Դասի պլան 5-րդ դասարան

  • docx
  • 19.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала դասի պլան-5.docx

Դասի  պլան

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ  5_ՐԴ  ԴԱՍԱՐԱՆ

Դասի  թեման՝   Կոտորակների գումարումը

Դասի  տիպը՝  ամրապնդում

Դասի նպատակը  Կարողանալ գումարել  նույն և տարբեր հայտարարներով կոտորակները:

Սովորողներին հնարավություն է ընձեռելու իմանալ, կատարել գումարում սովորական կոտորակների հետ:

Դասի կրթական խնդիրները ՝ Արմատավոել սովորական կոտորակների հետ գումարման գործողության վերաբերյալ գիտելիքները և կարողությունները:

Դասի ընթացքը և մեթոդները

Մտագրոհ/ հարցեր հետևյալ թեմաների վերաբերյալ

·      Մաս և ամբողջ,

·      Կոտորակ

·      Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ

·      Լրացուցիչ արտադրիչ

·      Համարիչ, հայտարար

·      Կոտորակների գումարում, երբ հայտարարները նույնն են

·      Տարբեր հայտարարներով կոտորակների գումարում:

Իմաստի  ընկալում՝

Ներկայացվում է նույն հայտարարներով կոտորակաների գումարման ձևը, ապա ներակայցվում տարբեր հայտարարներով կոտորակների գումարման քայլերը:

1-ին քայլ. Գտնել կոտորակների հայատարարների ամենափոքր ընդհանուր բազմապատիկը պարզ արտադրիչների վերլուծման միջոցով

2-րդ քայլ. Գտնել լրացուցիչ արտադրիչը և բազմապատկել համարիչով և հայտարարով

3-րդ քայլ.  Ստացված նույն հայտարարով կոտորակները գումարել:

 Աշակերտները բաժանվում  են  խմբերի, ուսուցչի միջամտությամբ այնպիսի խմբերի, որ թիմում ընդգրկված լինեն թույլ և ուժեղ աշակերտներ: Յուրաքանչյուր խմբի տրվում է առաջադրանքները  և գունավոր մատիտներ: Հրահանգվում է լուծել: Որից հետո արդեն լուծված առաջադրանքները վերադարձվում են: Վերջիններս ստուգում են դրանց կատարման ճշտությունը: Հաղթում է այն թիմը, որը նվազագույն սխալներ է կատարել լուծման փուլում: Հաղթող թիմի յուրաքանչյուր անդամ գնահատվում է:

Կշռադատում՝ ամփոփել՝ <<, Ի՞նչպես ենք գումարում սովորական կոտորակները >>:

Տնային  հանձնարարություն՝  1189,1192,1211