Մտքեր արդարության մասին

  • docx
  • 28.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Մտքեր արդարության մասին.docx

                   Մտքեր արդարության մասին

    «Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, խաղաղությունը առաքինություն է, հոգու վիճակ, բարյացկամության, վստահության ու արդարության կամք»:

Սպինոզա, փիլիսոփա


     «Կա երկու տեսակի արդարություն. դուք ունեք փաստաբան, որը լավ գիտե օրենքը, և փաստաբան, որը լավ գիտե դատավորին»:

Քոլյուշ, երգիծող դերասան


     «Մեկ անարդարությունն անգամ սպառնալիք է ամբողջ աշխարհի արդարությանը»:

Մարտին Լյութեր Քինգ

Հոգևոր ու քաղաքական գործիչ


     «Լավ մարդն արդարությունն ամենից վեր է դասում: Բարի մարդը, որ նաև քաջություն ունի, բայց անհաղորդ է արդարությանը, խռովարար կդառնա: Քաջություն ունեցող, բայց արդարությանն անհաղորդ միջակությունն ավազակ կդառնա»:

Կոնֆուցիուս, փիլիսոփա


     «Եթե դու ուզում ես արդար լինել մի աշխարհում, որտեղ արդարություն գոյություն չունի, դու ընդամենը պատրանքի զոհ ես»:

Միշել Ֆյուփյուի


     «Դատական սխալը բացառություն անող արդարադատության ամենավստահելի դաշնակիցն է: Որքա~ն անմեղ մարդիկ դեռ կգործեին, թե դատական սխալները չլինեին»:

Պիեր Դեսպրոժ, երգիծող դերասան
    
     «Որոշ մարդիկ` օրենսդիրներ, դատավորներ, փիլիսոփաներ, ազնիվ մարդիկ, ասում են` մենք արդարության մեջ ենք քայլում: Ճիշտ է, ինչպես գողերը` մայրուղիներում»:

Վիկտոր Հյուգո, գրող


     «Եթե կարողանաս կատարել խոստումդ` առանց վնասելու արդարությանը, պետք է խոսքիդ տերը լինես»:

Կոնֆուցիուս


     «Արդարությունը կերակուր պատրաստելու նման մի բան է, չարժե շատ մոտիկից նայել»:

Ժողովրդական


     «Ճշմարիտ արդարությունը, գուցե սա է. ունակ լինել շնորհակալություն հայտնել նրան, ով քեզ բարիք է անում, և չլիզել նրա ձեռքը, ով քեզ վնասում է»:

Բերնար Վերբեր, գրող


     «Երբ հրամանն անարդար է, խռովությունը դառնում է արդարության սկիզբ»:

Ռոմեն Ռոլան, գրող


     «Արդարությունը հաջողության հասածների գյուտն է»:

Անդրե Լանժեվեն, գրող


     «Զայրույթը դեպի արդարություն տանող վազք է»:

Մարի Գանիե, գրող


     «Մարդիկ որքա~ն են սիրում արդարությունը, երբ դատում են ուրիշների հանցանքը»:

Արման Սալաքրու, գրող


     «Ծայրահեղ արդարությունը ծայրահեղ անարդարություն է»:

Թերանոս, լատին երգիծաբան


     «Ահաբեկության դեմ պայքարը զենքով չի լինում, այլ անարդարության փնտրտուքով»:

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա


     «Արդարությունը վրիժառությունը կանխելու լավագույն միջոցն է»:

Ստեֆան Հեքե, գրող


     «Չկա առավել դաժան բռնակալություն, քան այն, որն օրենքների ստվերում և արդարարության գույներով պաճուճված է գործում»:

Մոնթեսքյո, փիլիսոփա


     «Մինչև բարեգործություն անելը պետք է միշտ արդարություն ապահովել»:

Նիկոլա դը Մալբրանշ, փիլիսոփա


     «Չափազանց մեծ հարկերը հանգեցնում են արդարության խաթարման, բարոյականության փչացման, անհատական ազատության կազմաքանդման»:

Բենջամեն Կոնստան, գրող, քաղաքական գործիչ