Թվաբանական պրոգրեսիա
Թվաբանական պրոգրեսիա անվանում են այն թվային հաջորդականությունը, որի յուրաքանչյուր անդամ, սկսած երկրորդից, հավասար է իր նախորդին գումարած միևնույն թիվը:
Եթե {}-ը թվաբանական պրոգրեսիա է, ապա ցանկացած n բնական թվի համար ճիշտ է հետևյալ բանաձևը՝
d թիվը կոչվում է թվաբանական պրոգրեսիայի տարբերություն:
Եթե հայտնի են թվաբանական պրոգրեսիայի
առաջին անդամը և d տարբերությունը, ապա կարելի է հաշվել պրոգրեսիայի ցանկացած անդամ:
,և այլն:
Պրոգրեսիայի n-րդ անդամը առաջին անդամով և d տարբերությամբ արտահայտվում է հետևյալ բանաձևով՝
Այս բանաձևը կոչվում է թվաբանական պրոգրեսիայի n-րդ անդամի բանաձև:
Այն օգտագործվում է թվաբանական պրոգրեսիայի n-րդ (օրինակ՝ տասներորդը, հարյուրերորդը և այլն) անդամը հաշվելու համար, եթե հայտնի են պրոգրեսիայի առաջին անդամն ու տարբերությունը:
Օրինակ
Տրված է {an} թվաբանական պրոգրեսիայի առաջին անդամն ու տարբերությունը՝ և d=2:
Գտնենք
ա) պրոգրեսիայի առաջին երեք անդամները
բ) պրոգրեսիայի տասներորդ անդամը
ա. Պրոգրեսիայի հաջորդ անդամը գտնելու համար պետք է նախորդ անդամին գումարել պրոգրեսիայի տարբերությունը՝
բ. Կիրառենք թվաբանական պրոգրեսիայի n-րդ անդամի բանաձևը՝
n-ի փոխարեն տեղադրենք 10՝ ,կստանաք
:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.