1 (Աշակերտ)
- 1-
Այս ինչ հյուր
է այսօր մեզ մոտ
Այսպես սիրուն,
այսպես շքեղ,
Գագաթին աստղ
է շողում,
Իսկ ճյուղերին
ձյունն է փայլում:
2 (Աշակերտ)
Եղևնին է եկել
մեզ հյուր
Ու դարձել է տոնածառ,
Մեր դահլիճի հենց
կենտրոնում
Նա կանգնել է համարձակ:
3 (Աշակերտ)
Հերոսներն ենք
հեքիաթների,
Հյուր ենք եկել
տոնածառին,
Սպասում ենք Ձմեռ
պապին,
Որ նվերներ տա
բոլորին:
4 (Կարմիր գլխարկ)
Ես աղջիկն եմ «Կարմիր
գլխարկը» հեքիաթի,
Գլխիս ունեմ կարմիր
գլխարկ,
Գլխարկն իմ շա~տ
եմ սիրում,
Երբ մարդիկ են
ինձ հանդիպում
Կարմիր գլխարկ
են անվանում
Ձեռքիս ունեմ զամբյուղ
սիրուն`
Կարկանդակներով
կարմրավուն,
Տատիկիս եմ ես
այն տանում:
Չար գայլից եմ
ես վախենում ,
Նա հաճա՞խ է այստեղ
լինում :
5
Այո~,այո~, այստեղ
է:
6 (Գայլ)
Ի՞նչ աղմուկ է,
աղաղակ,
Ի՞նչ ծիծաղ է շարունակ,
Ես ուզում եմ այս
ժամին
Մասնակցել ձեր
հանդեսին:
Բարի եմ այսօր,
բարի և խելոք,
Եվ չկա ինձնից
որևէ բողոք:
Կարմի´ր գլխարկ,
հավատա´ ինձ:
Թույլ տվեք մասնակցեմ
ամանորյա հանդեսին:
7 (Վարող)
- 2-
Թե ճիշտ ասես պատասխանը
հանելուկի
Ամանորյա մեր հանդեսին
Կլինես դու հյուր
ցանկալի:
8 (Աշակերտ)
Ծիտը ծառին բույն
է դրել,
Մեջը դարսել փափուկ
խոտ,
Տասը սիրուն ձագեր
հանել
Դեղնակտուց , մազմզոտ:
Երեք ձագը շուտ
թև առան,
Բնից թռան, գնացին:
Գո´րշ գայլ, ասա´,
քանի ՞ ձագեր
Ծիտիկի հետ մնացին:
9 (Գայլ)
Թե չի կերել խորամանկը,
Ծիտիկի հետ է իր
յոթ ձագը:
10 (Վարող)
Ճիշտ ասացիր պատասխանը
հանելուկի,
Ամանորյա մեր հանդեսին
Կլինես դու հյուր
ցանկալի:
11 (Նապաստակ)
Նապաստակն եմ ես
սպիտակ,
Վազվզում եմ շարունակ,
Մերկ անտառում
ցատկոտում
Ծառի տերև եմ կրծում:
12 (Նապաստակ)
Ամբողջ ձմեռ անտառում
Ցատկոտում եմ ու
երգում,
Ուտում գազար ու
տերև,
Կրծում արմատներ:
Ունեմ փոքրիկ եղբայրներ
Ու շատ ու շատ քույրիկներ:
13 (Նապաստակ)
Վա~յ, աղվեսն է տես
գալիս,
Տեսնես ինչ է նա
ուզում,
Տեսնես ինչ է նա
փնտրում,
Եկե~ք,եկե~ք մտածենք,
Թե աղվեսից ոնց
փախչենք:
14 (Աղվես)
- 3-
Ես ծաղկապոչ աղվեսն
եմ,
Անտառն իմ պարտեզն
է,
Գիտեմ ամեն արահետ,
Բլուր, կածան,ձոր
ու գետ:
Մի´ վախեցեք ինձանից,
Չեմ նեղացնի ոչ
մեկիդ:
Թույլ տվեք մասնակցեմ
ամանորյա հանդեսին:
15
(Վարող)
Թե ճիշտ ասես պատասխանը
հանելուկի
Ամանորյա մեր հանդեսին
Կլինես դու հյուր
ցանկալի:
16
(Աշակերտ)
Գլխին գլխարկ է
դրել,
Մեջքին գոտի է
կապել,
Նրա տասը կբոլորի,
Եթե երեք գումարվի:
17
(Աղվես)
Իհարկե, դա յոթն
է,
Պապիս ասած թիվն
է`
Յոթ անգամ չափի´ր,
մեկ անգամ կտրի´ր:
18
(Վարող)
Ճի´շտ ասացիր
պատասխանը հանելուկի,
Ամանորյա մեր հանդեսին
Կլինես դու հյուր
ցանկալի:
19
(Մաշինկա)
Մաշինկան եմ, Մաշինկան
,«Արջն ու աղջիկը»
հեքիաթից:
Մոլորվեցի ես անտառում
ու գնացի արջի
տուն,
Արջի մոտից ես
փախա, պատահմամբ
ձեզ մոտ ընկա,
Կարոտել եմ իմ
մայրիկին, իմ հայրիկին,
Կարոտել եմ իմ
քույրիկին, ապերիկին,
Ես մեր տուն եմ
ուզում գնամ,
Օգնեք գտնեմ մեր
տան ճամփան:
20
(Արջ)
Մաշինկա~, Մաշինկա~,
որտե՞ղ է իմ սիրելի
Մաշինկան:
21
(Աշակերտ)
- 4-
Այստեղ է, այստեղ
է,քո սիրելի Մաշինկան:
Թե ճիշտ ասես պատասխանը
հանելուկի,
Մաշինկայի հետ
կլինեք դուք հյուր
ցանկալի:
22 (Աշակերտ)
Վարդի թփին կար
ութ վարդ,
Արջը պոկեց հինգ
հատ վարդ,
Մաշինկային նվիրեց:
Թփին քանի՞ վարդ
թողեց:
23
(Արջ)
Մի օղակի երկու
կես,
Իրար վրա թե դնես,
Ասեմ, որ դուք իմանաք`
Մի լավ երեք կստանաք:
24
(Վարող)
Ճի´շտ ասացիր պատասխանը
հանելուկի,
Ամանորյա մեր հանդեսին
Կլինեք դուք հյուր
ցանկալի:
25 (Արջ)
Սիրելի´ Մաշինկա,
ես գիտեմ` դու կարոտել
ես բոլորին:Այս
ուրախ հանդեսից
հետո ես քեզ անպայման
կտանեմ գյուղ:
26
(Աշակերտ)
Սևուկ, բրդոտ արջուկ
ես դու,
Պար ես գալու ա´յ
այսպես,
Արի այստեղ պարի´,
երգի´,
Այստեղ լա´վ է,
քան անտառում:
27
(Սպիտակաձյունիկ)
Սպիտակաձյունիկն
եմ ես սիրունիկ,
Եկել եմ այստեղ
իմ ընկերների հետ
Մասնակցելու ամանորյա
հանդեսին:
Թող միշտ բարին
հաղթի չարին,
Շնորհավոր ձեր
նոր տարին:
28 (Թզուկ)
Ես թզուկն եմ, թիզ
ու կես,ժիր ու Ճարպիկ
մեծի պես,
Սպիտակաձյունի
ընկերն եմ, ձեր
հանդեսի լավ հյուրն
եմ
29 (Շուն)
- 5-
Ես էլ շունն եմ
խեղճ ու տկլոր,
Մնացել եմ թշվառ,
մոլոր,
Անխիղճ կատուն
մորթիս տարավ
Գլխիս էսպես փորձանք
բերավ:
Մնացել եմ առանց
գլխարկ,
Դարձել եմ ես խայտառակ:
Օգնեք մորթիս հետ
բերել
Ինձ համար գլխարկ
կարել:
Կատվին այստեղ
չե՞ք տեսել:
30 (Վարող)
Կատվին այստեղ
չենք տեսել:
Կօգնենք մորթին
հետ բերել
Քեզ համար գլխարկ
կարել:
Թե պատասխանես
հանելուկին`
Կմասնակցես մեր
հանդեսին:
31 (Աշակերտ)
Շատ կանաչ է ու
դալար,
Չի մերկանում նա
երբեք,
Ունի ծակող տերևներ,
Գուշակի´ր
թե ի՞նչ է այն:
32 (Շուն)
Եղևնին է, եղևնին,
կծակի նա բոլորիդ:
33 (Վարող)
Ճի´շտ ասացիր
պատասխանը հանելուկի,
Ամանորյա մեր հանդեսին
Կլինես դու հյուր
ցանկալի
34 (Ձյունանուշ)
Բարև´, բարև´, իմ
փոքրիկներ,
Իմ սիրելի բարեկամներ
Ձեր սիրելի Ձյունանուշն
եմ,
Ձմեռ պապի լավ
թոռնիկն եմ,
Բերել եմ ձեզ ես
շատ մրգեր,
Խաղալիքներ ու
հեքիաթներ,
Շուտով կգա Ձմեռ
պապին
Եվ կպարենք մենք
միասին:
35 (Վարող)
Եկեք միասին կանչենք
Ձմեռ պապին:
36 (Ձմեռ պապ)
Բարև´, բարև´,ի´մ
մանուկնե´ր,
Բարև´, հայրեր
ու մայրեր,
Բարև´ մեր լավ
տատիկներին, պապիկներին,
Քույրիկներին,
եղբայրներին,
Շնորհավոր ձեր
Նոր տարին:
Թող այս տարին
լինի բարի,
Հաջողություն
ու հաղթանակ,
Ձեր գործերը լինեն
շիտակ:
Ձեզ մաղթում եմ
առողջություն
Եվ ուսման մեջ`
հաջողություն:
38
(Առնետ)
2020թվականը առնետի
տարին է,ես
այդ առնետն եմ:
Այս տարի ես
ձեր հյուրն եմ
և ուցեկիցը: Խելացի
եմ,աշխատասեր: Ես՝Առնետս, հարստության, մաքրության, բարության նշան եմ։
Ուրախ
դիմավորեք
ամանորը և
ամեն ինչ լավ
կլինի:Համբուրում
եմ բոլորիդ:
39 (Ձմեռ
պապ)
Դե´ շտապեք, երեխանե´ր,
Երգե´ք,
պարե´ք,
խնդացե´ք,
Ձեր հրճվանքի
ձայնով հիմա
Ողջ աշխա´րհը
թնդացրեք:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.