Հակադիր ամբողջ թվեր

  • docx
  • 18.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Հակադիր ամբողջ թվեր.docx

Հակադիր ամբողջ թվեր

 

     M(−4) և N(4) կետերը գտնվում են O կետից հավասար հեռավորությունների վրա, սակայն նրանք դասավորված են O կետի տարբեր կողմերում՝ հակադիր ուղղություններով:

     Այդ պատճառով −4 և 4 կետերը կոչվում են հակադիր:

    Այն ամբողջ թվերը, որոնք կոորդինատային ուղղի վրա գտնվում են զրոյից միևնույն հեռավորության վրա , բայց հակադիր ուղղություններով, կոչվում են հակադիր թվեր:

    Երկու հակադիր թվեր իրարից տարբերվում են միայն իրենց նշաններով:

    Բերենք հակադիր թվերի օրինակներ.

126 և -126

-784 և 784

   Միայն մեկ թիվ կա, որը հակադիր է ինքն իրեն: Դա 0 թիվն է:

   a թվի հակադիր թիվը նշանակում են −a:

 

   Եթե a=−15, ապա նրան հակադիր թիվը −a=15-ն է:

 

   Եթե a=564, ապա նրան հակադիր թիվը −a=−564-ն է:

 

   Եթե a=0, ապա նրան հակադիր թիվը −a=0-ն է:

   

  −(−a)-ն նշանակում է −a թվի հակադիր թիվը:

 

   Օրինակ՝ քանի որ −(−243)=243,  ապա −243 թվի հակադիր թիվը 243-ն է:

  

   Ցանկացած z և z ամբողջ հակադիր թվերի համար ճիշտ են հետևյալ հավասարությունները՝

 

−(+z)=−z, −(−z)=+z


 

Посмотрите также