ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Անգլիայի և Ֆրանսիայի միջև տարածքային վեճերը XIV դարում պատերազմական գործողությունների առիթ դարձավ։ Պատմության մեջ այն հայտնի է Հարյուրամյա պատերազմ կամ Ֆրանսիայի և Անգլիայի գոտեմարտ անվանումով։ Անգլո-ֆրանսիական տարածքային վեճերը առաջացել էին դեռևս XI դարում։ Ֆրանսիայի հյուսիսում հաստատված վիկինգների առաջնորդ դուքս Վիլհելմը գրավեց Անգլիան։ Վիլհելմը իրեն հռչակեց Անգլիայի թագավոր։ Նա Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Նորմանդիա դքսությունը միացրեց Անգլիային։ Շուտով անգլիական գահն անցավ Վիլհեմլի թոռանը՝ Ֆրանսիայի Անժու մարզի կոմս Հենրիխին։ Նրան պատկանող ֆրանսիական տիրույթները ևս անցան Անգլիային։ Շուտով Հենրիխը ամուսնացավ Աքվիտանիայի դքսության թագուհու հետ։ Աքվիտանիան, որպես օժիտ միացավ Անգլիային։ Փաստորեն ֆրանսիացի թագավորները մնացին ձեռնունայն։ Անգլիան Ֆրանսիայում ունեցավ առավել շատ տարածքներ քան Ֆրանսիան։
Պատերազմը տևել է 116 տարի և բաղկացած է եղել չորս փուլերից`
Առաջինը`Էդվարդական պատերազմ-1337-1360թթ.
Երկրորդը`Կարոլինգյան պատերազմ-1369-1396թթ.
Երրորդը`Լանկաստերյան պատերազմ-1415-1428թթ.
Չորորդը`1428-1453թթ. Ճակատամարտը մղված էր ֆրանսիացիներից Լյոնը և Մարսելը խլելու համար:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՇՈՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1346թ. – Կալե նավահանգիստի գրավումը
1356թ.-Պուատիեի ճակատամարտը
Ֆրանսիայի թագավորի գերի ընկնելուց հետո երկրի ամբողջ հարավ-արևմուտքն անցնում է Անգլիային:
1415թ. Փարիզը գրավելուց հետո կնքվեց պայմանագիր որով ֆրանսիան կորցրեց իր քաղաքական անկախությունը:
Ժաննա դ'Արկը գյուղացի աղջիկ էր։ Նա համոզված էր, որ Աստված իրեն է ընտրել Ֆրանսիան ազատագրելու համար։ Ժաննան հանդիպեց Ֆրանսիայի թագավոր Կարլոս Խիզախի հետ և զորք խնդրեց, գրավված Օռլեանը պաշարելու համար։ Ֆրանսիական բանակը Ժաննայի գլխավորությամբ ազատագրեց Օռլեանը։ Այնուհետև ֆրանսիական զորքը Կարլոսի VII գլխավորությամբ մտավ Ռեյմս, որտեղ վերջինս օծվեց Ֆրանսիայի թագավոր։ Ֆրանսիան վերականգնեց իր անկախությունը։
1430թ.-ի մայիսի 23-ին պաշարված Կոմպիեն քաղաքից հեռանալիս Ժաննա դ’Արկը գերի է ընկնում: Անգլիացիները նրան հանձնում են ինկվիզիցիայի դատարան:
Ռուան քաղաքում եկեղեցական դատարանը Ժաննային մեղադրում է հերետիկոսության և հմայության համար. 1431թ.-ի մայիսի 30-ին Ինկվիզիցիայի դատավճռով Ռուանի կենտրոնական հրապարակում նրան՝ որպես հերետիկոսի, այրում են խարույկի վրա:
:
Պատերազը Ժաննա դ’Արկից հետո շարունակվում է նոր ուժով:
Ֆրանսիացիները հասան հաջողության և վերանվաճեցին կորցրած տարածքները:1453թ. Կնքվեց հաշտության պայմանագիր: Ֆրանսիայում անգլիացիներին մնաց Կալե նավահանգիստը:
Հարյուրամյա պատերազմում տարած հաղթանակը բարենպաստ պայմաններ ստեղծեց Ֆրանսիայի քաղաքական միավորումն ավարտելու համար:
Որը կարողացավ իրականացնել Լյուդովիկոս XI-ը (1461-1483թթ.):
© ООО «Знанио»
С вами с 2009 года.