Հորիզոն
Մեր շուրջն ընկած տեսանելի տարածությունն անվանում են հորիզոն։ Հեռվում երկինքը կարծես միանում է Երկրին։ Երկրի և երկնքի միացման այդ սահմանն անվանում են հորիզոնի գիծ, որին հասնելն անհնար է։
Հորիզոնի հիմնական կողմերը
Աշխարհում ապրում են չորս եղբայրներ․
Հյուսիսը, հարավը, արևելքը, արևմուտքը,
Իսկ երկրագունդը նրանց տուննէ:
Ամեն առավոտ մենք տեսնում ենք արևածագը, իսկ կեսօրին՝ արեգակին մեր գլխավերևում, երեկոյան՝ արևամուտը ,և գիշերը բևեռային աստղը։ Սրանք ցույց են տալիս հորիզոնի կողմերը։ Արևածագը ՝ արևելքը, արևամուտը՝ արևմուտքը, արեգակը գլխավերևում հարավը, իսկ բևեռային աստղը՝ հյուսիսը։
Ի՞նչ է կողմնացույցը
Կողմնացույցը տեղանքում կողմնորոշվելու սարք է։ Այն ստեղծվել է Չինաստանում 2000 տարի առաջ։
Կողմացույցի սլաքը միշտ ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը։
Իսկ ինչպե՞ս գտնել հորիզոնի կողմերը առանց կողմնացույցի
Կարելի է կողմնորոշվել Արեգակի, աստղերի և բնության կողմնորոշիչների միջոցով։
Կողմնորոշվել Արգակի միջոցով
Եթե կեսօրին կանգնես Արեգակին թիկունքով և ձեռքերդ տարածես դեպ կողքերդ, ապա քո ստվերը ցույց կտա հյուսիսը, աջ ձեռքդ ՝ արևելքը, ձախդ՝ արևմուտքը, իսկ թիկունքդ կլինի հարավը։
Բնության կողմնորոշիչներ
Բաց տեղանքում միայնակ ծառի մի կողմում ճյուղերն ավելի փարթամ են։ Դա հաճախ հարավային կողմն է, իսկ բնի մամռակալած կողմը՝ հյուսիսային։
Սնկերը հիմնականում աճում են կոճղի, ծառի հյուսիսային կողմում։
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.