Մեր հայրենիքը
Оценка 4.9

Մեր հայրենիքը

Оценка 4.9
Занимательные материалы
docx
4 кл
08.06.2020
Մեր հայրենիքը
Հայաստանի Հանրապետություն.docx

 Հայաստանի Հանրապետությունհայրենիք.jpg 

                      Հայը դարերով սիրով է պահել յոր թանկ սրբությւոն`

                      Գիրքը, Մասիսը, շինարար ոգին, հավատը, լեզուն.

                      Սուրբ անուններ են եղել դարերով հայ ընտանիքը

                      Եվ ամենից վեր, ամենից լուսե` մայր հայրենիքը:

                                                                                Սուրեն Մուրադյան                                                

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե"լ ես այս երկուսի տարբերության մասին:Տունը կարող է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա:Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցում են օտար հողի վրա:Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն դառնալ չեն կարող:Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում:Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կոռուցենք:

Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել:Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել  է մեր նախահայր Հայկի անունից Երբ մեր հսկա Հայկը իր աղեղով  և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն` Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահապետի սերունդն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է :Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

 

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հյաստանի Հանրապետություն:Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանիօ մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Ք.ա 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ այստեղ շենքերը հիմնականում կառուցված են  վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Վանաձորը և Գյումրին:Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քկմ,. իսկ բնակչությունը ավելի քան 3 մլն է:Հայաստանի հանրապետության հարևաններն են` Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան:


 

Հայաստանի Հանրապետություն Հայը դարերով սիրով է պահել յոր թանկ սրբությւոն ` Գիրքը , Մասիսը , շինարար ոգին , հավատը , լեզուն . Սուրբ անուններ են…

Հայաստանի Հանրապետություն Հայը դարերով սիրով է պահել յոր թանկ սրբությւոն ` Գիրքը , Մասիսը , շինարար ոգին , հավատը , լեզուն . Սուրբ անուններ են…

Մեր հայրենիքը

Մեր հայրենիքը
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
08.06.2020