-- Հարգելի՛ հյուրեր, ծնողնե՛ր, մեր շատ սիրելի՛ փոքրիկներ, սիրով ողջունում ենք ձեզ մեր այս հյուրընկալ դահլիճում:
– Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանկությունների
իրականացման հետ…
Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի,
անկրկնելի ու հմայիչ… մարդիկ սպասում են
հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի,նոր երջանկության:
-2017թ դարպասներից այն կողմ, երկնակամարից ցած իջնեն երջանկության փաթիլները, թող բոլորի աչքերում արտացոլվի սիրո անշեջ հուրը,
ամենքի առջև փռվեն հաջողության զմրուխտ գորգերը ու թող ամեն ոք հայտնվի առողջության գրկում:Իսկ 2017թ կառքն իր հրեղեն թևերով թող բոլորին տանի դեպի բարին ու լավը, նվիրական երազանքների կատարումը:
Միասին -- Շնորհավո՛ր Նոր տարի և Սուրբ ծնունդ:
--Երեխանե՛ր, սիրու՞մ եք Ամանորը:
Խումբ -Այո՜:
- Այն ի՞նչ ծառ է ցուրտ ձմռանը կանաչ հագնում, զարդարում
—Այն ի՞նչ ծառ է, որ բոլորին ուրախություն է բերում:
-- Իսկ այն ո՞վ է մեզ հյուր գալիս Ամանորի գիշերին և պարգևում խինդ ու ծիծաղ ու նվերներ բոլորին:
—Եկեք ուրա՛խ դիմավորենք գալիք Նոր տարին:
Երգ -<<Զանգակներ>>:
– Երեխանե՛ր, հիշու՞մ եք օրեր առաջ մենք նամակ գրեցինք Ձմեռ պապիկին և փուչիկի
օգնությամբ ճանապարհեցինք դեպի
հեռավոր Լապլանդիա:
—Եկեք պարզենք, արդյոք հասե՞լ են մեր նամակները:
—Այժմ, խնդրում եմ ուղիղ միացում Ձմեռ պապիկին:
– Իսկ հիմա եկեք ուրախ երգով կանչենք մեր Ձմեռ պապին:
Ձմեռ պապ – Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ…
_ Այս ի՞նչ բան է, ինչու՞ չեն վառվում տոնածառի լույսերը:
Ա՜, հիշեցի, դուք պետք է գուշակեք հանելուկների պատասխանները, որից հետո ես կվառեմ տոնածառի լույսերը:
Մանուկյան __ Հարցն ուղղվում է IԱ դասարանի աշակերտներին:
___ Կեցցե՛ք, պատասխանը ճիշտ է, մոտեցեք և վիճակահանությամբ ստացեք ձեր նվերը:
Սահակյան__ Հարցն ուղղվում է IԲ դասարանի աշակերտներին:
___ Կեցցե՛ք, պատասխանը ճիշտ է, մոտեցեք և վիճակահանությամբ ստացեք ձեր նվերը:
Մանուկյան __ Հարցն ուղղվում է IԳ դասարանի աշակերտներին:
___ Կեցցե՛ք, պատասխանը ճիշտ է, մոտեցեք և վիճակահանությամբ ստացեք ձեր նվերը:
Սահակյան__ Հարցն ուղղվում է IԴ դասարանի աշակերտներին:
___ Կեցցե՛ք, պատասխանը ճիշտ է, մոտեցեք և վիճակահանությամբ ստացեք ձեր նվերը:
__ Հարցն ուղղվում է IԵ դասարանի աշակերտներին:
___ Կեցցե՛ք, պատասխանը ճիշտ է, մոտեցեք և վիճակահանությամբ ստացեք ձեր նվերը:
- Սիրելի՛ Ձմեռ պապ, երեխաները պատասխանները ճիշտ գուշակեցին, վառե՛ք խնդրում
ենք տոնածառի լույսերը:
Ձմեռ պապ - Դե եկե՛ք փակենք մեր աչքերը և հաշվենք
մինչև 3-ը:
Ծափահարություննե՜ր…
-- Դե եկեք մեր Ձմեռ պապին ուրախացնենք երգ ու պարով:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.