Ոսկե աշուն

  • pptx
  • 11.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Ոսկե-աշուն.pptx

ՈՍԿԵԾԱՄ ԱՇՈՒՆ

ԱՇՈՒՆ
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ- պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին:
Տխուր հանդերից
Մարդն ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։


Օգտագործելով հետևյալ բառերը պատմե՛լ․
անտառ,խրճիթ,տերևա
թափ,
դեղնակարմիր,լճակ,ոս
կեգույն, քամի․

Տերևաթափ
-Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,-
Ասաց քամին տերևներին,-
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։
Ոսկի, դեղին,վառ ծիրանի
Գույներ հագե՛ք խայտաբղետ
ՈՒ ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ,փախե՛ք ինձ հետ․․․
Տերևները հենց լսեցին,
Նախշուն-նախշուն գույներ հագան,
Սվսվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռա՜ն, փախա՜ն։

Աշնան տեսարաններ

Փոփոխի՛ր
Միավանկ բառերից ստացի՛ր բազմավանկ բառեր․

Ծառ - ծառատունկ -

Հող – հողամաս -

Քար – քարքարոտ -

Մատ –մատնոց -

Լող – լողափ -

Շող – շողշողալ -

շարունակի՛ր

Հորինի՛ր երկխոսու
թյուն
գարնան և աշնան տերևների
միջև։

Վանկախաղ

Նախադասության բառերի վանկերը խառնել են ։
Վերականգնի՛ր նախադասությունը։

կե՛ք

բարձ

սա

նանք

Ե

րը։

րա

Եկե՛ք բարձրանանք սարը։

Աշուն բանաստեղծությունից դուրս
բերել միավանկ բառերը։

պաղ

մեգ

տուն

բուն

հետ

Նայելով նկարին կազմել նախադասություններ


Մոր պես բարի է աշուն տատիկը՝
Մեր հող ու ջրի ոսկեհատիկը։
Գիշեր ու ցերեկ շերեփը ձեռքին՝
Հյութ է բաժանում և բերք ու բարիք։


Բաժանում է նա գույներ արևոտ
ՈՒ գույների հետ՝ անուշ համ ու հոտ։
Տալիս է այդպես ամե՛ն, ամե՛ն ինչ,
Իսկ, ա՛յ ,իր համար չի պահում ոչինչ։

Եվ դատարկ ձեռքով, գոհ ու սրտաբաց
Կանգնում է դաժան ցրտերի դիմաց։

ԱՇուն Տատիկը

Ամփոփիչ հարցեր և առաջադրանքներ


Աշնան պատկերը նկարելու համար ի՞նչ գույներ կընտրես։
Ի՞նչ հոգսեր է բերում աշունը կենդանիներին և մարդկանց։
Շրջապատի բնությունը դիտելով՝ ինչպե՞ս ես զգում ,որ աշուն է։
Ո՞րն է քո սիրած տարվա եղանակը։


Շնորհակալություն