Ժամանակակից տեղեկատվական տեղնոլոգիաներ
Оценка 4.9

Ժամանակակից տեղեկատվական տեղնոլոգիաներ

Оценка 4.9
Домашнее обучение
docx
ОБЗР
3 кл—7 кл
06.02.2022
Ժամանակակից տեղեկատվական տեղնոլոգիաներ
Ժամանակակից տեխնոլոգիաներ
Jamanakakic texekatvakan texnologianer.docx

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն---------------------------------------------------------------------------------- 3

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը և դերը երեխայի հոգեբանական զարգացման մեջ------------------------------------------------------------- 4

Եզրակացություն------------------------------------------------------------------------------ 20

Օգտագործված գրականության ցանկ------------------------------------------------------ 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Նորագույն տեխնոլոգիաները  մարդկային կյանքիողջ հասարակության համար ստեղծել են նոր աշխարհ: Դրանք, հակառակ մեր ակնկալիքներին չեզոք միջոցներ չեն: Դրանք են թելադրում կյանքի ընթացքն ու ուղորդում ճանապարհը: Ներկա դարաշրջանում, մարդ արարածը մուտք է գործել տեխնոլոգիաների նոր դարաշրջան, որն արագ տեմպերով փոփոխության է ենթարկել նրա հասարակական կյանքը:

Քաղաքական, տնտեսական, գեղագիտական, հոգեբանական, բարոյական, կրթական, հասարակական տեսանկյունից տեղեկատվական տեխնոլոգիաների թողած ազդեցության հետևանքները խոր են այնքանով, որ մարդկային կյանքի և հոգու ոչ մի անկյունը զերծ չի մնացել այդ ազդեցությունից:

Այսօր ակնհայտ է, որ քաղաքակրթության հետագա զարգացումը կախված է նրանից, թե ինչպես կկառուցվեն մեդիայի և մարդու, մեդիայի և մշակույթի, մեդիայի և կրթության հարաբերությունները: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր լուծել այդ խնդիրները:

Առ այսօր մանկավարժական ասպարեզում չկա մեդիայի կիրառելիության համակարգվածություն, ուսումնասիրված չէ` ինչ դեր են խաղում էլեկտրոնային միջոցները կրթության և դաստիարակության խնդրում:

 Հիմնական բարդությունն այն է, որ մանկավարժական արդեն կատարված ուսումնասիրությունները կորցնում են արդիականությունը` մեդիամիջոցների արագ  փոփոխման հետևանքով:

Աշխատանքային եւ սոցիալական միջավայրերի, դրանցում գործածվող տեխնոլոգիաների հաճախակի փոփոխությունները մեր օրերի մարդուն ստիպում են անընդհատ յուրացնել նոր գիտելիքներ եւ հմտություններ, պատրաստ լինել շարունակական ուսման։ Տեղեկատվական դարաշրջանում կրթության բնույթի մեջ կատարվող արմատական փոփոխությունը սերտորեն առնչված է տեղեկատվության եւ հաղորդակցության արդի միջոցների զարգացման եւ տարածման հետ։

 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ և ԴԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ

Եվ կրթությունը, որպես մշակույթի համակարգում հանդես եկող առանձնահատուկ գործունեություն, բնական աբար, չի կարող հեռու մնալ այս գործընթացից: Մանկավարժական տեսանկյունից քննարկվում են հետևյալ խնդիրները.

•     ուսուցման որակի ապահովում և կրթական բաց համակարգերի (բաց կրթության) կառուցման սկզբունքներ.

•     տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները լրացուցիչ կրթության մեջ.

•     նոր տեղեկատվական տեխնոլոգիաները` որպես ստեղծական կարողությունների և մասնագիտական կողմնորոշման միջոց.

•     կրթության հոգեբանական, մանկավարժական խնդիրները տեղեկատվական հասարակության պայմաններում.

•     տեղեկատվական հասարակության մեջ գլոբալիզացիան և կրթության ու կրթական ծառայությունների ինտեգրումը.

•     տեղեկատվական տեխնոլոգիաների դաստիարակչական ազդեցությունը.

•     տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը անհատի մտավոր զարգացման վրա

•     տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը և դերը երեխաների հոգեբանական զարգացման վրա  և այլն:

Վերջին խնդրի հետ կապված հետազոտության արդյունքներն էլ որոշեցին նպատակս: Այն է` ոչ միայն ներկայացնել  բուն բովանդակությունը, անդրադառնալ խնդիրներին ու լուծումներին, այլ նաև մեկ աշխատության մեջ զետեղել նյութեր, որոնք կարող են օգնել ուսուցչին և ծնողին:

Չնայած վերջին տասնամյակներում գրականության մեջ տեղ գտած բազմաթիվ վերլուծական մի շարք հետազոտական աշխատությունների, անձի սոցիալականացման, հոգեբանական  խնդիրներն ու նորագույն տեխնոլոգիաների ազդեցությունն այդ գործընթացի վրա առայժմ լիարժեք ուսումնասիրված չեն և գիտական հանրության կողմից վիճաբանությունների ու մտորումների առարկա են ողջ աշխարհի մտավորականների համար:

Սա արդիական է մեր օրերի համարՀամացանցային գրավչություններն ու պղծությունները մտնում են մեր տները՝ «սպանելու» մեր երեխաներին՝ «հենց պատուհաններից»: Հետաքրքրական է, որ Windows բառը նշանակում է «պատուհաններ»… Այսօր այդ պատուհանը համակարգչի, հեռուստացույցի էկրանն է:

Այսօր ժամանակները փոխել են ամեն ինչ և իրենց կնիքն անգամ մանկության ու պատանեկության վրա  են թողել: Սրանք կյանքի կարեւոր և հիանալի փուլեր են , որոնք մեզանից յուրաքանչյուրը  ուրախությամբ և մեծ սիրով է հիշում: Իսկ իսկական մանկությունը լի է ազնվությամբ, մաքրությամբ, պարզությամբ, միամտությամբ, հասարուկությամբ, անհոգ է, ուրախ, առանց պահանջների և կամակորությունների:

Եվ հենց մանուկներն ունեն  աշխարհում ամենաթանկ բանը՝ մաքուր հոգի ու միտք: Նախկին բակային եւ մանկական խաղերին փոխարինելու են եկել հեռուստացույցը, համակարգիչը, բջջային հեռախոսն ու պլանշետը, համացանցը...  Հետաքրքրություններն այսօր փոխվել են, և ոչ միայն դեպի դրականը: Այժմ երեխաներին հետաքրքրում են համակարգչային խաղերն ու շփումները սոցիալական կայքերում: Քսանմեկերորդ դարում մանկություն հասկացությունը մեղմ ասած այլ կերպ է ընկալվում: Այժմ երեխաների մեծ մասը իր մանկությունն անցկացնում է համակարգիչների, հեռախոսների և հեռուստացույցների  առաջ: «Տեղեկատվական դարաշրջանի» երեխաները ծնվում են բազմաբնույթ տեղեկատվությամբ ծանրաբեռնված միջավայրում, որ սփռում են տարբեր տեսակի տեղեկատվական տեխնոլոգիաները :

Մինչ  բուն նյութին անցնելը ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների տարիքին հատուկ մի քանի առանձնահատկությունների, որոնք  նախադպրոցական տարիքի օրգանական շարունակությունն են:

Առաջին հերթին այս տարիքի երեխաները շատ հետաքրքրասեր են: Նրանք գտում են ավելի շատ բան իմանալ բնական երևույթների, մարդկանց ու շրջապատող աշխարհի մասին:

Կրտսեր դպրոցականների մյուս բնորոշ գիծը նրանց հուզական բարձր գրգռվածությունն է: Ասված խոսքը , վառ գույները, դիտած կինոնկարը, կարդացած հեքիաթը ամբողջությամբ գրավում, կլանում են երեխաներին:

Կրտսեր տարիքի մյուս առանձնահատկությունը ընդօրինակումն է: Նրանք շատ են սիրում կրկնել ու վերարտադրել մեծերիհերոսների շարժումները, վարքի ձևերը:

Հենց այս առանձնահատկություններն էլ հաշվի առնելով շարունակեմ թեման:

Բոլորիս ընտանիքներում իր պատվավոր տեղն է զբաղեցնում հեռուստացույցը՝ որպես մեր կենցաղի ամենօրյա ուղեկից: Այն կլանում է թե' մեծերին, թե' փոքրերին: Հաղորդումներ, ֆիլմեր, մուլտեր, տեսահոլովակներ, գովազդ... Հեռուստացույց դիտելը դարձել է այնքան հարազատ բան, որ մենք նույնիսկ կասկածի տակ չենք դնում նրա օգտակարությունը/վնասակարությունը: Ինչպես երթեւեկության մեջ կան կանոններ, որոնց անհրաժեշտ է հետեւել մեր կյանքի ապահովության եւ անվտանգության համար, այնպես էլ հեռուստացույց դիտելիս կան մի շարք սկզբունքներ, որոնք անհրաժեշտ է կիրառել երեխայի հոգեկան (եւ ոչ միայն) առողջության պահպանման համար: Հեռուստատեսության առավելությունն այն է, որ նա «պատուհան է դեպի աշխարհ», դիտողին կապում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ինչ-որ իմաստով դարձնում է դրանց մասնակիցը: Նա ուղղորդում է մարդկանց գիտակցությունը երկրագնդի, ամբողջ մարդկության, մեր շուրջը կատարվող գլոբալ երևույթների վրա: Այդ իմաստով հեռուստատեսությունը կարող է մեծ ներդրում կատարել շատ խնդիրներ լուծելու և մեր հոգևոր հորիզոնն ընդլայնելու հարցում հասնել ցանկալի արդյունքի:

Գիտնականները վստահեցնում են, որ հեռուստացույցի առջեւ երկար նստելը վնասակար է երեխաների համար։ Շատ երեխաներ իրենց օրն անցկացնում են  էկրանի առջեւ ժամերով նստած։ Դրա մասին ծնողները  քաջատեղյակ են, սակայն  ոչ մի կերպ չեն կարողանում իրենց երեխային «կտրել» հեռուստացույցից։ 

Այսօր հոգեբանները եւ գիտնականները միաձայն պնդում են, որ հեռուստացույցը առաջին հերթին ազդում է երեխայի զարգացող նյարդային համակարգի վրա, որն էլ անդրադառնում է երեխայի առողջության եւ վարքի վրա։ Հեռուստացույցը ստեղծում է հիպնոտիկ մի դաշտ, որն էլ ստիպում է  երեխաներին ժամերով գամվել էկրանին։ Երբ  հեռուստացույցն անջատվում է, ուղեղի բետա ալիքները (արթնության ալիքները) իրենց տեղը զիջում են  դանդաղ ալֆա ալիքներին (որոնք դիտվում են այն ժամանակ, երբ մարդը պատրաստվում է քնել)։ Դրա հետեւանքով ուշադրությունը դառնում է ցրված, տեսողությունը եւ լսողությունը բթանում են, իջնում է ճանաչողական գործընթացների արագությունը։ Հեռուստացույց շատ դիտելուց ակտիվանում է երեխայի աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգացմունքային ռեակցիաների համար։  Հեռուստացույցը վատ է անդրադառնում երեխաների հոգեկան ներաշխարհի եւ վարքագծի վրաԳիտնականները եկել են այն եզրակացության, որ ոչ միայն հեռուստացույց նայելն է վնասակար, այլեւ հեռուստացույցի` պարզապես միացրած վիճակում լինելը: Երեխան դրանից նյարդային է դառնում, կռվարար եւ ջղային, զայրացկոտ: Ամեն առիթով երեխան ոչ միայն լաց է լինում, այլեւ դադարում է լսել ծնողներին:

Երեխան խոսել սովորում է առաջին հերթին ծնողներից: Բայց ծնողները հիմա շատ զբաղված են, խոսելու ժամանակ չունեն, այսինքն՝ իրար ասելու բան էլ չունեն: Մարդիկ կինոյում, համերգասրահներում, պարասրահներում, հեռուստացույցի կամ համակարգչի առջև լռում ենԲացի այդ, միացրած հեռուստացույցի առկայությամբ տանը ծնողների շփումն է դժվարանում: Ծնողներն ավելի քիչ են հետեւում երեխաներին, քիչ են շփվում նրանց հետ, որի պատճառով երեխան մտավոր զարգացում չի ունենում, ավելի ուշ է սկսում խոսել եւ ավելի վատ, քան իր հասակակիցները: 1996 թվականին երեխաների օգնության անգլիական կազմակերպությունը հայտնում է, որ Անգլիայում յուրաքանչյուր երրորդ երեխան խոսքի զարգացման խնդիր ունի: Բուլղարիայում կատարված նմանօրինակ հետազոտություններից պարզվել է, որ նախադպրոցականների 21-27 %-ը տառապում է խոսքի խանգարումներով: Դրա հիմնական պատճառը բժիշկները համարում են ընտանիքներում աճող լռությունը, որին նպաստող ամենաուժեղ գործոնը հեռուստատեսությունն է: Սակայն ինչո՞վ է տարբերվում կենդանի խոսքը տեխնիկական միջոցներով միջնորդավորված խոսքից: Կարծես դրանց միջև չկա ֆիզիկական տարբերություն: Ինչպե՞ս է, որ տեխնիկայով միջնորդավորված խոսքը երեխայի ուղեղին հնարավորություն չի տալիս այնպես ձևավորվելու, ինչպես դա անում է կենդանի խոսքը:Նախքան փոքրիկը կսովորի թեկուզ փոքրիկ նախադասություն արտասանել, նա պետք է կարողանա կատարելապես տիրապետել խոսքի արտաբերմանը մասնակցող մի քանի տասնյակ մկանների կոորդինացմանը, որը չափազանց բարդ գործընթաց է: Պատահական չէ, որ անցյալում մայրերը երեխաներին քնեցնելիս օրորում էին՝ երգելով, արթուն ժամանակ՝ գրկած կամ ծնկին դրած խաղիկներ էին ասում, ապահովելով նրանց բնականոն ներդաշնակ զարգացումը: Դրա արդյունավետությունը գիտականորեն բացահայտել է գերմանացի հետազոտողներից մեկը՝ ցույց տալով, որ խոսքի յուրաքանչյուր հնչյունը բերանից դուրս գալով ակնթարթորեն առաջացնում է յուրահատուկ՝ միայն իրեն բնորոշ օդային պատկեր, որը, հասնելով իր կատարյալ ձևին, անհետանում է: Այսինքն՝ խոսքի յուրաքանչյուր պատկեր ներկայանում է որպես հոսող քանդակ: Ստացվում է, որ խոսքը առաջին հերթին պատկեր, ձև առաջացնող գործընթաց է, որի ժամանակ առաջանում են շարժուն գոյացություններ, որոնք մի քանի վայրկյան դեռ մնում են օդում, երբ ձայնային ալիքներն արդեն անհետացել են: Միաժամանակ խոսողի ամբողջ մարմինը ամեն հնչյունի ժամանակ առաջացնում է որոշակի, աչքի համար անտեսանելի շարժումներ: Այդ շարժումները հաջողվել է նկարահանել ժապավենի վրա, և պարզվել է, որ այդ միկրոշարժումները միանգամայն ներդաշնակ են արտասանած խոսքին և ընդգրկում են ամբողջ մարմինը՝ գլխից մինչև ոտքերը: Գիտնականները բացահայտել են, որ լսողը նույնպես պատասխանում է մարմնի համապատասխան միկրոշարժումներով՝ գլխից մինչև ոտքերը, միայն 40-50 միլիվայրկյան ուշացումով: Այս երևույթի բացահայտողը՝ Վիլյամ Կոնդոնը, նշելով խոսողի և լսողի համաչափ շարժումները, գրում է. «Կարծես լսողի ամբողջ մարմինը պարելով ուղեկցում է խոսողին»: Նա պարզել է, որ երկու օրական փոքրիկը և՛ չինարեն, և՛ անգլերեն խոսքին պատասխանում է միևնույն միկրոշարժումներով: Սակայն այս ամենը լսելու միայն առաջին փուլն է: Հաջորդ փուլում մկանային շարժումների ակտիվությունը փոխանցվում է և խթանում սրտի ու թոքերի ռիթմիկ գործունեությունը: Ցանկացած պատմող կարող է իր լսողների մոտ նկատել մարմնի թեթևակի լարվածություն կամ հանգստություն, շարժումների որոշակի փոփոխություններ, որոնք աստիճանաբար ընդգրկում են նաև լսողների հոգին՝ առաջացնելով կենդանի արձագանք: Մարմնական շարժումները վերափոխվելով՝ ենթագիտակցական ապրումների ոլորտից անցնում են չգիտակցված, անրջային հույզերի:Միայն երրորդ փուլում այդ շարժումները հասնում են գլխուղեղին, որտեղ վերափոխվելով դառնում են մտային գործընթաց, որպես հասկացություն կամ պատկերացում: Հենց այդ շարժումներից էլ երեխան հետագայում կառուցում է իր խոսքը: Եթե մեկը խոսում է, իսկ մյուսը` լսում, ապա նրանք երկուսն էլ հայտնվում են շարժումների ու հոսող պատկերների ոլորտում, պատկերների ծովում, որը կարծես ողողում է նրանց մարմինը: Այդ ոլորտում կարևոր է ոչ միայն խոսքի իմաստը, այլ նաև այն ամենը, ինչը կարելի է անվանել խոսքի կամ լեզվի մեղեդի՝ խոսքի տեմբրի, շեշտի, դադարի միջոցով ձևավորվող խոսքի ռիթմիկ կառուցվածք: Խոսքի այս տարրերը փոքրիկների վրա ավելի ուժեղ ազդեցություն են ունենում, քան պատմածի բովանդակությունը:Սակայն խոսքի այդ բնական ուժը չի գործում, եթե այն հնչում է մեքենայի կողմից: Խոսքի ներգործուն այդ շարժումը կարող է առաջանալ միայն մարդկային կենդանի շփման, կենդանի խոսքի ժամանակ: Բարձրախոսներն այդ ունակությունը չունեն: Նրանք օդային պատկերներ առաջացնել չեն կարող: Նրանց ստվարաթղթե թաղանթներն առաջացնում են միայն ձայնային ալիքներ, որոնք որոշակի հասցեատեր չունեն և ոչ մեկից էլ պատասխան չեն ակնկալում: Ճիշտ է, երեխաներն այդ ձայնին էլ են արձագանքում մարմնի միկրոշարժումներով, բայց նրանց կամքը ձայնի ձևավորմանը մասնակից չի դառնում: Պատկերավոր ասած, դինամիկները միշտ տառապել ու շարունակում են տառապել աուտիզմով:

Երեխայի ֆիզիկական ու հոգևոր ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է մարդ, որը կդառնա բառի միջնորդը: Միայն այդ դեպքում բառը երեխայի ես-ը գերզգայական ոլորտից կուղեկցի դեպի զգայական ոլորտ: Միայն այդ ժամանակ բառը կարող է զգայական աշխարհից ազատել գերզգայական ուժերը, որոնք անհրաժեշտ են երեխային, մի կողմից՝ հոգու և մտքի, մյուս կողմից՝ հոգու և մարմնի միջև կապ հաստատելու համարԻ սկզբանէ էր Բանը» և Բառը նրան մարդ դարձրեց, իսկ նա միայն Բառի էներգիան փոխանցում է երեխային, որը ձգտում է մարդ դառնալ:

Փոքր տարիքում երեխայի մեջ անընդհատ պահանջ է առաջանում կապ գտնելու առարկաների, պատկերների և երևույթների միջև, որը դրսևորվում է անընդհատ հարցեր տալով: Ավելի ուշ շրջանում երեխայի դատողությունը ավելի է խորանում, ձևավորելով վերլուծական դատողական, խոհական մտածողություն, որն էլ ձևավորում է բանականությունը: Դրա շնորհիվ մարդը կարողանում է բացահայտել իրական կյանքի ընդհանուր օրինաչափություններ: Սակայն երեխաների մեջ այդ հնարավորությունների զարգացումը վեց-յոթ տարեկանում նվազում է, և, եթե այդ պահանջը չի լրացվում համապատասխան դաստիարակությամբ, ապա հասուն տարիքում ստեղծագործական ունակությունները զարգացած չեն լինում: Դրա երկրորդ փուլը սկսվում է սեռահասունության շրջանում: Այդ փուլում ինտելեկտուալ ներուժը նույնպես կարող է կորչել, եթե դաստիարակությամբ ժամանակին չամրապնդվեն նոր ունակություններ: Արդյունքում, բնության ընձեռած որոշ մտային ունակություններն անվերադարձ կորչում են: 1994 թվականին գերմանական «Շպիգել» ամսագիրը թեստավորել է գերմանացիների ընդհանուր կրթական մակարդակը և ստացել է հետևյալ պատասխանը. «Որքան մարդը երկար է հեռուստացույց դիտում, այնքան խղճուկ են նրա գիտելիքները: Դա վերաբերում է բոլոր բնագավառներին, բացի սպորտից»: Ինչո՞ւ: Այդ հարցին կարելի էր հեշտությամբ պատասխան գտնել ժամանակակից բնագիտական հետազոտություններով: Ամերիկացի գիտնականները փորձել են բացահայտել հեռուստահաղորդումների ժամանակ մարդու օրգանիզմում կատարվող կենսաքիմիական, ներզատական, նյարդամկանային և զգայական գործընթացների բնույթը, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգում ընթացող փոփոխությունները: Մարդկային աչքը չնայած դրսևորում է լուսանկարչական ապարատի հատկանիշներ, սակայն տեսողության գործընթացին մասնակցում է աչքի ոչ միայն օպտիկական տարրը: Տեսողությունը ոչ թե պասիվ գործողություն է, որն ուղղակի ընկալում է արտաքին միջավայրի լուսային գրգիռները, այլ բարձրագույն աստիճանի ակտիվ գործընթաց է: Չնայած ինչ-որ բան դիտելիս մենք չենք գիտակցում մեր աչքերի արագ շարժումները, այդուհանդերձ, դրանք կապված են մեր ամբողջ մարմնի հետ: Հեռուստացույցի առջև աչքերի ակտիվությունը համարյա լրիվ ընկնում է: Հեռուստացույցի առջև նստածը ակնդետ նայում է էկրանին, քանի որ աչքը շարժող մկանները անշարժ են: Նրանց քարացածությունը տարածվում է ամբողջ մարմնում, և նույնիսկ ամենաշարժուն երեխաները հեռուստացույցի առաջ նստում են անշարժ: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե մկանային պասիվությունն է, այլ մկաններին ուղղորդող կամային պասիվությունը: Այդ գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարձակում մարդու կամային ունակության վրա, որով պայմանավորված են նրա ինքնուրույնությունը, սեփական ակտիվությունը: Տեղի է ունենում ակտիվության նվազում, կամքի կանգ, այսինքն՝ անհատի դեգրադացիա: Հեռուստացույցի անշարժացնող ազդեցությունը արտահայտվում է նաև գլխուղեղի կեղևի ակտիվության վրա: ՈՒսումնասիրությունները բացահայտել են, որ հեռուստացույցի առջև նստած և հիպնոսի վիճակում գտնվող մարդու էլեկտրաուղեղագրերը իրար շատ նման են:

Հեռուստացույցը ազդում է նաեւ երեխայի ուսման պրոցեսի վրա։ Որքան վաղ հասակից է երեխան տարվում հեռուստացույցով, այնքան տուժում է առաջադիմությունը, քանի որ ծանրաբեռնվում են ուշադրությունը, լսողական եւ տեսողական համակարգերը։ Երեխան պետք է միշտ ակտիվ շարժվի, ձեռք բերի նոր հմտություններ, նկարի, բռնի, կառուցի, իսկ հեռուստացույց նայելու ժամանակ երեխան պասիվ է, չի զարգանում: Մի շարք հետազոտություններ փաստում են, որ երեխաներն, ովքեր գրեթե չեն նայում հեռուստացույց դատում, մտածում են ավելի ռացիոնալ և նրանց աշխարհընկալումն ավելի իրական է, քան հաճախ հեռուստացույց նայող երեխաներինը:Կանադայում մանկապարտեզ հաճախող երեխաների շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ  միջինը օրական 72 րոպե կամ նույնիսկ մեկ ժամ հեռուստացույցի դիմաց անցկացնելը կարող է վատ անդրադառնալ երեխաների վրա: Այս մասին հրապարակել է «Science Daily» պարբերականը: Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր Լինդա Պագանին «Սուրբ Ժուստին» մանկական հիվանդանոցի հետ համատեղ անց է կացրել մի հետազոտություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ հեռուստացույցի առաջ ավել ժամանակ անցկացնելուց հետո երեխաների մոտ առաջացել են բառապաշարի, մաթեմատիկական կարողությունների հետ կապված խնդիրներ: Նրանք ավելի քիչ են մասնակցել ակտիվ դասապրոցեսին, ուշադրության ու կենտրոնանալու խանգարում են ունեցել և ֆիզիկական պասիվություն են դրսևորել: Հետազոտությանը մասնակցել են մանկապարտեզ հաճախող 991 աղջիկ և 1006 տղա երեխաներ: Ինչպես նշում է պրոֆեսոր Պագանին, մանկապարտեզ հաճախելը ենթադրում է հոգեբանական-սոցիալական հարմարվողականություն, ինչպես նաև փոքր մասշտաբի ակադեմիական ձեռքբերումներ: Պարզվում է, որ հեռուստացույցի առաջ ավելորդ ժամանակահատված անցկացնելը ամեն առումով բացասաբար է ազդում երեխաների վրա: Այնուամենայինիվ երեխային  չպետք է թույլ տալ 2 ժամից ավել հեռուստացույց դիտել, քանի որ այն վատ է անդրադառնում երեխայիզարգացման ու հասունացման վրա:   

Հեռուստացույցից կախվածությանը զուգահեռ մարդկանց մեջ վերանում է գիրք կարդալու ցանկությունը: Հետազոտությունները անհերքելիորեն ապացուցում են, որ կարդալու ունակությունը, կարդալու ցանկությունը և կարդալու սովորությունը համալիր ունակություններ են, որոնք ապահովում են երեխաների ու դեռահասների հոգեկան, սոցիալական ու ինտելեկտուալ զարգացումը: Մեծերի հեքիաթները լսած և վաղ տարիքում ընթերցանությամբ զբաղվող երեխաները ոչ միայն լավ են տիրապետում լեզվին, այլև ընդունակ են իրականությունը ճիշտ պատկերացնելու: Այլ կերպ ասած, ակտիվ ընթերցողը դառնում է նաև ակտիվ մտածող:

ԱՄՆ-ում 12-15 տարեկանների շրջանում կատարված հետազոտությունները պարզել են, որ դպրոցական առաջադիմության, ինտելեկտի մակարդակի և հեռուստադիտումների միջև գոյություն ունի հակադարձ կապ: Պարզվել է, որ դեռահասների լեզվական արտահայտչաձևերը, մաթեմատիկական ունակությունները, ընթերցանության հմտությունները նվազում են հեռուստադիտումների հաճախության մեծացմանը զուգահեռ:

Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ ովքեր գիտակցաբար սահմանափակում են հեռուստադիտումները, ունեն ավելի բարձր կրթական մակարդակ: Սակայն այդ գիտելիքները նրանք ոչ թե հեռուստաէկրանից են ստացել, այլ ձեռք են բերել դպրոցում, գրքերից ու թերթերից, երաժշտությամբ զբաղվելով, ճանապարհորդելով, սպորտային մարզումներով և այլն:        Այնուամենայնիվ, այս հետազոտությունը փոքր-ինչ տարբերվում է Անգլիայում անցկացված մեկ այլ հետազոտությունից, որին մասնակցել են 11,000 երեխաներ: 5-ամյա երեխաների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հեռուստացույցի առաջ 3 ժամ կամ ավել անցկացրած երեխաները ավելի քիչ են հակասոցիալական` շփման հետ կապված խնդիրներ ունենում: Ամերիկայի Մանկաբույժների Ակադեմիայի [հետ], որ երկու տարեկան և ավելի ցածր տարիքի երեխաները «ընդհանրապես չպետք է [հեռուստացույց դիտեն։ Այս երեխաները, որոնց ուղեղը արագորեն զարգանում է, կարիք ունեն խաղալու և իրական մարդկանց հետ շփվելու, որ ֆիզիկապես զարգանան և սովորեն իրենց դրսևորել հասարակության մեջ» (Լրատվական և ընտանեկան հարցերով զբաղվող Ազգային ինստիտուտ)։

Այն երեխաները, ովքեր չարաշահում են հեռուստացույց(համակարգիչ) դիտելը, ավելի դժվար են քնում, գիշերները հաճախ են արթնանում, մղջավանջներ տեսնում։  Այս բոլոր բարդությունները շարունակվում են  նաեւ ավելի մեծ տարիքում։

Երկար ժամանակ հեռուստացույցի առջեւ անշարժ գամված մնալով` երեխան աստիճանաբար սովորում է նստակյաց կյանքի, ինչն էլ նպաստում է գիրանալուն։ Ամենաառաջին խանգարումը, որ դիտվում է հեռուստացույցի չարաշահելու դեպքում, քնի խանգարումն է, իսկ ոչ բավարար քունը նպաստում է մարսողության ոչ լիարժեք իրականացմանը։ ԱՄՆ-ում կատարված մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաների համաճարակ հիշեցնող գիրացումը ուղղակիորեն կապված է հեռուստացույցի առջև նրանց անցկացրած ժամերի հետ: Այսինքն՝ հեռուստացույցը ազդում է նաև դիտողների օրգանիզմի նյութափոխանակության վրա: Հետազոտվող բոլոր երեխաների մոտ հիմնական փոխանակությունը, նախնական՝ հանգիստ վիճակում գտնվելու տվյալի համեմատ, նվազում է 14 %-ով: Կարելի է հասկանալ, որ համապատասխանորեն դանդաղում են նյութափոխանակության գործընթացները նաև ուղեղում: ՈՒրեմն հեռուստաէկրանը քնի և արթմնի սահմանային վիճակների է բերում ոչ միայն գիտակցությունը, այլև օրգանիզմի ամբողջ նյութափոխանակությունը: Հեռուստադիտման ժամանակ պուլսը դանդաղում է 10 %-ով, այսինքն՝ րոպեում յոթ հարվածով, կամ ժամում 420 հարվածով:

 Հեռուստացույցի կամ համակարգչի էկրանի առջեւ օրական ավելի քան 6 ժամ անցկացնող երեխաները ավելի հաճախ են բախվում 2-րդ տիպի դիաբետի հետ: Սա պարզվել է հետազոտությամբ, որի մասինհրապարակվել է ArchivesofDiseaseinChildhood ամսագրում:

Նախորդ հետազոտություններով պարզվել է, որ էկրանի առջեւ բազմաժամյա գտնվելը մեծահասակների շրջանում մեծացնում է ճարպակալման եւ 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը: Սակայն պարզված չէր՝ արդյոք երեխաներին էլ է այս վտանգը սպառնում, քանի որ վերջին միտումները ցույց են տալիս, որ աճում է այն ժամաքանակը, որը նրանք անցկացնում են հեռուստացույց դիտելու եւ համակարգիչներով, խաղային հավելվածներով, պլանշետներով ու սմարթֆոններով զբաղվելու համար:

Գիտնականները հետազոտել են Լոնդոնի, Բիրմինգեմի եւ Լեսթերի 200 տարրական դպրոցների 9-10 տարեկան 4500 աշակերտների, որպեսզի որոշեն նրանց շրջանում վտանգի մետաբոլիկ եւ սիրտ-անոթային գործոնները:

Ստուգվել է ինսուլինի նկատմամբ երեխաների արյան ռեսիստենտությունը, որոշվել է գլյուկոզայի, բորբոքային քիմիական նյութերի, զարկերակային ճնշման եւ ճարպային նստվածքների մակարդակը: Նրանց նաեւ հարցրել են, թե որքան ժամանակ են անցկացնում հեռուստացույցի, համակարգիչների եւ խաղային հավելվածների առջեւ:Երեխաների մոտ 4 տոկոսը հայտնել է, որ հեռուստացույց չի դիտում, մինչդեռ 37 տոկոսն ասել է, որ հեռուստացույց է դիտում 1 ժամ: 28 տոկոսը հայտնել է, որ դիտում է 1-2 ժամ, 13 տոկոսը՝ 2-3 ժամ: Մոտ 18 տոկոսը հայտնել է, որ ամեն օր ավելի քան 3 ժամ է հեռուստացույց դիտում: Տղաները (22 տոկոս) ավելի հաճախ են հեռուստացույցի առջեւ ավելի քան 3 ժամ անցկացնում, քան աղջիկները (14 տոկոս):  Հետազոտողները պարզել են, որ ճարպային զանգվածի մակարդակը բարձր է եղել այն երեխաների մոտ, որոնք հայտնել են ամեն օր 3 ժամ հեռուստացույց դիտելու մասին: Նրանց մոտ բարձր էր նաեւ լեպտինի՝ հորմոն, որը վերահսկում է ախորժակը, գլյուկոզայի եւ ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության մակարդակը: Այս կապը զգալիորեն պահպանվել է նաեւ այնպիսի գործոնները հաշվի առնելուց հետո, ինչպիսին են՝ ընտանիքի եկամուտը, ընտանեկան վիճակը, սեռական հասունացման ժամանակահատվածը եւ ֆիզիկական ակտիվության մակարդակըՄեր արդյունքները ցույց են տալիս, որ հեռուստացույց դիտելու ժամանակի կրճատումը կարող է օգտակար լինել վաղ տարիքում տղաների եւ աղջիկների շրջանում 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականության նվազման համար»,- նշել են հետազոտողները:

Որոշակի փոփոխություններ են կատարվում նաև մարդու ներզատական համակարգում: Երբ մարդն իրական կյանքում հանկարծակի հանդիպում է վտանգի, մակերիկամների կողմից արյան մեջ արտադրվում է ադրենալին, որը մոբիլիզացնում է օրգանիզմի ուժերը՝ վերահաս վտանգից փախչելու կամ թաքնվելու համար: Բնության մշակած այս պաշտպանական ռեֆլեքսը՝ արյան մեջ ադրենալինի քանակի ավելացումը, գործում է նաև հեռուստադիտողի մոտ: Սակայն հեռուստադիտողը էկրանին տեղի ունեցող վտանգավոր և սարսափազդու պատկեր տեսնելիս չի փախչում, ինչպես դա տեղի կունենար կյանքում, այլ մնում է տեղում գամված, «վայելելով» նյարդերը գրգռող և ուշադրությունը սևեռող վախը:

Նյարդերը գրգռող այդ ազդեցությունը շուտով վերանում է, որովհետև մարդը վարժվում է դրան, և հարկ է լինում վախի չափաբաժինը մեծացնել, այլ կերպ ասած, բարձրացնել կադրերի փոփոխման հաճախությունն ու լուսավորվածությունը, խորացնելով դիտողի շշմեցումն ու շփոթվածությունը: Ֆիզիոլոգիական իմաստով, դա բերում է ադրենալինով արյան գերհագեցմանը: Միայն ծայրահեղ պայմանների համար նախատեսված այդ հորմոնի գերքանակությունը թունավոր ազդեցություն է թողնում՝ օրգանիզմը շարունակաբար պահելով սթրեսային վիճակում: Հեռուստաէկրանը ուղղորդում է ոչ միայն դիտողի հայացքը, այլև նրա հույզերը տանում է որոշակի ուղղությամբ, որտեղ նրանք կանգ են առնում հարկադրաբար: Այսինքն՝ մարմնի անշարժացումը շարունակվում է՝ ընդգրկելով նաև մարդու հոգեկան ոլորտը:

Հեռուստաէկրանից համառորեն հրամցվում է համարյա միայն խնդրահարույց բացասական տեղեկույթ` բազմաթիվ սոսկալի պատկերներով, որը հեռուստադիտողի մեջ ուժեղացնում է այն համոզմունքը, որ ինքն ապրում է չարությամբ ու վտանգներով լի աշխարհում: Համապատասխանաբար աճում է վտանգի զգացողությունը, իսկ նրա հոգում բույն են դնում վախն ու անվստահությունը:

Երեխաների հոգեկան կառուցվածքի վրա ազդում է ռեժիսորների կասկածիլի նորամուծությունները ՝դաժանությունը, արյունը, որը անընդհատ հոսում է հեռուստաէկրաններից, սպանությունները: Այս ամենը ձևավորում է անբնական վերաբերմունք մահի հանդեպ: Նույնը կարելի է ասել սեռերի միջև հարաբերություններին, որոնք նույնպես կրկնօրինակվում են հեռուստահերոսներից:

Վերջին 20 տարիների  ընթացքում ԱՄՆ-ում   ուսումնասիրություններ են  կատարվել  հեռուստացույցի չարաշահման եւ հանցագործության քանակի ավելացման միջեւ եղած կապը պարզելու համար։ Ազդեցությունն առավել ակնհայտ է թրիլեր եւ մարտաֆիլմեր սիրողների վրա։ Էկրանում տեղի ունեցող ագրեսիան եւ բռնությունը  ուղեղն ընկալում է որպես իրական, մենք տագնապ ենք ապրում, անվստահություն, վախ, իսկ  ուղեղի համապատասխան կենտրոնները, ակտիվանալով` նպաստում են փախուստի եւ ագրեսիայի ակտիվացմանը։ Երբ մարդը պարբերաբար նայում է դաժան սցենարներով ֆիլմեր, տեսարաններ, հուզական արձագանքները նման երեւույթների նկատմամբ թուլանում են։ Այսպես, երեխան աստիճանաբար սովորում է բռնությանը եւ սկսում է սառնասրտորեն այդ ամենը վերարտադրել։ Հաճախ երեխաները դիմում են նմանատիպ քայլերի այն ժամանակ, երբ կարծում են, որ իրենց արարքը կմնա անպատիժ։ Տարբեր երկրներում մի քանի տասնամյակ շարունակ կատարված հետազոտությունների հիման վրա գիտնականները և առողջապահության բնագավառի աշխատողները մեծամասամբ գալիս են այն եզրակացության, որ բռնություն դիտելը շատ վտանգավոր է երեխաների համար (Հենրի Կայզերի անվան ընտանեկան հիմնադրամ)։ Արդյոք այն, ինչ ես դիտում եմ, փոխո՞ւմ է իմ մտածելակերպը իմ ուզած ձևով դժվար է ապացուցել, որ հեռուստատեսությամբ ցուցադրվող բռնությունը հանգեցնում է հանցագործության և հակահասարակական վարքի։ Սակայն բազմաթիվ ուսումնասիրություններ ենթադրում են, որ այդ իրողությունների մեջ կապ կա։ Ավելին, շատ հանցագործներ ասում են, որ իրենց վերաբերմունքն ու բռնի վարքը ձևավորվել են հեռուստացույցի ազդեցության ներքո։ Սակայն մարդկանց կյանքի վրա շատ բան կարող է ազդեցություն ունենալ։ Ագրեսիվ վարքին կարող են նպաստել համակարգչային բռնի խաղերը, ընկերների և ընտանիքի արժեքներն ու ընդհանուր կենսամակարդակը։

Ուստի զարմանալի չէ, որ հակառակ տեսակետներ գոյություն ունեն։ Կանադացի մի հոգեբան գրել է. «Գիտական ապացույցները հստակ ցույց չեն տալիս, որ բռնություն դիտելը կա՛մ բռնություն է առաջ բերում մարդկանց մեջ, կա՛մ նրանց անզգա է դարձնում դրա հանդեպ»։ Սակայն լրատվության և հասարակության գործերով զբաղվող հոգեբանների ամերիկյան ընկերության կոմիտեն նշում է. «Ոչ մի կասկած չկա, որ մարդիկ որքան շատ են հեռուստատեսությամբ դիտում բռնություն, այնքան ավելի հանդուրժողական են դառնում ագրեսիվ վերաբերմունքի և վարքի հանդեպ»։

1990-ականների սկզբներին մի խումբ սոցիալական հոգեբաններ հեռուստահաղորդումների դիտումը տեղափոխեցին լաբորատորիա, ինչը նրանց թույլ տվեց հսկել բռնության քանակը հեռուստատեսությամբ: Փորձերին մասնակցող տարրական դասարանների երեխաներին բաժանեցին երկու խմբի. մի խմբին ցուցադրեցին դաժանություն պարունակող, մյուսին` առանց դաժանության հեռուստանյութեր: Այն երեխաները, ովքեր միայն մեկ դրվագ էին դիտել այն ժամանակների համար ԱՄՆ-ում հայտնի` «Անհաղթահարելի ռեյնջերներ» մանկական հաղորդաշարից (այստեղ կային բռնության դրվագներ), դիտումից հետո երկու րոպեների ընթացքում ցուցադրեցին յոթ անգամ ավելի շատ ագրեսիվ պահվածք, քան այն երեխաները, ովքեր չէին դիտել այդ հաղորդումը14:

«Էկրանային դաժանությունները կարող են սկզբում ենթագիտակցական, հետագայում` նաև գիտակցական մակարդակում էքստրեմիստական, ֆանատիկ, դաժան արարքների ձևավորողները լինել, որոնց հիմքը հանդիսանում է սոցիալական արդարության սեփական հասկացողությունը»:

Քանի որ ընդօրինակումը ուսուցողական հիմնական ձևերից է, հեռուստատեսությունը դարձել է այս ոլորտի առաջատարներից մեկը, եթե ոչ` առաջատարը: Մարդկանց վրա ընդօրինակման միջոցով սովորեցնելու փորձեր է իրականացրել հոգեբան Ա.Բանդուրան: Գիտափորձերից մեկի ժամանակ նա երեխաներին տեսանյութ է ցուցադրել, որտեղ մեծահասակը մուրճով խփում է տիկնիկի գլխին: Երբ դրանից հետո երեխաներին տիկնիկների հետ խաղալու հնարավորություն են տվել, նրանք շատ առումներով նույնանման վարքագիծ են ցուցաբերել: Դիտարկումներից պարզվել է, որ ԱՄՆ-ի դպրոցականների շրջանում 1996-ից ավելացել է սպանությունների թիվը, որն աճելու միտում ունի: Դրդապատճառները կարող են տարբեր լինել, բայց հեռուստաէկրանը ամենևին էլ վերջին տեղում չէ: Դեռևս 1999 թ. ամերիկացի զինվորական հոգեբան Դեյվ Գրոսմենը հասարակությանը զգուշացնում էր, որ «եթերով բռնության ցուցադրումը, ինչպես նաև դրանով հագեցած ինտերակտիվ խաղերը երեխաների մեջ գործի են դնում այն հոգեբանական մեխանիզմները, որոնց միջոցով բանակում զինվորներին սովորեցնում են սպանել: Այդ մեթոդներով նրանց մեջ մշակում են դաժանություն և անտարբերություն: Իսկ հիմա երեխաների մոտ մենք հենց դա ենք անում»:

Դիտումն ու ընդօրինակումը ամենաարդյունավետ ուսուցման մեխանիզմներից են. այդ պատճառով արժե լուրջ մտածել, թե մեր փոքրիկներն ինչ համակարգչային խաղեր են խաղում, ինչ մուլտֆիլմեր և հաղորդումներ են դիտում:

Հիշեք, որ մասնագետները վիճում են ապացույցի վերաբերյալ, թե արդյոք կարելի է ապացուցել, որ ագրեսիա դիտելը հանգեցնում է ագրեսիայի։ Սակայն շատերը համաձայն են, որ հեռուստատեսությունն ազդում է մեր մտածելակերպի և վարքի վրա։ Մտածեք հետևյալ բանի շուրջ. մեկ լուսանկարը կարող է մղել մեզ բարկանալ, արտասվել և ուրախանալ։ Երաժշտությունը խոր ազդեցություն է թողնում մեր զգացմունքների վրա։ Տպագրված բառերը նույնպես մեր մեջ զգացմունքներ են առաջացնում, մղում են մեզ մտածելու և ինչոր գործեր անելու։ Իսկ որքա՜ն խոր ազդեցություն կարող են թողնել այն շարժվող նկարները, երաժշտությունն ու բառերը, որոնք վարպետորեն իրար են կապակցված։ Զարմանալի չէ, որ հեռուստացույցը գրավում է մարդկանց, ընդ որում այն շատ մատչելի է։ »

Եթե 30 վայրկյան տևող գովազդը ազդում է մեր տեսակետների և վարքագծի վրա, կարող ենք վստահ լինել, որ ժամեր շարունակ հեռուստացույց դիտելը նույնպես կազդի։« Հեռուստացույց. համաշխարհային պատմություն» գրքի հեղինակն ասում է. «Ամենասովորական և մակերեսային զվարճության միջոցով [հեռուստացույցը] աննկատ ձևով կրթում է մեզ» («Television—An International History»)։ «Հեռուստատեսության պատկերազարդ պատմությունը» գրքում գրված է. «Հեռուստացույցը փոխում է մեր մտածելակերպը» («A Pictorial History of Television»)։ 

 

Երեխաների ճիշտ դաստիարակության, նրաց հոգեբանության եւ վարքի վրա մեծ ազդեցություն կարող են ունենալ մուլտֆիլմերը: Մինչեւ 9-10 տարեկան երեխաները սովորաբար քննադատաբար եւ տրամաբանորեն մտածելու ընդունակ չեն՝ նրանք չեն հասկանում, թե ինչու է ֆիլմի կամ մուլտֆիլմի հերոսը հենց այդպես վարվում, այլ ոչ թե ուրիշ կերպ: Ըստ հետազոտությունների` երկար ժամանակ մուլտֆիլմեր դիտող երեխաների մեջ նկատելի է աորտային ճնշման բարձրացում, նման արդյունքներ չեն գրանցվել նույնիսկ համակարգչայինխաղերով տարված երեխաների մոտ:

Ծնողներից շատերն են այսօր իրենց երեխաներին նստեցնում հեռուստացույցի կամ համակարգչի մոնիտորի առաջ եւ մուլտֆիլմեր միացնում. մինչ երեխաները զբաղված են, ծնողները մի փոքր ազատ ժամանակ են ունենում, որն իրենց են նվիրում: Բայց այստեղ առաջին հերթին տուժում է ծնող-երեխա փոխհարաբերությունը, միջանձնային հարաբերությունները, երեխան հնարավորություն չի ունենում արտահայտել իր էմոցիաներըՍակայն ինչպե՞ս են այս մուլտֆիլմերն ազդում երեխայի հոգեբանության վրա:Այն ամենը, ինչ նրանք տեսնում են էկրանին, որպես ճշմարտություն են ընկալում: Ավելին՝ երեխաներին հատուկ է ընդօրինակել այն ամենը, ինչ տեսնում են՝ փոքրիկները հաճախ են նմանակում մուլտֆիլմերի հերոսների դեմքի միմիկան եւ շարժումները, ձեւերն ու վարքագիծը:Խնդիրն այն է, որ այն մուլտֆիլմերը, որոնց հերոսներին հատուկ են նրբանկատությունը, բարեսրտությունը, բարությունը եւ երեխայի համար այլ օգտակար որակները, այնքան էլ շատ չեն, ավելի շատ են  ագրեսիվ եւ դաժան հերոսներով մուլտֆիլմերը: Մուլտֆիլմերում ագրեսիան երեխան չի ընկալում որպես ինչ-որ վատ բան, հետեւաբար նա կարող է ընդօրինակել ագրեսիվ հերոսների վարքագիծը:Հոգեբանների խոսքով,մանկական հոգեբանության համար միանշանակ օգտակար կամ վնասակար մուլտֆիլմեր գոյություն չունեն: Բնականաբար, երեխաներին պետք է հեռու պահել կոմերցիոն մուլտֆիլմերից, որոնք նախատաեսված են մեծահասակների համար: Ինչ վերաբերում է մանկական մուլտֆիլմերին, երեխայի հոգեբանության վրա դրանց ազդեցությունը կախված է բացառապես երեխայի ահատականությունից եւ բնավորությունից:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Յուրաքանչյուր մուլտֆիլմ ունի իր եւ լավ, եւ վատ կողմերը, երեխաները հիմնականում մուլտֆիլմերի բացասական հերոսներին են ընդօրինակում, ինչի հետեւանքով էլ ունենում են ագրեսիվ վարք, դառնում անկառավարելի: Այնուհետեւ այդ ագրեսիան ոչ միայն վարքային, այլեւ վերբալ ձեւով է սկսում արտահայտվել, քանի որ այդ մուլտֆիլմերում կան բացասական նշանակությամբ բառեր, որոնք երեխան սկսում է առօրյայում օգտագործել:Երեխայի բնավորությունը ճանաչելով ծնողները նրա համար պետք է այնպիսի մուլտֆիլմեր ընտրեն, որոնք նրա վրա կարող են դրականորեն ազդել եւ ինչ-որ լավ բան սովորեցնելԵրեխայի համար ընտրեք այնպիսի մուլտեր, որոնք նա ի զորու է հասկանալ և ըմբռնել: Ճիշտ ընտրված մուլտֆիլը երեխայի մեջ շատ նոր ու կարևոր հատանիշներ կձևավորի ` ընկերասիրություն, հանդուրժողականություն, թույլերի հանդեպ կարեկցանք և այլն: Շատ մուլտֆիլմեր պարունակում են մինիմում խոսք, այդ պարագայում պետք է ծնողը հանդես գա մեկնաբանի դերում և նաև  հարցեր տա Հարցերի պատասխանները որոնելիս երեխան ավելի լավ է հասկանում տեսածը եւ սովորում է մտածել, վերլուծել: Դրա շնորհիվ նա այլեւս կուրորեն չի պատճենի հերոսների վարքագիծը, նա կսովորի աշխարհը եւ իրեն շրջապատող մարդկանց ճանաչելԱմեն պարագայում հիշեք մի ոսկե կանոն. Երեխային միայնակ մի թողեք հեռուստացույցի առջև, վերահսկեք, թե ինչ է նայում նա, օգնեք, որպեսզի փոքրիկը սխալ չընկալի ասելիքը:

Համակարգիչների ի հայտ գալը և կայծակնային տարածումը` տնտեսության զարգացման տեսանկյունից, անշուշտ, դրական երևույթ է, սակայն համակարգչային տեխնոլոգիաներից օգտվողների թվի աճի և համակարգչային համացանցի ընդլայնման հետ հանդիպում ենք նաև մարդու հոգեկան ոլորտի վրա համակարգչի բացասական ազդեցության երևույթների: Գիտատեխնիկական առաջընթացը նպաստել է համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը`   տեղեկատվությունը դարձնելով մարդու կյանքի անբաժանելի մասը: Համացանցն այսօր ոչ միայն կապ և տեղեկատվություն է տրամադրում, այլև այնտեղ արծարծվում և բարձրացվում են սոցիալ-մշակութային բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը հաղորդում է դրանց նոր բովանդակություն:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1.      Վ. Մանտուլենկո    « Մեդիակրթությունը ժամանակակից աշխարհում»

2.      Բալյան Ա.Ա «Մանկավարժական հոգեբանության հարցեր» -Երևան: Լույս, 1983. Տամարա Դուբովսկայա «Երեխան հեռուստացույցի մոտ»

3.      Վահրամ Միրաքյան     «Ագրեսիվ հեռուստատեսության» հետևանքները

4.      Наталья Геннадьевна МЯКИННИК «Компьютер в жизни детей и подростков: польза или вред?»

5.      Абульханова Славская KÀ- стратегия жизни М. 1991

6.      Антон Платов. Дети и родители Сеть. Мир компьютеров. - № 3. 2004 год.

7.      Гордеев А.В. Увлечение компьютерными играми. психологический аспект. K. 2004

8.      Л. Н. Коган Цель и смысл человеческой жизни. - М. - 1984

9.      Кучинский С. М. Психология внутреннего диалога. Минск, 1988

10.  Немов. С. Психология. Москва. Владос: 1999

11.  Парыгин В. Д. Научно-технический прогресс и самореализации // Психология личности и образ жизни. 2001

12.  Разумов Fr. Компьютер круто. // Наука и жизнь. Номер 6: 2002

13.  Рубинштейн С. L. Бытие и сознание. М. 1986

14.  Рубинштейн С. Л. Основы общей психологии. М. - 1946

15.  Рубинштейн С. L. Проблемы общей психологии. М. 1986


 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Ներածություն---------------------------------------------------------------------------------- 3 Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը և դերը երեխայի հոգեբանական զարգացման մեջ------------------------------------------------------------- 4 Եզրակացություն------------------------------------------------------------------------------ 20 Օգտագործված գրականության ցանկ------------------------------------------------------ 21

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Ներածություն---------------------------------------------------------------------------------- 3 Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը և դերը երեխայի հոգեբանական զարգացման մեջ------------------------------------------------------------- 4 Եզրակացություն------------------------------------------------------------------------------ 20 Օգտագործված գրականության ցանկ------------------------------------------------------ 21

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Նորագույն տեխնոլոգիաները մարդկային կյանքի , ողջ հասարակության համար ստեղծել են նոր աշխարհ : Դրանք , հակառակ մեր ակնկալիքներին չեզոք միջոցներ չեն : Դրանք են…

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Նորագույն տեխնոլոգիաները մարդկային կյանքի , ողջ հասարակության համար ստեղծել են նոր աշխարհ : Դրանք , հակառակ մեր ակնկալիքներին չեզոք միջոցներ չեն : Դրանք են…

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ և ԴԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ Եվ կրթությունը , որպես մշակույթի համակարգում հանդես եկող առանձնահատուկ գործունեություն , բնական աբար , չի…

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ և ԴԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ Եվ կրթությունը , որպես մշակույթի համակարգում հանդես եկող առանձնահատուկ գործունեություն , բնական աբար , չի…

Windows բառը նշանակում է « պատուհաններ »… Այսօր այդ պատուհանը համակարգչի , հեռուստացույցի էկրանն է : Այսօր ժամանակները փոխել են ամեն ինչ և իրենց կնիքն…

Windows բառը նշանակում է « պատուհաններ »… Այսօր այդ պատուհանը համակարգչի , հեռուստացույցի էկրանն է : Այսօր ժամանակները փոխել են ամեն ինչ և իրենց կնիքն…

Կրտսեր դպրոցականների մյուս բնորոշ գիծը նրանց հուզական բարձր գրգռվածությունն է : Ասված խոսքը , վառ գույները , դիտած կինոնկարը , կարդացած հեքիաթը ամբողջությամբ գրավում ,…

Կրտսեր դպրոցականների մյուս բնորոշ գիծը նրանց հուզական բարձր գրգռվածությունն է : Ասված խոսքը , վառ գույները , դիտած կինոնկարը , կարդացած հեքիաթը ամբողջությամբ գրավում ,…

ուղեղի բետա ալիքները ( արթնության ալիքները ) իրենց տեղը զիջում են դանդաղ ալֆա ալիքներին ( որոնք դիտվում են այն ժամանակ , երբ մարդը պատրաստվում է…

ուղեղի բետա ալիքները ( արթնության ալիքները ) իրենց տեղը զիջում են դանդաղ ալֆա ալիքներին ( որոնք դիտվում են այն ժամանակ , երբ մարդը պատրաստվում է…

բնականոն ներդաշնակ զարգացումը : Դրա արդյունավետությունը գիտականորեն բացահայտել է գերմանացի հետազոտողներից մեկը՝ ցույց տալով , որ խոսքի յուրաքանչյուր հնչյունը բերանից դուրս գալով ակնթարթորեն առաջացնում է…

բնականոն ներդաշնակ զարգացումը : Դրա արդյունավետությունը գիտականորեն բացահայտել է գերմանացի հետազոտողներից մեկը՝ ցույց տալով , որ խոսքի յուրաքանչյուր հնչյունը բերանից դուրս գալով ակնթարթորեն առաջացնում է…

խոսքի ռիթմիկ կառուցվածք : Խոսքի այս տարրերը փոքրիկների վրա ավելի ուժեղ ազդեցություն են ունենում , քան պատմածի բովանդակությունը : Սակայն խոսքի այդ բնական ուժը չի…

խոսքի ռիթմիկ կառուցվածք : Խոսքի այս տարրերը փոքրիկների վրա ավելի ուժեղ ազդեցություն են ունենում , քան պատմածի բովանդակությունը : Սակայն խոսքի այդ բնական ուժը չի…

թվականին գերմանական « Շպիգել » ամսագիրը թեստավորել է գերմանացիների ընդհանուր կրթական մակարդակը և ստացել է հետևյալ պատասխանը . « Որքան մարդը երկար է հեռուստացույց դիտում…

թվականին գերմանական « Շպիգել » ամսագիրը թեստավորել է գերմանացիների ընդհանուր կրթական մակարդակը և ստացել է հետևյալ պատասխանը . « Որքան մարդը երկար է հեռուստացույց դիտում…

Science Daily » պարբերականը : Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր Լինդա Պագանին « Սուրբ Ժուստին » մանկական հիվանդանոցի հետ համատեղ անց է կացրել մի հետազոտություն , որի…

Science Daily » պարբերականը : Մոնրեալի համալսարանի պրոֆեսոր Լինդա Պագանին « Սուրբ Ժուստին » մանկական հիվանդանոցի հետ համատեղ անց է կացրել մի հետազոտություն , որի…

գոյություն ունի հակադարձ կապ : Պարզվել է , որ դեռահասների լեզվական արտահայտչաձևերը , մաթեմատիկական ունակությունները , ընթերցանության հմտությունները նվազում են հեռուստադիտումների հաճախության մեծացմանը զուգահեռ :…

գոյություն ունի հակադարձ կապ : Պարզվել է , որ դեռահասների լեզվական արտահայտչաձևերը , մաթեմատիկական ունակությունները , ընթերցանության հմտությունները նվազում են հեռուստադիտումների հաճախության մեծացմանը զուգահեռ :…

ArchivesofDiseaseinChildhood ամսագրում : Նախորդ հետազոտություններով պարզվել է , որ էկրանի առջեւ բազմաժամյա գտնվելը մեծահասակների շրջանում մեծացնում է ճարպակալման եւ 2- րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը…

ArchivesofDiseaseinChildhood ամսագրում : Նախորդ հետազոտություններով պարզվել է , որ էկրանի առջեւ բազմաժամյա գտնվելը մեծահասակների շրջանում մեծացնում է ճարպակալման եւ 2- րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը…

մակարդակը : Այս կապը զգալիորեն պահպանվել է նաեւ այնպիսի գործոնները հաշվի առնելուց հետո , ինչպիսին են՝ ընտանիքի եկամուտը , ընտանեկան վիճակը , սեռական հասունացման ժամանակահատվածը…

մակարդակը : Այս կապը զգալիորեն պահպանվել է նաեւ այնպիսի գործոնները հաշվի առնելուց հետո , ինչպիսին են՝ ընտանիքի եկամուտը , ընտանեկան վիճակը , սեռական հասունացման ժամանակահատվածը…

Երեխաների հոգեկան կառուցվածքի վրա ազդում է ռեժիսորների կասկածիլի նորամուծությունները ՝դաժանությունը , արյունը , որը անընդհատ հոսում է հեռուստաէկրաններից , սպանությունները : Այս ամենը ձևավորում է…

Երեխաների հոգեկան կառուցվածքի վրա ազդում է ռեժիսորների կասկածիլի նորամուծությունները ՝դաժանությունը , արյունը , որը անընդհատ հոսում է հեռուստաէկրաններից , սպանությունները : Այս ամենը ձևավորում է…

կա՛մ բռնություն է առաջ բերում մարդկանց մեջ , կա՛մ նրանց անզգա է դարձնում դրա հանդեպ » ։ Սակայն լրատվության և հասարակության գործերով զբաղվող հոգեբանների ամերիկյան…

կա՛մ բռնություն է առաջ բերում մարդկանց մեջ , կա՛մ նրանց անզգա է դարձնում դրա հանդեպ » ։ Սակայն լրատվության և հասարակության գործերով զբաղվող հոգեբանների ամերիկյան…

Television—An International History») ։ « Հեռուստատեսության պատկերազարդ պատմությունը » գրքում գրված է

Television—An International History») ։ « Հեռուստատեսության պատկերազարդ պատմությունը » գրքում գրված է

կերպ : Ըստ հետազոտությունների ` երկար ժամանակ մուլտֆիլմեր դիտող երեխաների մեջ նկատելի է աորտային ճնշման բարձրացում , նման արդյունքներ չեն գրանցվել նույնիսկ համակարգչայինխաղերով տարված երեխաների…

կերպ : Ըստ հետազոտությունների ` երկար ժամանակ մուլտֆիլմեր դիտող երեխաների մեջ նկատելի է աորտային ճնշման բարձրացում , նման արդյունքներ չեն գրանցվել նույնիսկ համակարգչայինխաղերով տարված երեխաների…

Наталья Геннадьевна МЯКИННИК «Компьютер в жизни детей и подростков: польза или вред?» 5

Наталья Геннадьевна МЯКИННИК «Компьютер в жизни детей и подростков: польза или вред?» 5

Антон Платов. Дети и родители

Антон Платов. Дети и родители
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
06.02.2022