Շախմատային նոտագրություն
Շատ հաճախ կարող են պատահել դեպքեր,երբ դու չես կարողանա շարունակել շախմատային պարտիան:Նմանատիպ դեպքերում Քեզ համար շատ հարմար կլինի գրի առնել պարտիան և հետո նորից վերադասավորել խաղաքարերը:
Փորձիր համեմատել շախմատային տախտակը քաղաքի հետ:ՈՒղղահայցները այդ դեպքում կլինեն տնակների շարքերը,իսկ հորիզոնականները կծառայեն որպես փողոց: Ըստ ներքևի նկարի,անվանենք խաղաքարերի տեղերը:
Թագավորը ապրում է «b»փողոցի № 7 տնակում
Թագուհին ապրում է «с»փողոցի № 4 տնակում
Նավակը բնակվում է«е» փողոցի № 5 տնակում
Ձին բնակվում է «g» փողոցի № 2 տնակում
Փիղը ապրում է «f» փողոցի № 8 տնակում
Ավելի կարճ գրելու համար ընդունված են հետևյալ նշումները
Թագավոր-Թ
Նավակ-Ն
Ձի-Ձ
Թագուհի-Թագ(Թգ)
Զինվոր-զ
Փիղ-Փ
ՈՒշադիր եղիր,որ չշփոթես թագավորին և թագուհուն
Крb7, Фc4, Лe5, Сf8, Кg2-տախտակի դիրքը գրված է: Փորձիր ինքնուրույն շարել խաղաքարերը:Վերցրու դատարկ խաղատախտակը և նայելով դիրքին ուշադիր տեղադրիր խաղաքարերը:Աշխատիր չշփոթել տառերը և թվերը:Այս վարժությունը 3 անգամ կատարելուց հետո, փորձիր անել հակառակը:Այսինքն խաղաքարերը շարելուց հետո,նշիր քո տետրում նրանց տեղերը:Մի քանի անգամ այս առաջադրանքները կատարելով՝ հեշտությամբ կվարժվես:Հետագայում Քեզ շատ է պետք գալու պարտիան գրի առնելու ունակությունը:
Դիրքերը գրի առնելիս հիշիր այս 3 կանոնները
Փորձենք գրի առնել այս դիրքը:
Սկսենք սպիտակներից
Թс1, Թագf2, Նe1 ,Նh1, Ձe6, Ձe4 իսկ զինվորների կողքը կարող ենք չգրել Զ տառը- a3, b2, c2, c5, g3:Սևերի մոտ:Թg8,Թագd8,Նа8,Նf8,Փg4,Փg7; զինվորներոը-b7, c6, f7, g6, h7.
Դիրքը գրելիս հաճախ հանդիպում են հետևյալ սխալները`
ՈՒշադիր եղիր և մի մոռացիր նշել Քո մրցակցի անուն ազգանունը:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.