Թեմատիկ գրավոր աշխատանք 2 Ես և շրջակա աշխարհը 4- րդ դասարան
1.Ինչի՞ համար է կողմնացույցը: Դեպի ու՞ր են ցույց տալիս նրա սլաքի 2 ծայրերը: 1.5 մ.
2.Գրե՛լ հորիզոնի հիմնական և միջանկյալ կողմերը: 1մ.
3. Լրացնե՛լ բաց թողնված բառերը : 1մ.
Մեր շուրջն ընկած տեսանելի տարածությունը կոչվում է ---------------------- , իսկ Երկրի և Երկնքի միացման սահմանը՝ -----------------------:
4. Կատարե՛լ <<հայտնագործող - հայտնագործած մայրցամաք (աշխարհամաս ) >> համապատասխանեցումը: 1 մ.
Քրիստափոր Կոլումբոս Աֆրիկա
Վասկո դա Գամա Ավստրալիա
Ռաուլ Ամունդսեն Անտարկտիդա
Ջեյմս Կուկ Ամերիկա
5.Ի՞նչն էր պատճառը , որ Կոլումբոսն իր հայտնաբերած մայրցամաքի տեղաբնիկներին անվանեց հնդկացիներ : 2 մ.
6.Ովքե՞ր էին Աֆրիկա մայրցամաքը հետազոտող ճանապարհորդները: 0.5 մ.
ա. Լիվինգստոն և Կուկ բ. Սթենլի և Լիվինգստոն
գ. Ամունդսեն և Վասկո դա Գամա դ. Թասման և Սքոթ
7. Ո՞վ էր ակվալանգի գյուտի հեղինակը 0.5 մ.
ա. Ժակ Իվ Կուստոն բ. Ժակ Պիկարը գ. Թուր Հեյերդալը
8. Շարունակե՛լ նախադասությունը 1մ.
1492 թ. –ի օգոստոսի 3-ին --------------------------------------------------------------- դուրս է գալիս Պալոս նավահանգստից և ուղղություն վերցնում դեպի ----------------------- :
9. Ո՞ր թվականին Ամունդսենը հասավ Հարավային բևեռ իր ընկերների հետ: 0.5 մ.
ա. 1911 թ. դեկտեմբերի 14 բ. 1912 թ. հունվարի 17
գ. 1911 թ. հոկտեմբերի 20 դ. 1492 թ. օգոստոսի 3
10. Ընդգծե՛լ Անտարկտիդան հետազոտողների անունները: 1մ.
Սքոթ, Կուկ, Բելինսհաուզեն, Վասո դա Գամա, Սթենլի, Պիրի, Կոլումբոս, Լազարև :
© ООО «Знанио»
С вами с 2009 года.