ՄԱՅՐԵՆԻ 2, ԲԱՑ ԴԱՍ
Оценка 4.9

ՄԱՅՐԵՆԻ 2, ԲԱՑ ԴԱՍ

Оценка 4.9
docx
11.05.2020
ՄԱՅՐԵՆԻ 2, ԲԱՑ ԴԱՍ
մայրենիի_բաց_դաս.docx

Բաց դասի պլան

07. 11. 2019 թ.

 

Դասարան-  4 -րդ

Ուսուցիչ-  Սոնա Դավթյան

Առարկա- Մայրենի

Թեմա – Օջախի հիմքը   / Սուրեն Վարդևանյան/

Տիպը – Հաղորդման

Նպատակն ու խնդիրները

       Կընթերցեն բնագիրը  պահպանելով կարդալու որակական հատկանիշները  և  գուշակություններ կանեն բնագրի շարունակության շուրջ

       Կմեկնաբանեն բնագրի որոշ հատվածներ

       Կկարողանան ընթերցածի շուրջ դատողություններ անել

       Կբացահայտեն հեղինակի մտադրությունը թափանցելով բնագրի ենթաշերտերը

       Կամրակայեն գիտելիքները խոսքի մասերի ու դարձվածների մասին

       Կխորացնեն գրտելիքները բառի ուղիղ և փոխաբերական իմաստների մասին

Կիրառվող  մեթոդներ – Զրույց, դիտում, հարց ու պատասխան, մտագրոհ, կանխագուշակում , առաջադրանքների ծառ

Խթանման փուլ

     Դասն սկսել Ջորջ Բայրոնի թևավոր խոսքով  <<Նա, ով չի սիրում  իր հայրենիքը, ոչինչ  չի սիրում>>

     Լսել աշակերտների կարծիքներն այդ մտքի վերաբերյալ  և ասել, թե ինչ է հայրենիքն իրենց համար։

 Զրույց ծավալել հետևյալ հարցերի միջոցով

-Ո՞ր թեմատիկ խումբն ենք ուսումնասիրում։

-Ի՞նչ դասանյութեր ենք անցել այս թեմատիկ խմբի ուսումնասիրության  ընթացքում։

-Ի՞նչի մասին են այդ դասանյութերը։

 Ամբողջացնել աշակերտների արտահայտած կարծիքներն ու մտքերը։

 Տեղեկացնել , որ այսօրվա դասանյութի վերնագրին ու բովանդակությանը ծանոթանալու համար  պետք է առաջադրանք կատարեն խաղի տեսքով , որը ճիշտ կատարելու դեպքում կբացվի դասանյութի վերնագիրը ՝  նկարազարդումով։ Առաջադրանքի հարցերը վերաբերվում են իրենց ուսումնասիրած խոսքի մասերից գոյականին, բային և ածականին։   /Առաջադրանքը կազմված է Learninqapps. org –ի միջոցով/։

Իմաստի ընկալում

   Կարդալ  վերնագիրը <<Օջախի հիմքը>>  և աշակերտներին հարցնել
  -Ի՞նչ եք հասկանում օջախ ասելով

Լսել մեկնաբանությունները, տալ օջախ բառի բացատրությունը։

Դիտել նկարներ տան և կրակարանի/բուխարի/ հին հայկական ժամանակներից  մինչև մեր օրեր։

Բացել դասագրքերը, ներկայացնել հեղինակին, կարդալ  հղումը և մաղթանքը։

 Տեքստի բարձրաձայն ընթերցում հատվածներով՝ ընթացքում կատարելով հարցադրումներ և պարզաբանումներ։ Վեր հանել հիմնական միտքը վերլուծություններ և եզրահանգումներ կատարելու նպատակով։

Կշռադատման փուլ

   Կշռադատման փուլն անցկացնել << Առաջադրանքների ծառ>> մեթոդով։ Ծառի վրա փակցված կլինեն ինքնակպչուն թղթեր, որոնց վրա գրված կլինեն տարամակարդակ առաջադրանքներ։ Աշակերտները կընտրեն որևէ հարց և կպատասխանեն։  

 Ամփոփել,  գնահատել և հանձնարարել տնային աշխատանք։


 

Բաց դասի պլան 07. 11. 2019 թ. Դասարան- 4 -րդ Ուսուցիչ- Սոնա Դավթյան Առարկա- Մայրենի Թեմա – Օջախի հիմքը / Սուրեն Վարդևանյան/ Տիպը – Հաղորդման…

Բաց դասի պլան 07. 11. 2019 թ. Դասարան- 4 -րդ Ուսուցիչ- Սոնա Դավթյան Առարկա- Մայրենի Թեմա – Օջախի հիմքը / Սուրեն Վարդևանյան/ Տիպը – Հաղորդման…

Learninqapps. org –ի միջոցով/։ Իմաստի ընկալում Կարդալ վերնագիրը ‛ <<Օջախի հիմքը>> և աշակերտներին հարցնել ․ -Ի՞նչ եք հասկանում օջախ ասելով Լսել մեկնաբանությունները, տալ օջախ բառի…

Learninqapps. org –ի միջոցով/։ Իմաստի ընկալում Կարդալ վերնագիրը ‛ <<Օջախի հիմքը>> և աշակերտներին հարցնել ․ -Ի՞նչ եք հասկանում օջախ ասելով Լսել մեկնաբանությունները, տալ օջախ բառի…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
11.05.2020