Բագրատունիներ
Оценка 4.9

Բագրատունիներ

Оценка 4.9
Домашняя работа +3
doc
история
7 кл
11.05.2020
Բագրատունիներ
Բագրատունյաց Հայաստանի իրավիճակը
Բաց_դաս_Բագրատունի_(1).doc

Բաց  դասի  պլան

 

7-րդ դասարան - Հայոց  պատմություն

Դասի  թեման - «Բագրատունիների  թագավորությունը  Հայաստանում»

 

Դասի  նպատակները

-Իմանալ  Բագրատունիների  հայ  արքաներին,  նրանց  գահակալումը։

-Բնութագրել  և  վերլուծել  Բագրատունի  արքաների  գործունեությունը։

-Կարևորել  Բագրատունիների  դերը երկրի  անկախության  ամրապնդման գործում։

-Գնահատել  և  արժևորել  Բագրատունի  արքաների  գործունեությունը   հայոց պատմության  մեջ։

 

Մեթոդներ,  հնարներ- մտքերի  տարափ, զրույց, ԽԻԿ համակարգ,  աղյուսակ։

ՈՒսուցման  միջոցներ-Դասագիրք,  աշխատանքային տետր,  քարտեզ   «Հայաստանն ըստ Աշխարհացույցի»,  «Հայոց  մայրաքաղաքները» համակարգչային  նյութեր»։

Միջառարկայական  - Հայոց    պատմություն (7-րդ դասարան)

Ներառարկայական  - Միջին  դարերի  պատմություն (7-րդ դասարան)

Կապեր 

 

Դասի  ընթացքը

 

1.      Խթանման  փուլ

 

Համառոտ  ներկայացնել  Հայաստանի նշանավոր  արքայատոհմերը, ուշադրությունը  կենտրոնացնել  Բագրատունիների պատմությանը։  Ներկայացնել արաբական խալիֆայության  ստեղծման, Հայաստանի նվաճման, ազատագրական  պայքարի   պատմությունը, ինչպես  նաև  ժողովրդի  ծանր  կացությունը։ Բնութագրել  թագավորության  հաստատման  ներքին  և  արտաքին  նախադրյալները։

 

2.      Իմաստի  ընկալման  փուլ

Ներկայացնել   Բագրատունի  հայ  արքաներին, նրանց  պայքարը  արաբական  զավթիչների դեմ, երկրի միասնականության  և պահպանման, անկախության  ամրապնդման , ինչպես  նաև  տնտեսական  հզորացման  համար։ Այնուհետև  վերլուծել և քննարկել Բագրատունիների թագավորության  թուլացման  և  անկման  պատճառները։Ներկայացնել  համակարգչային  նյութեր հայոց  մայրաքաղաքների  մասին, հատկապես  Բագրատունի  արքաների  կողմից հիմնադրված մայրաքաղաքները և ցույց տալ դրանք քարտեզի  վրա։

 

  1. Կշռադատման  փուլ

Ամփոփել  և ընդհանրացնել թեման, գնահատել  և  արժևորել  հայոց  Բագրատունի  արքաների գործունեությունը, կատարել  վերլուծություններ  արքայատոհմի անկման և  կործանման  պատճառների  ու հետևանքների  վերաբերյալ։Գնահատել  Բագրատունիների դերը  հայոց պատմության  մեջ։Դասն  ավարտել գեղեցիկ  երաժշտական   ստեղծագործությամբ «Տեսնեմ  Անին  ու  նոր  մեռնեմ»։ 

 

Խոսք՝ - Հովհաննես  Շիրազի

Երաժշտությունը՝ - Մաժակ  Թոշիկյան

Ուսուցիչ Անժելա Միքայելյան


Բաց դասի պլան 7-րդ դասարան - Հայոց պատմություն Դասի թեման - «Բագրատունիների թագավորությունը Հայաստանում» Դասի նպատակները -Իմանալ Բագրատունիների հայ արքաներին, նրանց գահակալումը։ -Բնութագրել և վերլուծել…

Բաց դասի պլան 7-րդ դասարան - Հայոց պատմություն Դասի թեման - «Բագրատունիների թագավորությունը Հայաստանում» Դասի նպատակները -Իմանալ Բագրատունիների հայ արքաներին, նրանց գահակալումը։ -Բնութագրել և վերլուծել…

վերլուծել և քննարկել Բագրատունիների թագավորության թուլացման և անկման պատճառները։Ներկայացնել համակարգչային նյութեր հայոց մայրաքաղաքների մասին, հատկապես Բագրատունի արքաների կողմից հիմնադրված մայրաքաղաքները և ցույց տալ դրանք քարտեզի…

վերլուծել և քննարկել Բագրատունիների թագավորության թուլացման և անկման պատճառները։Ներկայացնել համակարգչային նյութեր հայոց մայրաքաղաքների մասին, հատկապես Բագրատունի արքաների կողմից հիմնադրված մայրաքաղաքները և ցույց տալ դրանք քարտեզի…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
11.05.2020