բաց դասի պլան 8

  • docx
  • 14.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Բաց_դասի_պլան 8.docx

 

 

 

       Բաց   դասի   պլան

        Ի՞նչ է մեզ շրջապատում             

      Ես  և   շրջակա  աշխարհը 2

                   27․11․2019թ

 

 

 

Դասարանը  -  երկրորդ

Առարկան-Ես և շրջակա   աշխարհը   2

Դասի թեման-Ի՞նչ է մեզ շրջապատում

Դասի  տիպը- Հաղորդման   դաս

Դասի   նպատակները- 1․ Ծանոթացնել բնության կենդանի և անկենդան միջավայրին:

2․Երեխայի  բառապաշարը հարստացնել նոր բառերով՝օրգանիզմ, կենդանի, անկենդան, թթվածին:

3․Ցույց տալ օդի, ջրի, սննդի կարևորությունը կենդանի բնության գոյության և զարգացման  համար:

4․Կարևորել տարածքի մաքրությունը, բնության անաղարտությունը, բարիքների խնայողաբար օգտագործումը:

5․Հոգատար  վերաբերմունք ցուցաբերել  շրջապատի  նկատմամբ:

6․Կհասկանան՝ ինչ է խնայելը և սպառելը:/ֆինասական  կրթություն/

7․Կգիտակցեն խնայողությունների  դերը մարդու կյանքում:

Մեթոդները-Մտագրոհ,զրույց,կանխագուշակում,  Վիեննի  դիագրամ

Զննական և անհրաժեշտ  պարագաներ-Համակարգիչ,պրոեկտոր,սահիկներ,  էկրան, նկարներ,  պաստառ:

Ընթացքը՝                         Խթանում-  Ուղերձ

Հարցերի միջոցով  պարզել, թե ի՞նչ է խնայողությունը, ինչի՞ համար են մարդիկ խնայողություններ  կատարում: Զրույց –քննարկում կատարել. <<Ինչը կարելի է խնայել: Հնարավոր է ,որ դրանց մի մասը հանգեցնի  փողի  խնայմանը>>:Սահուն անցում կատարել նոր դասանյութի  հաղորդմանը:

-Ի՞նչ է մեզ շրջապատում:

Թվարկել մեզ շրջապատող առարկաները:Բաժանել նկարներ և այդ նկարները փակցնել  երկու  խմբով՝  պաստառի վրա:

Սահիկի միջոցով բացատրել  նոր դասը: Հարցերին  պատասխանելով բացել բնապատկերի  նկարը

 :

Իմաստի    ընկալում՝

Խոսել բնության պահպանության, մաքրության , խնայողաբար  օգտագործման  մասին:

Բացատրել  անկենդանի և կենդանի  բնությունը:            Ֆիզկուլտ դադար

Սահիկի միջոցով  ամրապնդել դասը:

Գտնել , թե բույսի աճման  ինչ  պայմաններ են անհրաժեշտ: Ցուցադրել  սահիկով:

Ցուցադրել երկու միանման ծաղիկներ՝  թառամած և լավ աճած:

Կշռադատման    փուլ՝

Կիրառել   <<Վիենի   դիագրամ>> մեթոդը:

Հարցերով և սահիկով կատարել  անդրադարձ:

Գնահատել  աշակերտներին:

Տնային   աշխատանքի  հանձնարարում: