Գիտելիքների ստուգում
Оценка 4.6

Գիտելիքների ստուգում

Оценка 4.6
docx
10.05.2020
Գիտելիքների ստուգում
Varduhi.docx

Երգ

Ջան, ջան, ջան աշուն է,

Տես, տես, տես նախշուն է,

Տանձ ու խնձոր ուտելու

Նա մեզ այգի է կանչում:

 

Ջան, ջան, ջան աշուն է,

Ախ ինչքան նախշուն է,

Մեր սիրելի ուսուցիչներ,

Աշունն է մեզ հյուր եկել:

 

1.  Արդեն իջնում է եղյամը սարին,

Ցուրտ քամին արդեն քաղաք է մտնում,

Բայց համառում է մի տերև ծառին,

Արդյոք դրա մեջ նա ի՞նչ է գտնում:

Երևի գիտի, որ կընկնի դողով,

Մամուռ կդառնա մամռած մի քարի,

Եվ ուզում է, որ թեկուզ մի օրով

Իրենով աշնան կյանքը երկարի:

 

2.  Տերևաթափ է աչքերիս առաջ,

Մերկացող ծառն է հոգոցներ հանում

Ու դեռ պահում է տերևներ կանաչ,

Որ կամա՜ց–կամա՜ց դեղին են դառնում...

Վերջին տերևն էլ դեղին կդառնա

Ու ջերմ կփարվի ճերմակող հողին,

Գետնին տերևի հևքը կմնա,

Իսկ տերևի մեջ՝ արևը դեղին:

 

3.  Աշուն է եկել նախշուն գույներով

Իր անուշահամ հասուն մրգերով,

Բերել է նա մեզ զամբյուղներով լի

Տանձ, խնձոր, սալոր, նուռ ու սերկևիլ:

 

4.  Բա խաղողը գույնզգույն,

Սիտակ, կարմիր, ոսկեգույն

Էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը

Աննման են, գովական,

Մրգերը մեր քաղցրահամ

 

5.  Մեր սարերով եկար, այգիներով նախշուն

Մեր խնդության անմար, մեր սիրելի աշուն,

Տերևները գույն–գույն թիթեռնիկներ դարձան,

Ու երկնքով կապույտ կռունկները անցան:

 

Երկնակամարում Արեգակին տեսանելի դիրքին համապատասխան՝ տարին բաժանվում է չորս ժամանակաշրջանի (գարուն, ամառ, աշուն, ձմեռ):

Տարվա եղանակների առաջացման և հերթականության պատճառը Երկրի պտտման առանցքի տեքությունն է ուղեծրային հարթության նկատմամբ.

Գարնան տևողությունը 92,8 օր է

Ամռան տևողությունը 93,6 օր է

Աշունը տևում է 89,8 օր

Ձմեռը տևում է 89 օր:

 

Աշունը կազմված է երեք ամիսներից՝ Հյուսիսային կիսագնդում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, Հարավայինում՝ մարտ, ապրիլ, մայիս:

 

 

 

 

6.  Թե գարուն է նախշ–նախշուն,

Նա ինչե՞ր է մեզ բաշխում,

–Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ,

Ալ ու ալվան վարդ շաղոտ:

 

7.  Թե ամառ է, շոգ ամառ,

Ի՞նչ է բերում մեզ համար,

–Ցորեն, գարի ու հաճար՝

Ամեն հոգսի դեղ ու ճար:

 

8.  Թե ձմեռ է ցրտաշունչ,

Ի՞նչ է բերում լուռումունջ,

–Փաթիլ–փաթիլ փափուկ ձյուն՝

Արծաթի պես պսպղուն:

 

9.  Թե աշուն է պտղաբեր,

Ի՞նչ է բերում մեզ նվեր,

–Նուռ, սերկևիլ, տանձ, խնձոր,

Դեղձ ու խաղող մեղրածոր:

 

Երգ «Ոսկեհեր աշուն»

Ոսկեհեր աշունը հյուր է մեզ եկել,

Դեղին տերևները շուրջը տարածել,

Կրկ. Մեր հպարտ բարդին է շատ գեղեցկացել

Հագուստը թաց, դեղին ներկված վեր է սլացել:

Տերևներն իջնում են ու թռչում թեթև

Ասես թիթեռներ են ժիր ու ոսկեթև

Կրկ. Մեր հպարտ բարդին է շատ գեղեցկացել

Հագուստը թաց, դեղին ներկվածէ վեր է սլացել:

10.  Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում,

Ամպը լեզուն կուլ է տվել

Հնար չունի որոտալու,

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

 

11.  Չվող թռչուններն անցան գնացին

Պարան առ պարան,

Շարան առ շարան անցան գնացին

Ականջների մեջ,

Վերջին որոտի կանչերը տարան

Ու վերջին կանաչ–կարմիրը տարան

Իրենց թևերին:

 

12.  Աչքերում իրենց թափուր մնացած,

Բույն–օջախների պատկերը տխուր,

Եվ կտուցների իրենց թափառիկ,

Անգուշակելի ծիվ–ծիվը տարան:

 

13.  Չվող թռչուններն անցան գնացին

Շարան առ շարան,

Մնացողները կծիկ են դառնում

Թրջվելու վախից

Եվ կամաց–կամաց բներն են քաշվում:

 

 

14.  Պտուղները շատ են վիճել,

Ու վերջ չկա վեճին,

Թե՝ ամենից լավը որն է,

Ումն է տեղն առաջին:

Ամեն մեկը ճչում է՝ ես,

Ինձնից լավը չկա,

Չկա տեսքով, համով ինձ պես,

Ողջ աշխարհն է վկա:

 

15.  Հե՜յ լսեցեք, մարդիկ բարի

Մեր գեղեցիկ դասարանում

Պիտի լինի մրգահանդես,

Մրգահանդես, ցուցահանդես:

Մրգերը բոլոր կարգով, շարքով

Պետք է մրցեն իրենց շնորհքով:

 

16.  Ասես մրգի շքերթ լինի,

Մրգի հանդես՝ ցուցահանդես,

Իրար կողի խուտուտ տալիս,

Ծիծաղում են իրար վրա:

 

17.  Մրգի հավաք՝ սրահի մեջ,

Մարգ ու այգու երազներ թուխ,

Ու լցվում են անուշ հոգսով

Բերնե– բերան սալա– զամբյուղ:

 

18.  Խաղողն ահա չամիչ–չամիչ,

Քաղցրությունը կուտակել հեզ,

Նյում է մեզ զամբյուղներից

Տատիս հանգած աչքերի պես:

 

19.  Здраствуй, здраствуй, осень золотая,

Осень-время збора уражая,

Видишь, осень, как мы потрудились,

Как все лето в том не ленились?

 

20.  Много спелой вишни и малины

Много меда в домиках пчелины,

Всех ребят в гости приглашаем,

Чем богаты, тем и угошаем.

 

Երգ

Եկել է աշուն,

Նախշուն, սիրուն,

Ծառերն արդեն

Ոսկի են հագել,

Դեղին ու կարմիր

Գույներով ներկված

Շորեր են հագել անտառ ու այգի:

Կրկ. Աշուն է, աշուն,

Դեղնահեր սիրուն,

Ինչու է այսքան

Աշունը սիրուն:

 

 

 

 

Աշնան թագավորությունում տոն է՝ մեծ շքահանդես: Բոլոր մրգերը տոնական տեսք ունեն: Նրանք եկել են մրցույթի: Աշուն թագուհին պիտի որոշի, թե ով է նրանցից ամենահամովը, գեղեցիկն ու օգտակարը:

Աշնան Թագուհի

-         Մառանապե՛տ, մրգերին հերթով ներս հրավիրիր, թող ներկայացնեն իրենց ինչպես կարող են, իսկ մենք կնտրենք լավագույնին:

Մառանապետ

-         Թող ամեն մեկը

Երգով իրեն գովի

Մենք էլ լսենք նրանց երգը՝

Իրենց նման թովիչ,

Մրգահանդեսն սկսված է,

Ներս հրավիրեք խնձորին:

 

Խնձոր

-         Արանքից ճյուղ ու տերևի

Ժպտում եմ՝ նման արևի,

Ով կուզի դրախտի համ ու հոտ,

Կանչում եմ «Շու՛տ եկեք դուք ինձ մոտ»:

 

Տանձ

-         Ինձ էլ ներս թողեք,

Ես խնձորի եղբայրն եմ,

Նման եմ անցունքի կաթիլի:

Մի կողմից բարակ եմ սուրուլիկ

Հենց լցվեմ՝ ինձ քաղեք դուք, խնդրեմ

Թե չե՝ ես... ինքս կկաթեմ:

 

Մառանապետ

-         Դուք գրավեք ձեր տեղը, խնդրեմ, մի փոքր համեստ եղեք, իսկ հիմա ներս հրավիրեք դեղին մրգերին:

 

Դեղձ

-         Շատ մի՛ գովեք ձեզ, դեղձին դուք չեք հասնի,

Մետաքս կեղև ունեմ, ունեմ նախշուն կորիզ,

Դեղին երանգ ունեմ, կարմիր գույն ու երիզ,

Իմ համ ու հոտն ուրիշ, ուրիշ մեկը չունի:

Ինձ խաղողին արժե, արժե տալ երանի:

 

Սերկևիլ

 

-         Բա ես, ինձ մոռացա՞ք,

Սերկևիլն եմ՝ ամբողջովին հոտ ու համ,

Վախենում եմ՝ ինքն ինձ հետ ես մնամ:

Քաղեք դուք ինձ, առեք ձեզ հետ ու տարեք,

Հեչ բան որ չէ՝ ձեր շորերի մեջ դրեք,

Էլ ինչ ասեմ, այսպես կգամ ու կանցնեմ,

Միայն կյանքը գոնե մի քիչ քաղցրացնեմ:

 

Աշնան Թագուհի

-         Ու՞ր է մեր նուռը հայկական:

 

Նուռ

-         Ես այստեղ եմ, թագուհի, համեստությունս ինձ

Թույլ չտվեց իմ ընկերներից առաջ անցնել:

Եթե թույլ կտաք, ես էլ կներկայանամ:

Հատիկ ունեմ ինչքան տարին

Ունի օր:

Ինչ հատիկներ՝

Ամեն մեկը մի հուր կայծ,

Ով որ տեսնի,

Պիտի մնա բերանբաց,

Հրաշք եմ ես,

Ծիծաղեմ, թե մնամ լուռ,

Ով չգիտի՝

Քաղցրահատիկ նուռ եմ, նուռ:

 

Աշնան Թագուհի

-         Աշնան այգին առանց խաղողի չի լինում,

Մենք քեզ չենք մոռացել

Դե, փորձիր պատմել քո մասին:

 

Խաղող

-         Ես խաղողն եմ մեծապատիվ,

Լուսաշող ու ոսկեհատիկ,

Գանգուր–գանգուր, խուճուճ–մուճուճ,

Տալիս եմ ես ճութ–ճութ հաճույք:

Աշխարհը իմ հյութից չունի՝

Համ ու հոտով հազար գույնի,

Ու դեռ չամիչ կդառնամ ես՝

Աշնան բույրը պահած իմ մեջ,

Ես խաղողն եմ, կամ ու կմնամ,

Չկա ինձ վերջ, չկա ինձ վերջ:

 

Երգ «Փառաբանական»

Սեղանն է առատ,

Դիմացն Արարատ,

Հնչում են երգեր

Ուրախ ու զվարթ:

Կրկ. Լցրե՛ք ընկերներ, բաժակները լի,

Թող հայոց գինին մեզ անուշ լինի:

Փառք տանք մայր հողին,

Արևի շողին,

Գինի պարգևող

Հայոց խաղողին:

 

Թուզ

-         Թույլ տվեք աշնան այս սքահանդեսը ես եզրափակեմ:

 

Աշնան Թագուհի

-         Իսկ դու ո՞վ ես:

 

Թուզ

-         Ես թուզն եմ, սուսուփուս եմ,

Բայց կուզեմ՝ չնայեք մեկմեկու չարակամ,

Թե հուզվենք՝ լոկ բարուց թող հուզվենք

Ու հրճվենք իրարով, քանի կանք;

Այսպես եմ հասնում, հասնում , սևանում,

Կարծես թե եփվել եմ կրակով,

Ով տեսնում՝ բերանն է ինձ տանում,

Վայելում ու չի կշտանում:

 

Աշնան Թագուհի

-         Խոսքդ քեզնից անուշ է, թուզ,

Բայց իմ գործն է դժվար:

Ես չեմ կարողանում ընտրել լավագույնին:

Մառանապե՛տ, բոլո՞ր մրգերը ներկայացան:

 

Մառանապետ

-         Ո՛չ, մրգերի մի մասը չկարողացան ներկայանալ:

Ճիշտ են ասում, բոլորն են լավ,

Եվ իզուր են վիճում:

Բայց վիճում են մանկան նման

Ու իրար չեն զիջում:

 

Աշնան Թագուհի

-         Աշնան թագավորությունում բոլորն են լավագույն,

Եվ ամեն միրգ իր տեղն ունի:

 

 

21.  Եղանակները կապված են իրար

Ինչ–որ թելերով ամուր ու անտես,

Անվերջ սլանում իրար հետևից

Հա պտտվում են կարուսելի պես:

 

22.  Փորձում են առաջ ընկնել մեկմեկուց,

Աչք ունեն հնուց միմյանց տեղերին,

Բայց կարուսելը չի կանգնում բնավ

Փակելով ճամփան նման խաղերի:

 

23.  Այսօր մեր հանդեսին

Ովքեր ներկա չեղան,

Խնդրում ենք մեզանից

Թող շատ չնեղանան:

Կլինի նոր հանդես,

Կգան նաև նրանք:

 

 

Երգ

Նորից եկել ես աշուն,

Վայոց ձորի վառ աշուն,

Քո արևի շողերով

Ողջունում ես մեզ, աշուն:

 

Կրկ. Ինչ սիրուն ես դու, աշուն,

Ինչ պայծառ ես դու, աշուն,

Վայոց ձորի սիրելի աշուն,

Զարդարել ես վառ ու նախշուն:

 

Հազար գույնով ես եկել

Անուշ բույրով ես եկել

Վառ կանաչը ծառերի

Ոսկեգույն ես դու ներկել:

 

Կրկ. Ինչ սիրուն ես դու, աշուն,

Ինչ պայծառ ես դու, աշուն,

Վայոց ձորի սիրելի աշուն,

Զարդարել ես վառ ու նախշուն:

 

Աշնանային մրգերով

Լի սեղաններ ես բերել

Հեքիաթային գույներով

Վայոց ձորը ողողել:

 

Սիրելի ուսուցիչներ և հյուրեր, այժմ մենք ձեզ կներկայացնենք աշնան վերաբերյալ հանելուկներ, իսկ դուք կասեք պատաասխանները: Ճիշտ գուշակողը կստանա մրցանակ:

 

Հանելուկներ

 

·         Երբ առուն է բարակում

Բոցն անտառի ճարակում,

Մրգաբեր եմ դառնում ես

Ձեր մառանի դարակում:

(աշուն)

 

 

·         Ինչ բույս է, գիտե՞ք, երբ բերքը քաղում,

Թևերն ոլորում՝ հողում ենք թաղում,

Երբ որ գարունն է դռները թակում,

Ձեռքերից բռնում ու վեր ենք հանում:

(խաղողի որթ)

 

 

·         Տերևները՝ նուրբ, փետրաձև,

Ծաղիկները՝ ճերմակաթև,

Թուփը երկու մետրից ցածր

Պտուղները՝ կարմիր, քաղցր:

Բայց պիտի շատ զգույշ քաղես,

Թե չէ արջին կբարկացնես:

Պիտի անցնես յոթ սար ու ձոր,

Նոր կքաղես քաղցրահամ.....

(մոշ)

 

 

·         Այս միրգը տեսքից

Մոմի նման է,

Քաղում են շատ ուշ,

Դեղին աշնանը,

Ալ հատիկները

Դառնում են թեյ, սուրճ,

Միրգը կոչվում է......

(ալոճ)

 

 

 

 


 

Երգ Ջան, ջան, ջան աշուն է, Տես, տես, տես նախշուն է, Տանձ ու խնձոր ուտելու Նա մեզ այգի է կանչում: Ջան, ջան, ջան աշուն է,…

Երգ Ջան, ջան, ջան աշուն է, Տես, տես, տես նախշուն է, Տանձ ու խնձոր ուտելու Նա մեզ այգի է կանչում: Ջան, ջան, ջան աշուն է,…

1. Աշուն է եկել նախշուն գույներով Իր անուշահամ հասուն մրգերով, Բերել է նա մեզ զամբյուղներով լի Տանձ, խնձոր, սալոր, նուռ ու սերկևիլ: 2. Բա խաղողը…

1. Աշուն է եկել նախշուն գույներով Իր անուշահամ հասուն մրգերով, Բերել է նա մեզ զամբյուղներով լի Տանձ, խնձոր, սալոր, նուռ ու սերկևիլ: 2. Բա խաղողը…

1. Թե գարուն է նախշ–նախշուն, Նա ինչե՞ր է մեզ բաշխում, –Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ, Ալ ու ալվան վարդ շաղոտ: 2. Թե ամառ է, շոգ…

1. Թե գարուն է նախշ–նախշուն, Նա ինչե՞ր է մեզ բաշխում, –Ծիլ ու ծաղիկ, կանաչ խոտ, Ալ ու ալվան վարդ շաղոտ: 2. Թե ամառ է, շոգ…

1. Մշուշների շղարշի տակ Աշնան խաշամն է խշշում, Քամու ձեռքերն անհամարձակ Ամպի փեշերն են քաշքշում, Ամպը լեզուն կուլ է տվել Հնար չունի որոտալու, Ցերեկն էլ…

1. Մշուշների շղարշի տակ Աշնան խաշամն է խշշում, Քամու ձեռքերն անհամարձակ Ամպի փեշերն են քաշքշում, Ամպը լեզուն կուլ է տվել Հնար չունի որոտալու, Ցերեկն էլ…

1. Պտուղները շատ են վիճել, Ու վերջ չկա վեճին, Թե՝ ամենից լավը որն է, Ումն է տեղն առաջին: Ամեն մեկը ճչում է՝ ես, Ինձնից լավը…

1. Պտուղները շատ են վիճել, Ու վերջ չկա վեճին, Թե՝ ամենից լավը որն է, Ումն է տեղն առաջին: Ամեն մեկը ճչում է՝ ես, Ինձնից լավը…

Здраствуй , здраствуй , осень золотая,

Здраствуй , здраствуй , осень золотая,

Աշնան թագավորությունում տոն է՝ մեծ շքահանդես: Բոլոր մրգերը տոնական տեսք ունեն: Նրանք եկել են մրցույթի: Աշուն թագուհին պիտի որոշի, թե ով է նրանցից ամենահամովը, գեղեցիկն…

Աշնան թագավորությունում տոն է՝ մեծ շքահանդես: Բոլոր մրգերը տոնական տեսք ունեն: Նրանք եկել են մրցույթի: Աշուն թագուհին պիտի որոշի, թե ով է նրանցից ամենահամովը, գեղեցիկն…

Սերկևիլ - Բա ես, ինձ մոռացա՞ք, Սերկևիլն եմ՝ ամբողջովին հոտ ու համ, Վախենում եմ՝ ինքն ինձ հետ ես մնամ: Քաղեք դուք ինձ, առեք ձեզ հետ…

Սերկևիլ - Բա ես, ինձ մոռացա՞ք, Սերկևիլն եմ՝ ամբողջովին հոտ ու համ, Վախենում եմ՝ ինքն ինձ հետ ես մնամ: Քաղեք դուք ինձ, առեք ձեզ հետ…

Աշնան բույրը պահած իմ մեջ, Ես խաղողն եմ, կամ ու կմնամ, Չկա ինձ վերջ, չկա ինձ վերջ: Երգ «Փառաբանական» Սեղանն է առատ, Դիմացն Արարատ, Հնչում…

Աշնան բույրը պահած իմ մեջ, Ես խաղողն եմ, կամ ու կմնամ, Չկա ինձ վերջ, չկա ինձ վերջ: Երգ «Փառաբանական» Սեղանն է առատ, Դիմացն Արարատ, Հնչում…

Բայց իմ գործն է դժվար: Ես չեմ կարողանում ընտրել լավագույնին: Մառանապե՛տ, բոլո՞ր մրգերը ներկայացան: Մառանապետ - Ո՛չ, մրգերի մի մասը չկարողացան ներկայանալ: Ճիշտ են ասում,…

Բայց իմ գործն է դժվար: Ես չեմ կարողանում ընտրել լավագույնին: Մառանապե՛տ, բոլո՞ր մրգերը ներկայացան: Մառանապետ - Ո՛չ, մրգերի մի մասը չկարողացան ներկայանալ: Ճիշտ են ասում,…

Երգ Նորից եկել ես աշուն, Վայոց ձորի վառ աշուն, Քո արևի շողերով Ողջունում ես մեզ, աշուն: Կրկ. Ինչ սիրուն ես դու, աշուն, Ինչ պայծառ ես…

Երգ Նորից եկել ես աշուն, Վայոց ձորի վառ աշուն, Քո արևի շողերով Ողջունում ես մեզ, աշուն: Կրկ. Ինչ սիրուն ես դու, աշուն, Ինչ պայծառ ես…

Հանելուկներ · Երբ առուն է բարակում Բոցն անտառի ճարակում, Մրգաբեր եմ դառնում ես Ձեր մառանի դարակում: (աշուն) · Ինչ բույս է, գիտե՞ք, երբ բերքը քաղում,…

Հանելուկներ · Երբ առուն է բարակում Բոցն անտառի ճարակում, Մրգաբեր եմ դառնում ես Ձեր մառանի դարակում: (աշուն) · Ինչ բույս է, գիտե՞ք, երբ բերքը քաղում,…

Գիտելիքների ստուգում

Գիտելիքների ստուգում
Скачать файл