ԹԵՍՏ 4
1-ին մաս
Կարդա´ տեքստը և պատասխանի´ր հարցերին:
Քույրն ու եղբայրը այդ առավոտ շատ վաղ արթնացան: Քեռին նախորդ գիշեր մի պատմություն էր պատմել մշուշի մարդու մասին, որը հաճախ երևում էր իրենց գյուղին մոտ գտնվող լճում: Երեխաները որոշել էին տեսնել այդ արարածին:
- Դրսում մառախուղ կա՞,- հարցրեց քույրը:
- Ըհը´,-ասաց տղան,- գնացինք:
Երեխաները գնացին դեպի դուռը: Առավոտվա ժամը հինգն էր: Երբ նրանք անցնում էին խոհանոցի մոտով, աղջիկը թարմ սուրճի ու թխվածքի հոտ առավ: Նրանք շարժվեցին դեպի լիճը: Մշուշն այնքան թանձր էր, որ ոչինչ տեսնել հնարավոր չէր: Երբ հասան լճի ափին, աղջիկը հարցրեց եղբորը.
- Որևէ բան տեսնո՞ւմ ես:
- Ոչինչ,- ասաց տղան,- ի՞նչ ես կարծում, քեռին մեզ վախեցնելու համա՞ր պատմեց մշուշի մարդու պատմությունը:
Քեռին ընդհանրապես շատ լավ երևակայություն ուներ: Տարիներ շարունակ իր քրոջ երեխաներին զանազան պատմություններ էր պատմում, բայց սա առաջին անգամն էր, որ վախենալու պատմություն էր պատմում: Աղջիկն այնպիսի զգացողություն ուներ, թե այդ պատմությունը հորինված չէ: Ուստի նա գլուխը բացասաբար շարժելով, ասաց.
- Հիշո՞ւմ
ես` քեռին ինչ էր
ասում. այդ մարդը
երևում է լճի մեջ,
ոչ թե ափին:
-Դու ուզում ես,
որ մենք ջո՞ւրը
մտնենք,- հարցրեց
տղան:
-Մայրիկն ու հայրիկը
շատ կբարկանան,
եթե մենք այդպիսի
եղանակին նավա-կով
լիճ մտնենք:
-Մենք լիճ չենք մտնի, - ասաց աղջիկը,- պարզապես նստենք նավակի մեջ. գուցե ինչ-որ բան տեսնենք:
Երեխաները փնտրեցին ու գտան մի նավակ: Երբ արդեն նավակի մեջ էին, աղջիկը հարցրեց տղային.
-Ինչ-որ բան տեսնո՞ւմ ես:
Մառախուղն
արդեն ցրվում էր:
Մեկ էլ աղջիկը
շրջվեց ու ճչաց.
- Մշուշի մա՛րդը:
Քույրն ու եղբայրը սարսափած գրկեցին իրար: «Մշուշի մարդն» այդ պահին իրենց նավակի մեջ էր: Մեկ էլ մի ծիծաղ լսվեց, և աղջիկը սուրճի հոտ առավ ու ժպտաց: Նրանք հասկացան,թե ով էր այդ մարդը:
-Քեռի՞...
-Ես գիտեի, որ
դուք հաստատ այստեղ
կգաք. ես ձեզ համար
սուրճ ու թխվածք
եմ բերել, - ասաց
քեռին:
1 |
Օրվա ո՞ր պահին է կատարվում դեպքը:
Պատասխան`__________________________________________________________
Ինչո՞ւ երեխաները
նավակով լիճ դուրս
չեկան:
2 |
1) Վախենում
էին մշուշի մարդուց:
2) Չգիտեին,
թե ինչպես է պետք
նավակը վարել:
3) Մտածեցին,
որ եթե ծնողները
իմանան, կբարկանան:
4) Մառախուղի
պատճառով ոչինչ
չէին տեսնում:
3 |
Ուշադի´ր կարդա պատմության սկիզբը և պատասխանի´ր տրված հարցերին:
ա. Քեռու մասին հետևյալ մտքերից ո՞րն է բխում տեքստից:
1) Առավոտից
երեկո աշխատում
է:
2) Սիրում
է պատմություններ
հորինել:
3) Ամեն ինչից
վախենում է:
4) Ապրում
է մենակ:
բ. Ինչպե՞ս կհիմնավորես քո պատասխանը:
Պատասխան` __________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
4 |
Ի՞նչ ես կարծում, ինչի՞ց էր քեռին ենթադրել, որ երեխաները լճի ափին կլինեն:
Պատասխան` __________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
5 |
ա. Ինչո՞վ էր զբաղված քեռին, երբ երեխաները դուրս եկան տնից:
Պատասխան`__________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
բ. Ինչո՞վ
է դա հաստատվում
տեքստի ավարտին:
Պատասխան`__________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
2-րդ մաս
Կատարի´ր տրված առաջադրանքները:
6 |
Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է: Արտագրի´ր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառա-կապակցությունը:
ահեղ մ—իկ, արջի որ—, օրվա հեր—ապահ, երկարավիզ ընձու—տ
Պատասխան` _____________________, ________________________
______________________, ________________________
7 |
Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն:
1) հաճախ
–
հազվադեպ
2) սուր
–
բութ
3) բարձր
–
դանդաղ
4) տգեղ
–
չքնաղ
8 |
Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության:
1) քաղաք
– պարզ
բառ
2) ճանապարհ
– բարդ
բառ
3) ցուցափեղկ
–
հոդակապով
բարդ
բառ
4) հանդիսական
– ածանցավոր
բառ
9 |
Տրված
բառերից
յուրաքանչյուրի
դիմաց
նշված
է, թե
այն
ինչ
խոսքի
մաս
է: Ո՞ր
տարբերակում
է սխալ
նշված:
1) թանձր
–
ածական
2) մշուշ
–
գոյական
3) առաջին
– թվական
4) գուցե
– շաղկապ
10 |
Տրված
նախադասությունից
դո´ւրս
գրիր
այն
լրացումը,
որը
պատասխանում
է ի՞նչը
հարցին:
Աղջիկը չորս կողմը նայեց, որ գտնի քեռու նավակը:
Պատասխան`
____________________________
© ООО «Знанио»
С вами с 2009 года.