Բաժանարարներ և բազմապատիկներ

  • docx
  • 18.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Բաժանարարներ և բազմապատիկներ.docx

Բաժանարարներ և բազմապատիկներ

 

     Եթե բնական թիվն առանց մնացորդի  բաժանվում է երկրորդ բնական թվի վրա, ապա առաջին թիվը կոչվում է երկրորդ թվի  բազմապատիկիսկ երկրորդ թիվը՝ առաջին թվի  բաժանարար:

    45:9=5

    Ուրեմն՝ 45 թիվը 9-ի բազմապատիկ է, իսկ 9 թիվը՝ 45-ի բաժանարարը:

 

    a թվի բաժանարար կոչվում է այն թիվը, որի վրա a-ն բաժանվում է առանց մնացորդի:  

    Դիցուք m-ը և n-ը բնական թվեր ենm թիվը կոչվում է n թվի բաժանարար, եթե գոյություն ունի այնպիսի k բնական թիվ, որ՝ n=mk:

 

    Օրինակ՝ 4-ը 120 թվի բաժանարարն է, քանի որ՝ 120=4⋅30:

 

   15 թիվն ունի չորս բաժանարարներ՝ 1,3,5,15, քանի որ դրանցից յուրաքանչյուրի վրա այն բաժանվում է առանց մնացորդի:  

 

   1 թիվը ցանկացած բնական թվի բաժանարարն է:

   a բնական թվի բազմապատիկ կոչվում է այն թիվը, որը առանց մնացորդի բաժանվում է a-ի:

 

    Ցանկացած բնական թիվ ունի անվերջ թվով բազմապատիկներ:

 

    Բնական թվի ամենափոքր բազմապատիկը հենց ինքը թիվն է: