3-ին գումարել −7

  

   Նույն կերպ՝ (−5)−(−3)=−5+3=−2

  

   Այս օրինաչափությունը ճիշտ է ցանկացած երկու ամբողջ թվերի համար, ուստի՝

   Մի ամբողջ թվից մեկ ուրիշ ամբողջ թիվ հանելու համար պետք է նվազելիին գումարել հանելիի հակադիր թիվը:

   Դիտարկենք այլ օրինակներ:

Օրինակ

(+12)−(+9)=(+12)+(−9)=3

(−11)−(−7)=(−11)+(+7)=−4