Շորժայի ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ
( բաց դասի պլան )
Պատմության
ուսուցչուհի
Ս. Հովսեփյան.
Բաց
դասի պլան
Դասարան- 9-րդ
Առարկա - Հայոց պատմություն
Ամիս ամսաթիվ- 7. 05. 2015թ.
Դասի թեման- Հայրենական Մեծ պատերազմ
Դասի նպատակը- Ա և Բ մակարդակների պահանջները
Սովորողներին ներկայացվող պահանջները.
Ա մակարդակ
Ա.Իմանան, որ 20-րդ դարը, շատ առումներով առաջադիմական լինելով հանդերձ , նաև պատերազմների դարաշրջան էր, երբ տարբեր քաղաքական ռեժիմներում ազգայնամոլությունը խլեց միլիոնավոր մարդկային կյանքեր, և համաշխարհային մշակույթը ունեցավ մեծ կորուստներ:
Բ.Կարողանան ներկայացնել Հայրենական մեծ պատերազմի փուլերը, համաշխարհային պատերազմը Մեծ հայրենականի վերածվելու դրդապատճառները, հետևանքները:
Գ.Իմանան պատերազմին առնչվող կարևոր իրադարձությունների, թվերի , փաստերի, Հայրենական պատերազմի հայ և այլազգի հերոսների մասին:
Բ մակարդակ
Ա.Կարողանան պարզաբանել, թե ինչու Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա և ի՞նչ նպատակներ էր հետապնդում:
Գ.Կարողանան բացատրել «Բարբարոսա» պլանի էությունը:
Դ.Կարողանան արտահայտել իրենց կարծիքը Հայրենական մեծ պատերազմի շարժառիթների, փուլերի, ընթացքի և ավարտի մասին:
Ե. Փաստեր ներկայացնեն և ապացուցեն, որ այլընտրանք չկար, և Գերմանիան անպայման պետք է սանձազերծեր պատերազմ:
Զ. Փաստեր ներկայացնեն և ապացուցեն, որ կարելի էր կասեցնել Գերմանիայի ծրագրերը և թույլ չտալ, որ Հայրենական պատերազմի առաջին փուլում նա ունենա հաջողություններ:
Է. Կարողանան փաստերը վերլուծել, համադրել, հակադրել, կատարել եզրակացություն:
Սոցիալական-կարողանան համագործակցել, ցուցաբերել հանդուրժողականություն, ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվածություն, ունենան վստահություն սեփական ուժերի հանդեպ, հարգեն Հայրենական պատերազմում իրենց կյանքը զոհած հայ և այլազգի մարդկանց հիշատակը:
Կարևորեն պայքարը մարդկության համար չարիք հանդիսացող պատերազմների կասեցման և մարդկության խաղաղ և անդորր կյանքը ապահովելու համար:
Ուսումնական նյութ- գրքեր, տետրեր, քարտեզ, նկարներ, ցուցապաստառ, լրացուցիչ գրականություն, տեսաֆիլմ:
Հիմնական հասկացություններ և անուններ- «Հայրենական մեծ պատերազմ», «Բարբարոսա» պլան, «կայծակնային պատերազմ», <<հակահիտլերյան միություն>>, «երկրորդ ճակատ», «Պոտսդամի, Յալթայի, Թեհրանի խորհրդաժողովներ»,
Դասատիպ- ամփոփման դաս
Մեթոդներ- հարցման, պատմելու, ներածական դասախոսության, աշխատանք զույգերով, քննարկման, համեմատության, գործնական աշխատանքի, անդրադարձի:
Ներառարկայական կապ- համաշխարհային պատմություն
Միջառարկայական կապ- հայ գրականություն, Հայաստանի աշխարհագրություն, համաշխարհային պատմություն, ռազմագիտություն:
Դասի ընթացքը
Կազմակերպչական մաս 3 րոպե
Խթանման փուլ – մտագրոհ «Պատերազմ» բառի շուրջ, կատարել հասկացությունների քարտեզագրում, խմբավորում:
Ներկայացնել դասի նպատակը համառոտ դասախոսությամբ: 7րոպե
Իմաստի ընկալման փուլ- աշխատանք զույգերով, հիմնախնդիրների շուրջ քննարկման կազմակերպում, գործնական աշխատանք (աշխատանք քարտեզով , ժամանակագրություն), մրցույթ զույգերի միջև: 25 րոպե
Քննարկման հարցեր
1.Ինչու՞ Խորհրդային Միությանը հիտլերյան Գերմանիայի պարտադրած պատերազմը պատմության մեջ մտավ որպես Հայրենական Մեծ պատերազմ:
2.Ինչու՞ Խորհրդային Միությանը հիտլերյան Գերմանիայի պարտադրած պատերազմը պատմության մեջ մտավ որպես Հայրենական Մեծ պատերազմ:
3.Գերմանիան ինչպե՞ս սկսեց հարձակումը ԽՍՀՄ-ի վրա և հարձակման հանկարծակիությունը ինչպիսի՞ առավելություն տվեց նրա բանակներին :
4.Ի՞նչ բովանդակություն ուներ «Բարբարոսա» պլանը:
Քարտեզի միջոցով ներկայացնել այդ պլանի բովանդակությունը:
5.Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը ինչպիսի՞ մասնակցություն ունեցավ ռազմական գործողություններին: Որո՞նք էին կազմավորված ազգային դիվիզիաները:
6.Ի՞նչ մասնակցություն են ունեցել ղարաբաղցիները Հայրենական մեծ պատերազմում:
7.Հայրենական Մեծ պատերազմի առաջին իսկ շաբաթը հնչեց <<Սրբազան պատերազմ>> երգը , որը դարձավ մարտնչող ժողովրդի հիմնը:
Ովքե՞ր էին այս երգի երաժշտության և խոսքերի հեղինակները;
8.1945թ.-ի փետրվարի 4-11-ը Ղրիմում ՝ Յալթայում , հանդիպեցին ԱՄՆ-Ի նախագահ Ռուզվելտը , ԽՍՀՄ-Ի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ստալինը և Անգլիայի վարչապետ Չերչիլը:
Ինչու՞ կայացավ այդ հանդիպումը և ի՞նչ հարցերի շուրջ եղան քննարկումներ:
9.Այդ կոնֆերանսին մասնակցում էին Իոսիֆ Ստալինը, Ֆրանկլին Ռուզվելտը և Ուինստոն Չերչիլը: Քննարկվում էր 2-րդ ճակատ բացելու հարցը:
Ո՞ր կոնֆերանսն էր դա: Մասնակիցներն ի՞նչ առաջարկությամբ հանդես եկան, ինչպիսի՞ որոշում կայացվեց:
10.Ե՞րբ տեղի ունեցավ Պոտսդամի խորհրդաժողովը և ի՞նչ հարցեր քննարկվեցին խորհրդաժողովում: Ինչո՞վ էր այն տարբերվում նախորդ խորհրդաժողովներից:
Կշռադատման փուլ – եզրակացություն: 7 րոպե
10 րոպե
Տնային հանձնարարություն- 3 րոպե
Բ. «Հասկացությունների քարտեզ»:
Ներկայացնել Հայրենական մեծ պատերազմին առնչվող հասկացությունների գրառում՝ դասանյութը ամփոփելու համար:
Ամփոփիչ հարցեր և պատասխաններ
1.Ինչու՞ խորհրդային միությանը հիտլերյան Գերմանիայի պարտադրած պատերազմը պատմության մեջ մտավ որպես Հայրենական Մեծ պատերազմ:
Այդ պատերազմը կոչվեց Հայրենական Մեծ պատերազմ, քանի որ խորհրդային ժողովուրդը արդարացի պայքար էր մղում պաշտպանելով իր սոցիալիստական հայրենիքը : Դա իսկական համաժողովրդական պատերազմ էր , որին մասնակցում էին խորհրդային բազմազգ պետության բոլոր ժողովուրդները:
Ֆաշիզմի դեմ պայքարում վճռվում էր ոչ միայն խորհրդային երկրի , այլև ողջ աշխարհի բախտը; Խորհրդային ժողովուրդը բարբարոսներից պաշտպանեց համաշխարհային քաղաքակրթությունը:
2.Հայրենական Մեծ պատերազմի առաջին իսկ շաբաթը հնչեց <<Սրբազան պատերազմ>> երգը , որը դարձավ մարտնչող ժողովրդի հիմնը:
Ովքե՞ր էին այս երգի երաժշտության և խոսքերի հեղինակները
Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Ալեքսանդրովն էր: Իսկ խոսքեր խոսքերի հեղինակը ` բանաստեծ Լեբեդև Կումատչին:
3.Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը ինչպիսի՞ մասնակցություն ունեցավ ռազմական գործողություններին: Որո՞նք էին կազմավորված ազգային դիվիզիաները:
Խորհրդային միության տարած հաղթանակի մեջ որոշակի ներդրում ունեցավ նաև հայ ժողովուրդը : Ճիշտ է, գերմանական զորքերը չհասան Հայաստան, Սակայն վտանգն ընդհանուր էր և սպառնում էր նաև Հայաստանին : Հայաստանի ժողովրդական տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան: Հայերի միջոցներով կառուցվեցին ավիաէսկադրիլյաներ, տանկային շարասյուներ: Հայոց եկեղեցին ևս իր ներդրումն ունեցավ հաղթանակի գործում: Նրա հանգանակած միջոցով իրականացվեց <<Սասունցի Դավիթ>> տանկային շարասյան կառուցումը: Հայաստանը միայն որպես նվեր ռազմաճակատ առաքեց 45 վագոն պարենամթերք: 1941 թվականին Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ ձևավորվեց 89-րդ հրաձգային դիվիզիան :
1942 թվականի հունվարին Կերչում Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ ստեղծվեց հայական 390-րդ դիվիզիան : Պատերազմին մասնակցեցին 76-րդ, 261-րդ , 390-րդ ,408-րդ և 409-րդ դիվիզիաները:
4.Գերմանիան ինչպե՞ս սկսեց հարձակումը ԽՍՀՄ-ի վրա և հարձակման հանկարծակիությունը ինչպիսի՞ առավելություն տվեց նրա բանակներին :
1941թվականին գերմանական զորքերը գտնվում էին ԽՍՀՄ-ի սահմանների մոտակայքում: Հարձակման պահին հիտլերյան Գերմանիան և նրա համախոհները` Ֆինլադիան, Ռումինիան , Հունգարիան, ԽՍՀՄ-ի սահմանի երկայնքով կենտրոնացրել էին 190 դիվիզիա: 4300 տանկ , 5 հազար մարտական ինքնաթիռ 47-հազարից ավելի հրանոթ և ականանետ: Դա պատմության մեջ ամենախոշոր ներխուժող բանակն էր : Գերմանիայի տրամադրության տակ էին նրա զավթած եվրոպական երկրների արդյունաբերությունը, հումքը և մարդկային ռեսուրսները:
5.Ի ՞նչ մասնակցություն են ունեցել ղարաբաղցիները Հայրենական մեծ պատերազմում:
Հայրենական մեծ պատերազմի տարրիներին ԼՂԻՄ-ից զորակոչվել և ռազմաճակատ է ուղարկվել 45056 մարդ, որից 1850-ը` կին և աղջիկ: Պատերազմին մասնակցած ղարաբաղցիների միայն 3 տոկոսն էին ադրբեջանցիները, թեև նրանք կազմում էին մարզի բնակչությքան 10 տոկոսը, : Պատերազմում զոհվեցին ավելի քան 22 հազար ղարաբաղցիներ: Շուրջ 15 հազար մարտիկներ պարգևատրվել էին շքանշաններով ու մեդալներով , 21 հոգի, որից 20-ը` հայ, պարգևատրվել են արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, 6-ը` դարձել Փառքի երեք աստիճանի ասպետ, 23-ը` գեներալ: Անդրկովկասի բոլոր մարշալներն ուադմիրալները նույնպես Արցախ-ղարաբաղյան ծագում ունեն;
6.Ե՞րբ տեղի ունեցավ Պոտսդամի խորհրդաժողովը և ի՞նչ հարցեր քննարկվեցին խորհրդաժողովում: Ինչո՞վ էր այն տարբերվում նախորդ խորհրդաժողովներից:
Պոտսդամի խորհրդաժողովն իր աշխատանքները սկսեց 1945թ. Հուլիսի 17-ին :
Ի Տարբերություն Թեհրանի ու Յալթայի կոնֆերանսների` այն տեղի էր ունենում Եվվրոպայում պատերազմի ավարտից հետո: Խորհրդաժողովում կարևոր հարցերից մեկը գերմանականն էր:
Որոշվեց պահել Գերմանիայի միասնականությունը, բայց միաժամանակ միջոցներ ձեռնարկել նրա զինաթափման և ֆաշիստական վարչակարգի վերացման համար:
7.1945թ.-ի փետրվարի 4-11-ը Ղրիմում ՝ Յալթայում , հանդիպեցին ԱՄՆ-Ի նախագահ Ռուզվելտը , ԽՍՀՄ-Ի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ստալինը և Անգլիայի վարչապետ Չերչիլը:
Ինչու՞ կայացավ այդ հանդիպումը և ի՞նչ հարցերի շուրջ եղան քննարկումներ:
1945թ.-ի սկզբներին , երբ Գերմանիայի նկատմամբ հաղթանակը կասկածներ չէր հարուցում, դաշնակիցները որոշեցին նորից հանդիպել , որպեսզի վերջնականորեն որոշեն հետպատերազմյան աշխարհի ճակատագիրը: Խորհրդաժողովում ստորագրվեց գաղտնի համաձայնագիր , որը նախատեսում էր, որ Խորհրդային Միությունը Գերմանիայի պարտությունից հետո պատերազմ կհայտարարի Ճապոնիային: Դրա դիմաց Ստալինը պահանջեց վերադարձնել Հարավային Սախախլինը, Կուրիլյան Կղզիները: Դաշնակից երեք տերությունների ղեկավարները որոշում ընդունեցին 1945թ. ապրիլի 25-ին Սան-Ֆրանցիսկոյում գումարել ՄԱԿ-ի հիմնադիր կոնֆերանս:
8.Ի՞նչ բովանդակություն ուներ «Բարբարոսա» պլանը:
Քարտեզի միջոցով ներկայացնել այդ պլանի բովանդակությունը:
«Բարբարոսա» պլանը ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման պլանի ծածկագրված անվանումն էր: Մշակումն սկսվել էր 1940թ.-ի հուլիսից, ավարտվել 1941թ.-ի հունվարի 31-ին:
Պլանը նախատեսում էր ԽՍՀՄ-ին կանխարգելիչ հարված հասցնել, թույլ չտալ խորհրդային զորքերին տեղաբաշխվել սահմանների մոտ՝ սահմանի ողջ երկարությամբ: Պլանը նախատեսում էր ջախջախել խորհրդային զորքերը Դնեպր, Արևմտյան Գվինեա բնագծից արևմուտք ընկած տարածքում, թույլ չտալ նրանց նահանջը երկրի խորքը, հետագայում գրավել Մոսկվան, Լենինգրադը,Կիևը, Դոնբասը, դուրս գալ Աստրախան, Վոլգա, Արխանգելսկ բնագծի վրա:
9.Այդ կոնֆերանսին մասնակցում էին Իոսիֆ Ստալինը, Ֆրանկլին Ռուզվելտը և Ուինստոն Չերչիլը: Քննարկվում էր 2-րդ ճակատ բացելու հարցը:
Ո՞ր կոնֆերանսն էր դա: Մասնակիցներն ի՞նչ առաջարկությամբ հանդես եկան, ինչպիսի՞ որոշում կայացվեց:
Թեհրանի կոնֆերանսն էր: Այն տեղի ունեցավ 1943թ.-ի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Թեհրանում : Թեհրանի կոնֆերանսում ընդունվել է դեկլարացիա՝ Գերմանիայի դեմ 3 տերությունների պատերազմական համատեղ գործողությունների և հետպատերազմյան համագործակցության մասին: Որոշվել է Երկրորդ ճակատը բացել ֆրանսիայում 1944թ.-ի մայիսի 1-ից ոչ ուշ:
10.1902թ.-ին Մեծ Թաղլարում ծնված այդ հայորդին որպես ավիացիայի գծով խորհրդական ՝ 1945թ.-ին մասնակցել է Յալթայի կոնֆերանսին:
Ու՞մ մասին է խոսքը:
Ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցի: Նա Հայրենական պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի առաջին օդային բանակի շտաբի պետ, 1943 թ.-ից՝ հրամանատար, 1944թ.-ից՝ կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ: Որպես ավիացիայի գծով տեղակալ՝ 1945 թ.-ի փետրվարին մասւնակցել է Յալթայի կոնֆերանսին:
Ճապոնիայի դեմ մղած պատերազմում Խուդյակովը 12-րդ օդային բանակի հրամանատարն էր, որի հաղթական ավարտից հետո նշանակվեց Հեռավոր-արևելյան զինվորական օկրուգի ռազմաօդային ուժերի պետ:
Խուդյակովը մահացել է 1950թ.-ին, ապրիլի 11-ին:
11.Ի՞նչ է զինվորական հուշագրությունը: Ովքե՞ր ունեն հուշագրություններ:
Դա ռազմական իրադարձությունների մասնակցի գրավոր հուշագրությունն է :
Այն որպես գրական ժանրի մի տեսակ՝ հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից:
Հուշագրություններ ունեն մարշալներ Ժուկովը, Հովհաննես Բաղրամյանը, գրողներ Կոստանտին Սիմոնովը, Հրաչյա Քոչարը: Նրանք գրել են 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին:
12.Ղափանի Ծավ գյուղում ծնված երիտասարդը , որն 89-րդ հայկական դիվիզիայի կազմում մեկնել էր Հյուսիսային Կովկասի ռազմաճակատ , այնտեղ ձեռք էր բերել հետախուզություն կատարելու փորձ , մասնակցել Մալգոբեկ քաղաքի և Ազովի հարավային ափերի ազատագրմանը:
Հունան Ավետիսյանն է: Նա աչքի էր ընկնում իր համառությամբ և ռազմական գործողությունները վարելու տոկունությամբ :
1943թ.-ի սեպտեմբերին, երբ մարտեր էին մղվում Թամանյան թերակղզու ազատագրման համար, նրան հանձնարարվումէ գրոհային խմբով ճեղքել Նովոռոսիյսկ քաղաքի մատույցները փակող Դոլգայա լեռան ֆաշիստական հենակետային մի քանի ամրություններ: Թշնամին անընդհատ կրակում էր: Պետք էր լռեցնել թշնամու գնդացրային կրակը: Դեռ հրակնատին չհասած՝ նա վիրավորվում է, բայց վերքը նրան չի ընկճում: Հավաքելով վերջին ուժերը ՝ նա առաջ է նետվում և փակում թշնամու գնդացրային հրակնատը՝ իր վրա վերցնելով մահաբեր գնդակները:
13.Ընդհատվեց մի գաղթօջախի կյանքը , որի պատմությունը գալիս է դարերի խորքից, որը աշխարհին տվել Է Հովհաննես Այվազովսկի: Այդ գաղթօջախը գտնվում էր այն թերակղզու վրա, որի հարավ- արևելյան հատվածը 15-16-րդ դարերի իտալական աղբյուներում <<Ծովային Հայաստան >> էր կոչվում :
Ո՞ր գաղթօջախի մասին է խոսքը:
Այդ գաղթօջախը Ղրիմի գաղթօջախն էր, որի բնակիչները 1941-1945 թթ. տեղահանվեցին և աքսորվեցին Սիբիր: Տեղահանված 300 հազար մարդուց շուրջ 200 հազարը մահացավ ճանապարհների և աքսորավայրերում:
14.Լադոգա լճի վրայով Լենինգրադը Մեծ Երկրի հետ կապող սառցուղին ինչպե՞ս էին կոչում լենինգրադցիները, և այն ի՞նչ դեր խաղաց պաշարված լենինգրադցիներըի կյանքում:
Այն լենինգրադցիները կոչեցին <<Կյանքի ուղի>>: Սառցուղին գործեց 5 ամիս և հնարավորություն տվեց եռակի ավելացնել լենինգրադցիներին տրվող հացի նորման :
Օր ու գիշեր հակառակորդի ռմբակոծության նտակ նրանով քաղաք էին հասցնում անհրաժեշտ բեռներ: Պաշարված Լենինգրադից դուրս բերվեց մոտ 550 հազաքր մարդ և ռազմական արդյունաբերական ձեռնարկությունների համար սարքավորումներ:
15.Շրջափակումը քաղաքի պաշտպաններին դրեց չափազանց ծանր դրության մեջ : Ամենածանր փորձությունը սովն էր: Սեպտեմբեր- նոյեմբեր ամիսներին բնակչությանը տրվող հացի նորման պակասեց 5 անգամ: Խիստ կրճատվեց զորքի սնունդը: 1941 թվականի նոյեմբեր- դեկտեմբեր ամիսների բանվորների հացի օրվա նորման կազմում էր 250 գրամ:
Ո՞ր քաղաքի մասին էր խոսքը:
Որքա՞ն տևեց այդ շրջափակումը:
1941 թվ սեպտեմբերի 8-ին զավթելով Շլիսսելբուրգը` թշնամին Լենինգրադը շրջափակեց ցամաքից: Սկսվեց քաղաքի 900 օրյա շրջափակումը:
Ամբողջ շրջափակումն ապրած գրող Նիկոլայ Տիխոնովը այսպես է նկարագրում Լենինգրադը. <<Մեքենաներն ու տրամվայները սառցակալվել և փողոցում կանգնել էին ինչպես արձաններ ծածկված սպիտակ կեղևով քաղաքը հրդեհների բոցերի մեջ էր: Վրա հասան այնպիսի օրեր, որոնք չէին կարող հորինել ամենավառ երևակայությունն ունեցող գրողն անգամ: դանթեական դժոխքի պատկերները մթագնեցին , որովհետև դրանք միայն պատկերներ էին, իսկ այստեղ կյանքն իր վրա էր վերցրել զարմացած աչքերին արտասովոր իրականությունը ցույց տալու հոսքը>>:
16.Ինչու՞ խորհրդային միությանը հիտլերյան Գերմանիայի պարտադրած պատերազմը պատմության մեջ մտավ որպես Հայրենական Մեծ պատերազմ:
Այդ պատերազմը կոչվեց Հայրենական Մեծ պատերազմ, քանի որ խորհրդային ժողովուրդը արդարացի պայքար էր մղում պաշտպանելով իր սոցիալիստական հայրենիքը : Դա իսկական համաժողովրդական պատերազմ էր , որին մասնակցում էին խորհրդային բազմազգ պետության բոլոր ժողովուրդները:
Ֆաշիզմի դեմ պայքարում վճռվում էր ոչ միայն խորհրդային երկրի , այլև ողջ աշխարհի բախտը; Խորհրդային ժողովուրդը բարբարոսներից պաշտպանեց համաշխարհային քաղաքակրթությունը:
17.Թանկագի՛ն երեխաներ:
Արյունախում թշնամին ոտնատակ է տալիս մեր սրբազան հողը: Արյան սարսափելի հետք է մնում այնտեղ, որտեղով անցել է նա:
Գերմանացիներն ուզում են մեր մանուկներին զրկել մայրենի լեզվով խոսելու իրավունքից, ուզում են կոտորել սովետական մարդկանց, իսկ մնացածներին դարձնել ստրուկներ : Բայց այդ չի լինի:
Ու՞մ նամակն է՝ ուղղված մանկապարտեզի երեխաներին:
Նամակը գրել է Նելսոն Ստեփանյանը:
Նա դպրոցական տարիներից հափշտակվել էր ավիացիայով և հասել իր երազանքին՝ դարձել օդաչու՝ ընտրելով օդային նավատորմը: Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է հակառակորդի մոտ 50 տանկ, 138 ավտոմեքենա, 40 երկաթուղային վագոն և հարյուրավոր զինվոր ու սպա:
Նա 1945 թ. մարտի 6-ին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության Գերագույն խորհրդի հրամանագրով ստացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչում: 1944թ. ապրիլին նրա գունդը ստացել է «ֆեոդոսյան» անունը և պարգևատրվել <<Կարմիր դրոշի >> 3-րդ աստիճանի շքանշանով:
Նա 1944թ.-ին մասնակցել է Ղրիմում ծավալված մարտերին, նաև Մերձբալթյան հանրապետությունների ազատագրմանը: Մի խումբ օդաչուների հետ կատարել վերջին թռիչքը դեպի Լիբավայի ծովախորշը: Հերոսի մահով զոհվել թշնամու 80 ինքնաթիռների դեմ մղվող անհավասար գոտեմարտում:
18.Վոլգան լուսավորում էին և՛ քաղաքի հրդեհները, և՛ հրթիռները, իսկ ձախ ափի մոտ ինչ-որ բեռնանավ բռնկվել էր հրդեհով: Մամաև Կուրգանի մի մասին տիրող հակառակորդը հրետանային կրակի տակ էր պահում ափ դուրս եկող մարտիկներին: Որոշ նավեր ափին էին մոտենում ոչ թե նավահանգստում, այլ ինչ-որ մոտակայքում, և մարտիկներըի մի մասը իջում էր ուղղակի ջրի մեջ:
Ո՞ր ճակատամարտի նկարագրությունից է:
Ներկայացված է մի հատված Ստալինգրադի մոտ տեղի ունեցած մարտերից: Ստալինգրադի համար մղվող մարտերին մասնակցեց 62-րդ բանակի 13-րդ դիվիզիան:
19.Հայրենական մեծ պատերազմի օրերին աչքի ընկավ Նիկոլայ Օսիպովը իր շինարարական մասնագիտությամբ:
Ո՞րն էր նրա ծառայության նշանակությունը:
Ցուրտ դեկտեմբերն էր: Հարյուր հազարավոր համազարկերիգ գնցվում էր մերձմոսկովյան հողը: Գումարտակի հրամանատար Օսիպովը նոր ձևով զգաց արարման խնդությունը: Նրա համար հաճելի էր ճանապարհներ ու գետանցումներ կառուցելը, ճանապարհներ վերանորոգելը, նոր կտրած գերաններ տնկելը սևացած հրդեհների տեղում: Մեծ թվով կամավորներ էին գալիս սակրավորների մոտ , որպեսզի օգնեն ՝ վերականգնելու այն, ինչ անողոքաբար ոչնչացրել էր թշնամին, և այդ ժամանակ ամրացած, ձգված գործարար Օսիպովը այդ բոլոր օրերին մարդկանց շրջապատման մեջ էր:
1942-ին Տուապսեի շրջանում վիրավորվել է: 1947-ին նշանակվել է ծովային ատլասի խմբկոլի նախագահ: Մի շարք գրքերի հեղինակ է: Վախճանվել է 1967թ.-ին: Շիրիմը գտնվում է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը:
20.Դնեստրի գետանցման ժամանակ նա հրամանատարական հմուտ գործողությունների համար 1944 թ.-ին արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման:
Ո՞վ է այս հայ մարշալը:
Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանն է, որը ծնվել է 1906թ.-ի փետրվարի 18-ին Չարդախլու գյուղում: Սովորել է ծննդավայրի դպրոցում: 1975թ.-ից եղել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ , դեռ 1944թ.-ի ապրիլի 26-ին ստացել է Խորհրդային Միության հերոսի կոչում: 1944-1945թ.-ին, որպես գվարդիական տանկային կորպուսի հրամանատար, մասնակցել է Առաջին բելոռուսական ռազմաճակատի գործողություններին: Պատերազմից հետո վարել է գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան(1948թ.), վարել է հրամանատարական պատասխանատու պաշտոններ:
21.Խորհրդային Միության մարշալ 1955 թվականից, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մահացել է 1982թ.- ի սեպտեմբերի 21-ին:
Պլանավորել և կազմակերպել է Կիևի պաշտպանությունը, 1943թ.-ին՝ որպես Մերձբալթյան զորքերի հրամանատար, մասնակցել է Քյոնիգսբերգի ազատագրմանը:
Ու՞մ մասին է խոսքը:
Մարշալ Հովհաննես Բաղրամյանի: Նա ծնվել է 1897թ.-ին Ելիզավետպոլում: Նախնական կրթությունը ստացել է երկաթուղային երկդասյա դպրոցում, ապա Թիֆլիսի երկաթուղային տեխնիկական ուսումնարանում: Զինվորական ծառայությունն սկսել է 1915 թ.-ին որպես կամավոր – շարքային զինվոր Կովկասյան ռազմաճակատում: 1917-ին ավարտել է պրապորշչիկների դպրոցը, 1918-ին կռվել է թուրքերի դեմ Կարաուրգանի, Սարիղամիշի, Կարսի, Սարդարապատի ճակատամարտերում: 1923-1931թթ. եղել է Ալեքսանդրապոլի հեծելազորի հրամանատար: Ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, 1940-ից եղել է Կիևի ռազմական օկրուգի պետի տեղակալ: Մասնակցել է Հայրենական պատերազմին Հարավ – Արևմտյան ռազմաճակատում, Կիևի պաշտպանությանը, Դոնի Ռոստովի ազատագրմանը, Կուրսկի ճակատամարտին, ազատագրել է Օրյոլը, Բոլխովը, Բրյանսկը: 1943թ.-ից ՝ որպես Մերձբալթյան զորքերի հրամանատար, մասնակցել է Քյոնիգսբերգի ազատագրմանը: Խորհրդային Միության մարշալ է, Խորհրդային Միության կրկնակի հերոս: Մահացել է 1982թ.-ի սեպտեմբերի 21-ին:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.