ԵՐՓԱՆԶԳԵՍՏ ԱՇՈՒՆ
Ես աշունն եմ, տարվա յուրօրինակ եղանակներից մեկը: Անտառներն ու պուրակները ներկել եմ գունագեղ ու ոսկեգույն ներկապնակով: Այգիները լցրել եմ բերք ու բարիքով: Ես իմ ամբողջ հմայքով ու կախարդանքով հիացրել եմ բոլորին :
Այո, դու գեղեցիկ ես սակայն խորհրդանշում ես մեռնող բնությունը:
Բնությունը երբեք չի մահանում, իսկ աշնան այգիները հասուն են մրգերի գունային խաղով, բույսերի տոնահանդեսով մրգերի մրգահանդեսով:Եկ գնանք այգի ու կհամոզվենք դրանում:
Նորից անձրև, մշուշ, ամպ,
Թախիծ անհուն, տխրանք հեզ,
Աշուն, քեզ ի՞նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…
Հարազատ են իմ հոգուն,
Վհատությունն իմ խոնարհ,
Եվ թփերը դողդոջուն,
Եվ խոտերը գետնահար…
Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է, կարծես,
Աշուն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
Ինչ գեղեցիկ է աշունը այգում՝ ոսկեդեղին տերևներով, հասունացած մրգերով ու բանջարեղեններով:
Աշունը մեզ հյուր է եկել,
Տեսեք՝ ինչքան բերք է տվել,
Զարդարել է մեզ նոր շորով,
Ադամանդե ցող ու շաղով:
Բարով եկար ոսկե աշուն: Մենք բոլորս քեզ ենք սպասում:
Երաժտություն է հնչում և դահլիճ են մտնում մրգերը և բանջարեղենները:
Ոսկեծամիկ այ աշուն ինչ ես բերել մեզ համար:
Ահա, բերել եմ ձեզ բերք ու բարիք:Կարմրաթուշ խնձոր, հայկական ծիրան, քաղցրահամ խաղող ու դեղձ, նուռ, ընկույզ, պնդուկ, օգտակար ու հարուստ բանջարեղեններ: Հիմա յուրաքանչյուրը կներկայացնեն իրենց և կտեսնեք աշնան կարևորությունը:
Ծիրան--- Ես անուշ պտուղն եմ հայկական, բայց չորս կողմ կորիզս հա տարան, ու հիմա ուր ասես որ չկամ: Ուրիշ է, սակայն, հողը մեր հայկական, մեր ջրով, արևով հիանամ… Ու շաղ տամ աշխարհում բույր ու համ՝ ես, որպես հյոց ոսկե ծիրան:
Բուժիչ հատկություն ունեն ոչ միայն ծիրանենու ծաղիկը, պտուղը, սերմը, խեժը այլ նաև ծառի էներգետիկ դաշտը: Խորհորդ է տրվում մինչև ծիրանենուն մոտենալը պարպել օրվա ընթացքում կուտակած բացասական էներգիան: Շնորհակալ ծիրանենին կհաղորդի ձեզ դրական էներգիա:
Խաղող--- իսկ ես պտուղ եմ մեծապատիվ, լուսաշող ու ոսկե հատիկ, գանգուր- մանգուր, խուճուճ- մուճուճ, տալիս եմ ձեզ ճուտ- ճուտ հաճույք: Ու դեռ չամիչ ես կդառնամ՝ համ ու հոտս պահած իմ մեջ, այսպես ես կամ ու կմնամ, չկա ինձ վերջ:
Բժշկությունը խաղողը օգտագործում է ախորժակի կորստի , նյութափոխանակության անկման, նյարդային համակարգի հյուծվածության, նեֆրիտի, թոքախտի դեպքում:
Խնձոր---կլոր եմ պստիկ, պոչ ունեմ, պոչի շուրջ՝ պստիկ փոս ունեմ, թեև չունեմ թև թռչունի , թռչում են հեքիաթում շարունակ…
Խնձորը հարուստ է կալիումով, կալցիումով, նատրիումով, երկաթով և ցինկով:
Դեղձ--- մետաքս կեղև ունեմ, դեղին երանգ ունեմ, կարմիր գույն ու երիզ, ով սիրում է ինձ անկեղծ, կասի անունս դեղձ:
Խորհուրդ է տրվում սրտային հիվանդություններով մարդկանց: ԴԵղձը խթանում է աճը, և ամրապնդում է իմունիտետը: Պարունակում է մեծ քանակությամբ կալցիումի աղեր և երկաթ:
Ընկույզ--- ծածկի տակ կարծր կեղևի, միջուկս նման է ուղեղի, խտացած սնունդ է համեղ՝ բուրմունքով մեղրի ու յուղի:
Ընկույզի միջուկը պարունակում է 75 տոկոս ճարպ, 20 տոկոս սպիտակուցներ, երկաթ,վիտամին C, A, B1, P, E:
Սպիտակուցներով հարուստ սնունդը նպաստավոր է ընդհանուր առողջական վիճակի բարելավման համար: Ապացուցված է որ այդպիսի սննդի օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի զարգացման վտանգը:
Երգ «Մեր սիրո աշունը»
Նուռ--- կարմիր պտուղ եմ հեզ ու լուռ, հատիկ ունեմ ես մի բուռ, ունեմ հատիկ, բայց չունեմ ոչ պատուհան , ոչ էլ դուռ...
Նռան հյութը պարունակում է 8-19 տոկոս շաքարներ և C վիտամին, ուստի օգտակար է, ծանր հիվանդություններով ապաքինվողների համար:
Լոլիկ--- օգտակար եմ ու հաճելի, կլոր փորս հյութով է լի, դեռևս լավ չկարմրած,լավն եմ թկուզ թթու դրած:
Լոլիկի հյութը արժեքավոր և հարուստ է վիտամիններով: Դիետկ կենսամթերք՝ հիվանդների և երեխաների համար: Հարուստ է C, A, B վիտամիններով, կիտրոնաթթվով և խնձորաթթվով, հանքային աղերով:
K և B վիտամինների օրական չափաբաժինը կարող է սինթեզվել աղիների միկրոֆլորայի կողմից: B վիտամին կա կարտոֆիլի, ծիրանի, գազարի, լոլիկի, կաղամբի մեջ:
Դդում--- իմ անունը մեղք չունի, որ դատարկ մարդկանց են կպչում... Ամեն մեկը իր անունը ինք է լավ կամ վատ դարձնում:
Դդմի հյութիմեջ կա ֆիբրին, որը պարունակում է միայն մարդու և կենդանիների օրգանիզմում : Դդումը դյուրամարս սնունդ է:
Դդումի ճզմված պտուղները ծանր վերքերին դնելու դեպքոմ նկատվել է զարմանալիորեն արագ բուժում: դդմի հյութը դարմանող հատկություն ունի:
Ճակնդեղ--- ես ել մորուքով դրսում, մարմնով՝ հողի մեջ կանգնած, բայց ոչ թե երկարությանբ, այլ ՝ լայնքով, շրջանակված:
Արյան կարմիր գնդիկների գոյացման համար, բազուկի հյութը ամենաարժեքավորն է: Հատկապես կանանց օրգանիզմի վրա շատ բարենպաստ ազդեցություն է գործում, եթե ընդունվում է գազարի հյութի հետ ամեն օր:
Կարմիր բազուկի առավելություններից մեկն այն է որ պարունակում է 50 տոկոս նատրիում և 5 տոկոս կալցիում: Կալցիումի այս ցածր պարունակությունը նպաստում է օրգանիզմում կուտակված կալցիումի աղերի լուծվելուն և հեռանալուն, որի հետևանքը երակների լայնացման և արյան մածուցիկության բուժումն է:
Գազար--- իսկ ես քնում եմ փափուկ հողի տակ, մորուքս ձգում դեպի արեգակ:
Կախված առողջական վիճակից՝ գազարի հյութը օրվա ընթացքում պետք է ընդունել 0.5-4 լիտր: Այս հյութը օգնում է նորմալ վիճակի բերել օրգանիզմը: Գազարը հանդիսանում է վիտամին A-ի հարուստ աղբյուր: Գազարի հյութը բացում է ախորժակը, կարգավորում մարսողությունը, ատամների վիճակը:
Գազարի հյութը բնական միջոց է վերացնելու խոցերն ու քաղցկեղի գոյացությունները: Այն բարձրացնում է աչքերի, կոկորդի, նշագեղձերի, շնչառական օրգանների դիմադրողականությունը վարակիչ հիվանդոևթյունների նկատմամբ: Գազարի հյութը պահպանում և հզորացնում է նյարդային համակարգը:
A վիտամինը հիմնականում սինթեզում է բուսական սննդում գոյություն ունեցող նախավիտամիններից և կուտակվում լյարդում: A վիտամին կա կարագի, ձվի, սալաթի, գազարի, կանաչ սոխի և համեմի մեջ:
Պարի բեմադրում
Կաղամբ—մի ոտք ունեմ , մի գլուխ և հագել եմ հազար հատ շոր:
Կաղամբի հյութի օգտագործման դեպքում զարմանալիորեն արագ կերպով բուժվում է 12-մատնյա աղիքի խոցը: Կաղամբի հյութը մաքրող և նիհարեցնող մեծ ուժ ունի:
Կաղամբի ամենաարժեքավոր հատկությունը ծծմբի, քլորի, յոդի բարձր պարունակությունն է: Ծծմբի ու քլորի միացությունները մաքրում են ստամոքսի ու աղիների լորձաթաղանթը: Կաղամբը օգտագործում են ինչպես թարմ այնպես էլ թթու դրած : Կաղամբի հյութի թրջոցները կարող են օգտագործել հոդային հիվանդությունների բուժման ժամանակ:
Կարտոֆիլ--- բաղնիք մտնում շոր չեմ հանում, դուրս գալուս եմ մերկանում:
Հում կարտոֆիլը պարունակում է հեշտ յուրացվող շաքարներ, որոնք եփվելուս վեր են ածվում օսլայի: Վեներական հիվանդություններով և սեռական գրգռվածությամբ անձիք կարտոֆի չպետք է ուտեն:
Հում կարտոֆիլի հյութը շատ օգտակար է մաշկային բծերի հեռացման համար: Այն ունի օրգանիզմը մաքրող մեծ հատկություն, հատկապես երբ խառնված է գազարի հյութի հետ:
Օսլայով հարուստ են բրիձը, ցորենը, կարտոֆիլը, մակարոնեղենը , բանանը, լոբազգիներըը:
Օսլա պարունակող սննդամթերքը սննդի հիմնական մասն է: Օսլայով ու սպիտակուցներով հարուստ սնունդը քիչ քանակությամբ ճարպ է պարունակում և միաժամանակ էներգիայի ու այլ արժեքավոր սննդանյութերի աղբյուր է: Օսլայով հարուստ սնունդը հեշտ ու արդյունավետ է մարսվում և ներծծվում:
C վիտամինը օրգանիզմը ստանում է պատրաստի ձևով՝ կանաչ բույսերից և պտուղներից: C վիտամին պարունակում է մասուրը, սև հաղարջը և կարտոֆիլը:
Վարունգ--- փոքրիկ եմ ես, երկարավուն ու փշփշոտ, ունեմ յուրահատուկ համ ու հոտ, թթու դրած, թե թարմ՝ իմ արժանի տեղն ոնեմ ես սեղանին:
Հավանաբար վարունգը ամենալավ միզամուղ միջոցն է: Վարունգի հյութը նպաստում է նաև մազերի աճին: Վարունգի հյութը գազարի հյութի հետ նպաստում է ռևմատիկ հիվանդությունների բուժմանը:
Վարունգը պարունակում է կալցիումի մեծ քանակություն, ինչ շատ արժեքավոր է արյան բարձր և ցածր ճնշումների դեպքում:
Սխտոր--- մի լալկան տատիկ եմ ես, կարճահասակ, շորեր եմ հագել անգույն , անճաշակ, շորերն իմ երբեք չեն տեսել դերձակ, շորերն այդ չունեն օձիք ու կոճակ, թե այս շորերին մոտեցնես դանակ, հոտն անմիջապես կլցվի սենյակ:
Սխտորը օգտակար է օրգանիզմը արագորեն մաքրելու համար: Այն հարուստ է մանանեխային յուղերով և այլ տարերով, դրանք նպաստում են ստամոքսային հյութր արտադրմանը, աղիների աշխատանքին , միզարտադրությանը:
Սխտորի հութի մեջ առկա եթերայուղերը սուր են և թափանցող, որոնք մաքրում են թոքերն ու բրոնխները լորձի կուտակումից:
Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ...
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն...
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...
Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն...
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.