Կոորդինատային ուղիղ

  • docx
  • 18.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Կոորդինատային ուղիղ.docx

Կոորդինատային ուղիղ

    Բնական թվերով կոորդինատային ճառագայթը լրացնենք նույն սկզբնակետով հակադիր ճառագայթով և նշենք նրա վրա նույն տիպի բաժանումներ: Ստանում ենք կոորդինատային ուղիղը:

 

    Այն ուղիղը, որի վրա նշված է О(0) հաշվարկման սկզբնակետը,  դրական ուղղությունը և միավոր հատվածը, կոչվում է կոորդինատային ուղիղ:

    О(0) կետը հաշվարկման սկզբնակետն է: Նրանից աջ նշում են դրական թվերը, իսկ ձախ՝ բացասական թվերը: Սլաքը ցույց է տալիս դրական հաշվարկման ուղղությունը:

   Սլաքի մոտ տեղադրում են x,y,z կամ այլ լատիներեն տառ: Դա կոորդինատային ուղղի անվանումն է:

 

    Կոորդինատային առանցքի վրա կարևոր է կետերի դասավորությունը:

Արտասանում են այսպես. «P կետը ընկած է О կետից ձախ», «P կետը ընկած է K կետից աջ»:

    Կետի դիրքը կոորդինատային ուղղի վրա որոշող թիվը կոչվում է կետի կոորդինատ:

 

    Միավոր հատվածը տարբեր կոորդինատային ուղիղների վրա կարող է տարբեր լինել: Վերևի նկարում այն հավասար է 4 վանդակի:

   Գտնենք O,K,T կետերի կոորդինատները:

 

    O(0); K(−1); T(2)