Քարի դար, մարդկության զարգացման ամենավաղ շրջանը, երբ օգտագործվում էր գերազանցապես քարը, սակայն դրա հետ մեկտեղ նաև փայտը և ոսկորը։
Քարի դարի վերջում սկսեց նաև օգտագործվել կավը։
Այս դարաշրջանում մարդկությունը Արևելյան Աֆրիկայից տարածվում է աշխարհի բոլոր անկյուններում։ Քարի դարի վերջում ընտելացվում են որոշ կենդանիներ։
Սկսվել է 2.5 միլիոն տարի առաջ և ավարտվել մ.թ.ա. 6-րդ հազարամյակում։ Քարի դարը բաժանվում է՝
Հին քարի դար
Միջին քարի դար
Նոր քարի դար:
Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության հիմնական օրրաններից։ Այստեղ, բազմաթիվ վայրերում (Հրազդան գետի ափերին, Սիսիանում, Արարատ, Արագած և Արտին լեռների լանջերին ու ստորոտներին, Հայկական Տավրոսի հարավային լանջերին և այլուր) հայտնաբերվել են նախամարդու բնակության կայաններ, որոնցում գտնվել են շելյան, աշելյան, մուստիերյան և այլ հնագույն մշակույթների հասակակից գործիքներ (ձեռքի հատիչներ, կոպիտ ջարդիչներ, սրածայրեր, քերիչներ, քերթիչներ, միջուկներ, սկավառակներ, զանազան տեսակի շեղբեր ևն)։ ՀՀ տարածքում Հին Քարի դարի վաղագույն մնացորդները (շելյան տիպի քարե գործիքներ) առաջին անգամ գտնվել են 1943-45-ին՝ Արտին լեռան կայաններից (Սատանի դար, Հարավային, Արեգունի բլուրներ), որոնք իբրև քարեդարյան հնավայրեր արժանացել են համաշխարհային ճանաչման։
Ժայռապատկեր, պետրոգլիֆ, քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու տեսարաններ։ Ժայռապատկերը հայտնի են Երկրագնդի բոլոր մասերում՝ աշխարհի ավելի քան 120 երկրներում։ Հնագույն ժայռապատկերները վերաբերվում են հին քարե դարին, վերջինները՝ միջնադարին։ Կատարման տեխնիկայով բազմազան են՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ։
© ООО «Знанио»
С вами с 2009 года.