Կենտրոնային համաչափություն
Պատկերների համաչափությանը դուք արդեն ծանոթ եք: Մասնավորապես, արդեն դիտարկել ենք հարթ պատկերների կենտրոնային համաչափությունը:
Դրա օգնությամբ էլ սահմանվում է տարածական պատկերների կենտրոնային համաչափությունը:
Տարածության M և M1 կետերը կոչվում ենO կետի նկատմամբ համաչափ, եթե O կետը MM1 հատվածի միջնակետն է՝ OM1=OM:
Այդ դեպքում ասում են, որ M և M1 կետերը կենտրոնային համաչափ կետեր են, և O կետը համաչափության կենտրոնն է:
Դժվար չէ նկատել, որ եթե վերցնել գնդին պատկանող որևէ A կետ, ապա O կենտրոնի նկատմամբ նրան համաչափ B կետը ևս պատկանում է գնդին:
Սա հենց նշանակում է, որ գունդը կենտրոնային համաչափ տարածական մարմին է, և նրա կենտրոնը համաչափության կենտրոնն է:
Տարածական մարմինը կոչվում է O կետի նկատմամբ համաչափ, եթե նրա բոլոր կետերի՝ O կետի նկատմամբ համաչափ կետերը նույնպես այդ մարմնի կետեր են:
Այդ դեպքում ասում են, որ մարմինը օժտված է կենտրոնային համաչափությամբ:
O կետը կոչվում է մարմնի համաչափության կենտրոն:
Կենտրոնային համաչափությամբ օժտված մարմինների օրինակներ են՝ խորանարդը, կանոնական ութանիստը, կանոնավոր վեցանկյուն պրիզման և այլն:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.