Միջոցառում
Оценка 4.6

Միջոցառում

Оценка 4.6
docx
10.05.2020
Միջոցառում
mijocarum.docx

ՄՐԳԱՀԱՆԴԵՍ  ՏՈՆԱՀԱՆԴԵՍ

Դահլիճի դասավորությունը

Ձևավորվում է մրգերի ցուցահանդես: Եթե տարվա այդ եղանակին հնարավոր չէ հայթայթել թարմ մրգեր, ապա նպատակահարմար է օգտագործել մուլյաժներ: Օդում ցուցադրվում են մրգերի նկարներ, չորացած տերևներ, տառեր: Մի անկյունում դրվում է փոքրիկ սեղան՝ վրան մուրաբաներ, կոմպոտներ, չրեր, սուջուխ:

Երեխաները մրգերի տեսքով կանգնում են խառը: Ներս եմտնում այգեպանը, որը ներառված երեխա է ու կատարում է այգեպանի դերը: Այգեպանը սկսում է ջրել «իր ընկերներին», սիրել նրանց, պարել նրանց հետ:  Իր աշխատանքն ավարտելուց  հետո հոգնած նստում է մի ծառի տակ ու ննջում:

Ներառված երեխան, ով խոսելու խնդիր ունի, կատարում է այգեպանի դերը: Նա փոքրիկ  ցնցուղով  «ջրում է» պտուղները, «սիրում»  իր աճեցրած ծառերը, մնրջախաղի միջոցով  «խոսում» պտղատու ծառերի հետ, հարցնում նրանց արդյոք լավ են զգում: Վերջում աշխատանքից  հոգնած, գոհ նստում մի կոճղի՝ հանգստանալու:

Ուրախ երգելով և թռվռալով՝  ներս է գալիս Ծաղրածուն, հետևից՝ կախարդական փայտիկը ձեռքին բռնած՝  գեղեցկուհի Փերին: Նրանք կանգնում են դահլիճի մեջտեղում: Ծաղրածուն սկսում է.

ԾաղրածուՀե՜յ, լսեցեք, մարդիկ բարի,

                          Մեր դպրոցի մեծ դահլիճում

Պիտի լինի մրցահանդես,

Մրցահանդես, տառահանդես, ցուցահանդես.

Մրգերը բոլոր կարգով-շարքով

Պետք է մրցեն իրենց շնորհքով:

Հնչում է երաժշտություն: Փերիի ուղեկցությամբ բոլոր մրգերը պարելով ներս են գալիս:

ՓերիՏեսեք, նայում է կարմիր Նուռը,

Հետևից էլ՝ անուշ-անուշ

Լուռ ժպտում են տանձը քնքուշ,

Ու խնձորը՝ կարմիր այտով,

Սերկևիլը՝  համով-հոտով,

Խաղողը՝  իր ջինջ աչիկով,

Կեռասները՝  զույգ  պոչիկով,

Դեղձը, Թուզը և Սալորը,

էլ ո՞ւմ ասեմ.. .դե, բոլորը...

Ձմերուկն ու Սեխը գողեգող, կամաց- կամաց  մոտենում են մրգերին.

Ծաղրածու — (ծաղրելով) Ձմերուկն ու Սեխը կամաց

Մոտենում են մրզերին թարմ

Թուզն է վազում, դեմը կանգնում

Ու զայրացած աղաղակում:

Թուզ —           Հե՜յ, անտաշներ, ո՞ւր եք այդպես

Հանդես մտնում գողերի պես:

Ձմերուկ և ՍեխՄե՞նք.. .մրցության ցուցահանդես:

                                  Դու այդ մասին բա չգիտե՞ս:

Թուզ —           Դե, շուտ կորեք դուք, հողեղեն,

Դուք հողեղեն բանջարեղեն,

Մեզ հե՞տ մրցեք.. .Չե՞ք լսել միրգ,

Ունենք հազար շնորհք ու ձիրք:

ԾաղրածուՁմերուկը խիստ զայրացավ

Ու զայրույթից կանաչ դարձավ,

Իսկ ցասումից դեղնած Սեխը

Գնդիգլոր ընկավ ցեխը:

Փերին նրբորեն լռեցնում և դադարեցնում է վեճը: Գալիս-կանգնում, մի քիչ լռում,

ապա մեղմ ձայնով վերսկսում.

Փերի —          Սկսում ենք մեր հանդեսը.

Լսիր, սալոր, նայիր դեսը,

Այն եմ ասում՝ մեր հանդեսում

 Ով հաղթել է այսօր ուզում,

Պիտի փոխվի ու փոփոխվի:

Սալոր —        Եu ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ,

Ախր ես էլ համեղ միրգ եմ,

Ունեմ սորտեր բազմատեսակ՝

Մանր, խոշոր, հաստ ու բարակ:

Ուտում են չիր՝ նույնիսկ ձմռանը:

ՓերիՀիմա թող մեջտեղ գա մեր տանձը

Եվ ցույց տա իր գործն ու անձը:

Ծաղրածուն Տանձին բերում է բեմի կենտրոն, գլուխ տալիս ու հեռանում:

ՏանձՀե՜յ, ինձ լսեք, Տանձն եմ, Տանձը՝

Ամեն այգու փառքն ու գանձը,

Մաշկս՝ դեղին, ինքս՝  քնքուշ,

Միրգ եմ, միրգ եմ՝  համով-հոտով,

Ո՞վ կարող է անցնել մոտով:

Երեխա —      Բայց դուք գիտե՞ք, որ լավ Տանձից՝

Այս պատվական քնքուշ անձից,

Միշտ եփում են համով կոմպոտ,

Եվ ձմռանը ցուրտ ու ամպոտ

Նա դառնում է սեղանի զարդ:

Մեկ այլ երեխաԲա աշնանը ու ձմռաևը

Ո՞վ է լցնում ձեր մառանը.

Առաստաղից պարան-պարան

Թարմ տանձերի երկար շարան,

Ամեն տանձը բուք ու ցըտին

Ամռան շունչ է փչում չոքս դին:

ԾաղրածուԱպա մի թող Կեռասնեըը

Ցույց տան իրենց երեսները:

Կեռասները կարապների պարի կատարմամբ առաջ են գալիս և սկսում.

ԿեոասներՄենք երկվորյակ քույրիկներ ենք,

Մենք ժպտերես փոքրիկներ ենք,

Մենք ծնվում ենք վառ գարունքին,

ժպտում խոտին ու ծաղկունքին:

Մեզ են սիրում, մեր գործերը

Թե՛ փոքրերը, թե՛ մեծերը:

Մեկ այլ երեխաԱ՜խ, ինչպե՜ս եք դուք համբերում,

Տեսեք-տեսեք՝ ոնց է բուրում

 Այս մուրաբան՝ համեղ, հյութեղ

Չեք գտնի դուք և ոչ մի տեղ:

Մեր գեղեցկատես Փերին նորից գալիս է մեջտեղ, մի պահ լռում և ապա մեղմ ձայնով ասում.

ՓերիԹող մեջտեղ գա համեղ Թուզը

Ու մեզ հայտնի իր ծագումը:

ԹուզԵս ի՞նչ ասեմ իմ մասին,

Չեմ ուզում շատ գովել ինձ,

Բայց այդպես է ստացվում.

Կորիզ ունեմ, բայց ուտում եք,

Փափուկ միրգ եմ, բայց չոր էլ եք սիրում,

Հենց նոր լսեցի՝  գովաբանում էիք

Մեկ այլ մուրաբա...

Ես չեմ խոսի, թող ուրիշներն ասեն:

ԵրեխաՄուրաբաներ շատ ենք տեսել,

Կերել, համից չենք կշտացել,

Բայց այս մրգի մուրաբան

 Սիրում են բոլորն անպայման:

Այստեղ առաջ է գալիս Փերին և մեղմ ձայնով ասում

ՓերիՀիմա հերթն է Խնձորի.

Թող գա՝  ցույց տա իր շնորհքը:

ԽնձորԻմ հայրենիքը Մեքսիկաև է,

Հայտնի են սորտեր հոլանդական,

Հայաստանում էլ գտա հայրեևիք.

Իմ բոլոը տեսակներն աճում են

 Հայաստանի բոլոր շըջաններում:

ԵրեխաԽնձոր սիրում են բոլորը,

Թե՛ փոքրերը, թե՛ մեծերը:

Խնձորը պարունակում է երկաթ՝

Մեր օրգանիզմի համար շատ կարևոր մի բան,

Հետո խնձոր կա կլոր տարին՝  բոլոր եղանակներին:

Փերին նորից գալիս է առաջ և խոսում.

ՓերիՀիմա հերթն է Ծիրանի.

Թող գա՝  ցույց տա իր շնորհքը:

 

Հայաստանի սուրբ  հողը մարդկությանը տվել է  աշխարհի ամենահամեղ  ու օգտակար  մրգերից  մեկը՝  ծիրանը:  Ծիրանը նուրբ ու թավշյա  կեղևով  հյութալի  պտուղ  է: Հայերը ծիրան են աճեցրել  ավելի  քան    3000  տարի :

Հին հռոմեացիները ծիրանն անվանում  էին «հայկական   ղնձոր»: Ծիրանի պտուղները  պարունակում են  բազմաթիվ  օգտակար  նյութեր, այդ պատճառով դրանց հաճաղ անվանում են  «առողջության պտուղներ»:  Մարդիկ հին  ժամանակներից  հաճախ են օգտագործում այս սուրբ միրգը: Ծիրանը  օգտակար է  սիրտ-անոթային  համակարգի, լյաիդի և երիկամների համար:

ՓերիԱյստեղ են նաև Նուռն ու Սերկևիլը,

Դեղձն ու Ընկույզը:

Բայց շատ երկարեց մեր շքերթը,

Եվ քիչ մնաց՝  մթնի օրը,

Խաղողինն է հիմա հերթը:

Հնչում է Վիվալդիի երաժշտությունը, և առաջ է գալիս Խաղողը: Նա մի պտույտ է

անում, տերև-քողը մի կողմ տանում և խոսում.

ԽաղողԵս խաղողն եմ արևածին,

Արևածին և հողածին,

Չեմ սիրում խոսել իմ մասին,

Իմ մասին խոսում են իմ գործերը.

Է՛ լ ողկույզներ՝  երկար շարքով,

Է՛լ մուրաբա՝  հատիկ-հատիկ,

Ողկույզներով ոսկեհատիկ,

Է՛լ սուջուխներ՝ երկար-բարակ.

Առանց սուջուխ, լա՛վ  իմացեք,

Տոնի սեղան ո՞նց կբացեք:

ԵրեխաՍա քացախն է, դուք չգիտեք,

Իմ ասածին եղեք վկա՝

Առանց քացախ թթու չկա:

Մեկ այլ երեխաԲա խաղողի նուրբ մատիկը...

Դուք չկարծեք, թե փայտիկ է,

Ածուխ է սա նկարչական,

Նկարչական ու վարչական,

Նկարում է պարզ ու հստակ

Կատու, շնիկ, մուկ, նապաստակ:

ԵրեխաԿարմիր քթով ու ականջով

Դաշտ են մտնում զվարթ կանչով

Դինին ճերմակ, կոնյակը հին,

Ունեն մեդալ, շքանշան՝

Առաջնության ոսկե նշան:

ԵրեխաՈ՞վ չի կերել թփով տոլմա,

Իսկ սա ի՞նչ է՝  չամիչ, չամիչ,

Համեղ չամիչ  ոսկեհատիկ,

Որ սիրում են թոռ ու տատիկ:

Իրենք՝  պստիկփոքրիկչնչին,

Բայց մնում են ձմռան շնչին:

Այստեղ Խաղողն ինքնագոհ պտտվում է, հանդարտ, հպարտ գլուխ տալիս ու կանգնում հաղթողի կեցվածքով: Այդժամ բոլոր մրգերը գալիս, գլուխ են տալիս Խաղողին, գետնին դրված մեծ ծաղկեփնջերը նվիրում են նրան և աղաղակում

ՄրգերԱմո՜թ, ամո՜թ ...

Ով որ իրեն լավը կարծի,

 Խաղողի հետ գա ու մրցի ...

Ո՞ւմ շնորհքն է շքեղ այսքան.

ԵրեխաներԽաղողինը. նա է արքան:

Հնչում է երաժշտություն……

ԵրեխաԱյս խոսքերը երբ հնչեցին,

Ծիտիկները փողփչեցին,

Եվ մրգերի խումբը ամբողջ՝

 Ձմերուկի ու Սեխի հետ,

Թողած ճամփա ու արահետ,

Հենց դպրոցի մեծ դահլիճում

Կատակներով, պարով, խաղով

Մեր Խաղողին օրենքով հին

Նստեցրին շքեղ գահին:

Եվ հաղթողի պատվի համար

Սեղան բացին բարեհարմար:

Երգում ենԱ. Հեքիմյանի  «ԿԵՆԱՑ ԵՐԳ»

Բաժակները պահել գլխից վեր,

Մեր հողի սուրբ կենացն ենք խմում,

Մեր հողի կենացն ընկերներ,

Թող ծաղկուն լինի միշտ աշխարհում:

Կրկներգ-  Բարի բերք մաղթենք մեր հողին,

                    Մեր հողի սուրբ Խաղողին,

                    Խաղողից գինի քամողին,

                   Մեր հողերն ազատ պահողին:

Բաժակները պահել սրտին մոտ,

Ժողովուրդ քո կենավն ենք խմում,

Դարձավ քո գիշերն առավոտ,

Քոարևը հավերժ անմարուն:

Կրկներգ-  Բարի բերք մաղթենք մեր հողին,

                    Մեր հողի սուրբ Խաղողին,

                    Խաղողից գինի քամողին,

                   Մեր հողերն ազատ պահողին:

Բաժակները պահել գլխից վեր,

Սերունդներ քո կենացն ենք խմում,

Շինարար եղեք անվեհեր,

Արժանի ապրելու այս հողում:

Կրկներգ-  Բարի բերք մաղթենք մեր հողին,

                    Մեր հողի սուրբ Խաղողին,

                    Խաղողից գինի քամողին,

                   Մեր հողերն ազատ պահողին:


 

ՄՐԳԱՀԱՆԴԵՍ ՏՈՆԱՀԱՆԴԵՍ Դահլիճի դասավորությունը Ձևավորվում է մրգերի ցուցահանդես : Եթե տարվա այդ եղանակին հնարավոր չէ հայթայթել թարմ մրգեր , ապա նպատակահարմար է օգտագործել մուլյաժներ :…

ՄՐԳԱՀԱՆԴԵՍ ՏՈՆԱՀԱՆԴԵՍ Դահլիճի դասավորությունը Ձևավորվում է մրգերի ցուցահանդես : Եթե տարվա այդ եղանակին հնարավոր չէ հայթայթել թարմ մրգեր , ապա նպատակահարմար է օգտագործել մուլյաժներ :…

Սերկևիլը՝ համով - հոտով , Խաղողը՝ իր ջինջ աչիկով , Կեռասները՝ զույգ պոչիկով , Դեղձը , Թուզը և Սալորը , էլ ո՞ւմ ասեմ .. .…

Սերկևիլը՝ համով - հոտով , Խաղողը՝ իր ջինջ աչիկով , Կեռասները՝ զույգ պոչիկով , Դեղձը , Թուզը և Սալորը , էլ ո՞ւմ ասեմ .. .…

Սալոր — Ե u ի՞նչ ասեմ , ի՞նչ ասեմ , Ախր ես էլ համեղ միրգ եմ , Ունեմ սորտեր բազմատեսակ ՝ Մանր , խոշոր ,…

Սալոր — Ե u ի՞նչ ասեմ , ի՞նչ ասեմ , Ախր ես էլ համեղ միրգ եմ , Ունեմ սորտեր բազմատեսակ ՝ Մանր , խոշոր ,…

Մենք ծնվում ենք վառ գարունքին , ժպտում խոտին ու ծաղկունքին : Մեզ են սիրում , մեր գործերը Թե ՛ փոքրերը , թե ՛ մեծերը :…

Մենք ծնվում ենք վառ գարունքին , ժպտում խոտին ու ծաղկունքին : Մեզ են սիրում , մեր գործերը Թե ՛ փոքրերը , թե ՛ մեծերը :…

Իմ բոլոը տեսակներն աճում են Հայաստանի բոլոր շըջաններում : Երեխա — Խնձոր սիրում են բոլորը , Թե ՛ փոքրերը , թե ՛ մեծերը : Խնձորը…

Իմ բոլոը տեսակներն աճում են Հայաստանի բոլոր շըջաններում : Երեխա — Խնձոր սիրում են բոլորը , Թե ՛ փոքրերը , թե ՛ մեծերը : Խնձորը…

Է՛լ մուրաբա՝ հատիկ - հատիկ , Ողկույզներով ոսկեհատիկ , Է՛ լ սուջուխներ՝ երկար - բարակ . Առանց սուջուխ , լա՛վ իմացեք , Տոնի սեղան ո՞նց…

Է՛լ մուրաբա՝ հատիկ - հատիկ , Ողկույզներով ոսկեհատիկ , Է՛ լ սուջուխներ՝ երկար - բարակ . Առանց սուջուխ , լա՛վ իմացեք , Տոնի սեղան ո՞նց…

Խաղողի հետ գա ու մրցի ... Ո՞ւմ շնորհքն է շքեղ այսքան . Երեխաներ — Խաղողինը . նա է արքան : Հնչում է երաժշտություն…… Երեխա —…

Խաղողի հետ գա ու մրցի ... Ո՞ւմ շնորհքն է շքեղ այսքան . Երեխաներ — Խաղողինը . նա է արքան : Հնչում է երաժշտություն…… Երեխա —…

Մեր հողի սուրբ Խաղողին , Խաղողից գինի քամողին , Մեր հողերն ազատ պահողին : Բաժակները պահել գլխից վեր , Սերունդներ քո կենացն ենք խմում, Շինարար…

Մեր հողի սուրբ Խաղողին , Խաղողից գինի քամողին , Մեր հողերն ազատ պահողին : Բաժակները պահել գլխից վեր , Սերունդներ քո կենացն ենք խմում, Շինարար…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
10.05.2020