Թեստ

  • docx
  • 10.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Շնիկը_թեստ.docx

 

 

 

ԹԵՍՏ 1

 

1-ին մաս

 

            Կարդա´ տեքստը և պատասխանի´ր հարցերին:

 

             Նա ծնվեց մի նեղ ու կեղտոտ փողոցի անկյունում: Ընդամենը չորս տարեկան էր, երբ ծնողները լքեցին շնիկին, և նա այս մեծ աշխարհում մնաց միայնակ: Գնալով կյանքը դժվարանում էր: Ճոխ ռեստորանների ու մսի խանութների աղբամանները շրջապատված էին տարեց շների ոհմակներով: Ամենահամարձակները հափշտակում էին եղած-չեղածը, իսկ փոքրերն ու թույլերը բավարարվում էին մնացորդներով:

            Ամեն երեկո շնիկը թափառում էր հին ու մռայլ փողոցներում ու նրբանցքներում, մտնում, մտնում այգիներն ու պարտեզները: Մարդիկ նայում էին ու լուռ անցնում: Ոչ մեկը չէր օգնում կամ ուտելու որևէ բան տալիս: Մութն ընկնելուն պես թափառական շնիկը մտնում էր իր ստվարաթղթե տնակն ու քնում: Արևը ծագելուն պես ամեն ինչ սկսվում էր նորից:
           Մի օր էլ շնիկն իր ծանոթ մայթեզրին տարօրինակ, բայց իր համար գեղեցիկ մի բան տեսավ: Հաստատ ուտելիք չէր: Փորձեց հարմարեցնել դնչիկին: «Ի՛նչ տարօրինակ է. ամեն ինչ մեծ ու գեղեցիկ է երևում»,- մտածեց շնիկը:

            Տարօրինակ առարկան դնչիկին` շնիկը մտավ ծաղկավաճառի մոտ: Ծաղկավաճառը նայեց նրա ականջներին ու ժպտաց:

            - Ի՛նչ գեղեցիկ է կյանքը,-ուրախացավ շնիկն ու գնաց մտավ խաղալիքների  խանութը: Հետո զբոսնեց քաղաքի մեծ զբոսայգում: Ակնոցի հետևից երկու խոշոր աչքեր նայում էին լողավազանում չարչարվող ձկներին: Նրանք, պատեպատ զարկվելով, ուզում էին ազատվել քարե ավազանի ճանկերից:

            Ուրախացած շնիկը քայլում էր, երբ փողոցի մի անկյունից սրինգի հնչյուններ լսեց: Շնիկը դանդաղ մոտեցավ:

            - Բարև´, շնիկ,- ասաց երաժիշտը և ուրախ ավելացրեց,- ուրեմն դու ես գտել իմ ակնոցը: Առավոտյան ես այն կորցրի. գրպանիցս էր ընկել: Կվերադարձնե՞ս. առանց ակնոցի ես շատ եմ դժվարանում:

            - Ներեցե´ք, բայց չեմ կարող, որովհետև ակնոցը կյանքս փոխեց: Առաջ ամեն ինչ մռայլ էր ու տխուր, մարդիկ ինձ չէին սիրում, իսկ հիմա ուրիշ է:
Երաժիշտը լսեց նրան, ապա ասաց.

            - Լսի´ր, փոքրիկ, եթե դու մենակ ես աշխարհում և տխուր ես, արի ընկերանանք: Ընկերությունը լավ բան է. ես հավատացած եմ, որ ընկերոջ հետ աշխարհը կսիրես առանց ակնոցի էլ:

            Շնիկը մտածեց, հետո նայեց ծեր երաժիշտին.

            - Դե ինչ, վերցրո´ւ ակնոցդ,- ասաց ու դժվարությամբ բաժանվեց ակնոցից:
            -
Ե´կ, բարեկա´մս, գնանք: Տանը մեզ են սպասում:

            Այդ օրվանից շնիկը տխուր չէր, ապրում էր երջանիկ, որովհետև էլ մենակ չէր, գտել էր իր մեծ բարեկամին ու ընկերոջը, որը սիրեց ու գուրգուրեց նրան:

1. Նշի´ր երկու բան, որով նկարագրվում է այն փողոցը, որտեղ ծնվեց շնիկը:   

            Պատասխան` ________________, ____________________

 

2.  Որտե՞ղ էր քնում շնիկը:

            1) Նեղ ու կեղտոտ փողոցի անկյունում:
            2) Ստվարաթղթե տնակի մեջ:
            3) Ճոխ ռեստորանների ու մսի խանութների մոտ:
            4) Այգիներում ու պարտեզներում էր քնում:

3. Ուշադի´ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի´ր  տրված հարցերին:

ա. Ինչպե՞ս պատահեց, որ երաժիշտը կորցրեց իր ակնոցը:

 

            1) Ակնոցը մոռացել էր խաղալիքների խանութում:

            2) Ակնոցը թողել էր զբոսայգու նստարանին:

            3) Ակնոցը ընկել էր իր գրպանից:

            4) Ակնոցը ընկել էր դպրոցի բակում:

 

բ. Ի՞նչ է պատասխանում շնիկը երաժշտի հարցին:

            Երաժիշտ - Կվերադարձնե՞ս. առանց ակնոցի ես շատ եմ դժվարանում:

 

Պատասխան`_____________________________________________________________

_________________________________________________________________________

4. Ի՞նչ առաջարկեց  երաժիշտը միայնակ ու տխուր չապրելու համար:

 

Պատասխան`_____________________________________________________________

_________________________________________________________________________

5.         ա. Ինչո՞ւ այդ օրվանից շնիկը տխուր չէր, ապրում էր երջանիկ:

 

Պատասխան`_____________________________________________________________

_________________________________________________________________________

           
բ.  Ինչպե՞ս էր զգում շնիկը իր մեծ բարեկամի կողքին:

 

Պատասխան`_____________________________________________________________

_________________________________________________________________________

 


2-րդ մաս

 

6. Կատարի´ր տրված առաջադրանքները:

 

Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի կամ տառակապակցության տեղում դատարկ վանդակ է:

Արտագրի´ր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց  թողած տառը կամ տառակապակցությունը:

 

անապատի  ու• տ, համար•ձակ  տղա, հատակը սր•ել, եր•անիկ  մանկություն

 

Պատասխան ____________________________,________________________________

 

             ______________________________, __________________________________

 

 

7.  Որ բառի իմաստն է` ուժով, ճարպկությամբ խլել:

 

            1) վերցնել

            2) հափշտակել

            3) առևանգել

            4) խնդրել

 

8. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը ըստ կազմության.

 

            1) պտղառատ − բարդ բառ

            2) սալորենի − վերջածանցավոր բառ

            3) արագաշարժություն − բարդածանցավոր բառ

            4) միջազգային − հոդակապով բառ

 

13. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

 

            1) բուրավետ − ածական

            2) հնարամիտ − գոյական

            3) հիսուն − թվական

            4) որովհետև − շաղկապ

 

10. Դո´ւրս գրիր տրված նախադասության ենթական:

 

            Ամեն երեկո շնիկը թափառում էր հին ու մռայլ փողոցում:

 

Պատասխան______________________________________________________________

 

_________________________________________________________________________