Բաց դասի պլան
Ամիս-ամսաթիվ՝ 16-09-2019թ․
Դասարան՝ 8-րդ
բ
Առարկա՝ գրականություն
Թեմա՝ Գ․ Սունդուկյան
<<Պեպո>> կատակերգություն
Դասի տեսակը՝ ամփոփիչ
Օգտագործվող նյութեր՝
համակարգիչ
Դասի նպատակները․
1-Ստուգել և գնահատել
աշակերտների գիտելիքները։
2- Գնահատել և արժևորել
Գ․ Սունդուկյանի
դերը հայ թատերգության
զարգացման բնագավառում։
3- <<Պեպո>> կատակերգության
դաստիարակչական
նշանակությունը
և արդիական արձագանքները։
Դասի մեթոդը՝
վերլուծական-համադրական
Դասի ընթացքը․
Խթանման փուլ՝
1-
Գ․ Սունդուկյանի
կենսագրության
կարևոր դրվագները
/ներկայացնում
են աշակերտները/։
2- Ստեղծագործությունները
/ թվարկում են կարևոր
ստեղծագործությունները/։
3- Ընդհանուր գաղափար
թատերգության
և նրա ժանրերի
մասին /ողբերգություն,
կատակերգություն,
դրամա/։
Իմաստի
ընկալման փուլ՝
1-<<Պեպո>> կատակերգությունը՝
որպես Սունդուկյանի
ստեղծագործության
գլուխգործոց․
ա/
Ե՞րբ է գրվել կատակերգությունը։
բ/ Ո՞վ է Պեպոյի
նախատիպը, կատակերգության
գրության շարժառիթը։
գ/ Կատակերգության
կառուցվածքը /համառոտ
բովանդակությունը/։
դ/ Կատակերգության
գործող անձիք։
ե/ Կատակերգության
հիմնական գաղափարը։
զ/ Երկխոսությունները
և մենախոսությունները
կատակերգության
մեջ /ներկայացնել
Պեպոյի և Արութինի
երկխոսությունը
երկրորդ արարվածում/։
է/ Ամփոփիչ վերլուծական
հարցեր։
-Ինչի՞ համար էր
պայքարում Պեպոն
սկզբում։
-Ի՞նչ հասկացավ
Պեպոն։
-Ինչու՞ Արութինը
հաշտության ձեռք
մեկնեց Պեպոյին,
և ինչու՞ Պեպոն
մերժեց Արութինին։
-Ո՞վ հաղթեց այդ
պայքարում։
-Կատակերգության
վերջում ո՞րն է
Պեպոյի նպատակը։
Կշռադատման
փուլ՝
<<Պեպո>> կատակերգության
դաստիարակչական
նշանակությունը
և մերօրյա արձագանքները։
1-Հարցեր աշակերտներին․
ա/
Մեր օրերում կա՞ն
Պեպոյի նման անհատներ։
բ/ Ինչպե՞ս պետք
է տնօրինել ֆինանսական
եկամուտները։
գ/ Կա՞ն միջոցներ,
որոնք օգնում են
անհատին ճիշտ կառավարելու
եկամուտները։
դ/ Ինչպե՞ս կարելի
է դիմագրավել ֆինանսական
խարդավանքներին։
ե/ Վաշխառուները
տեղ ունե՞ն մեր
հասարակարգում։
զ/ Բանկային գործառույթները
և անհատի գիտակցական
մակարդակը հավասարակշռվա՞ծ
են մեր օրերում։
<<Պեպո>>
կատակերգության
բեմադրությունները,
էկրանավորումը
և հանրային արձագանքները։
1-Ե՞րբ և որտե՞ղ
է առաջին անգամ
բեմադրվել <<Պեպո>>
կատակերգությունը։
Ո՞վ է եղել Պեպոյի
առաջին դերակատարը։
2-Ե՞րբ է իրականացել
<<Պեպո>> կատակերգության
էկրանավորումը։
Ո՞վ է բեմադրիչը,
ինչպիսի՞ ֆիլմ
է <<Պեպոն>>։
3-Ովքե՞ր են ֆիլմի
երաժշտության
և երգի խոսքի հեղինակները։
4-Ե՞րբ և ու՞մ կողմից
է վերջին անգամ
բեմադրվել <<Պեպո>>
կատակերգությունը։
5-Ի՞նչ է կտակել
Սունդուկյանը
մահվանից առաջ։
Ինչպե՞ս է իրագործվել
մեր գրողի երազանքը։
1-Աշակերտների
պատասխանների
գնահատում։
2-Տնային աշխատանքի
հանձնարարում՝
գրել ինքնուրույն
վերլուծություն․
<<Ի՞նչ
սովորեցի ես Պեպոյից>>։
© ООО «Знанио»
С вами с 2009 года.