Ընտանքն
Ընտանքն ամուսնության, ազգակցության կամ որդեգրման վրա հիմնված մարդկանց փոքր խումբ, որն ապրում է մի հարկի տակ և վարում է ընդհանուր տնտեսություն: Ընտանիքի անդամները սովորաբար միմյանց հետ կապված են զգացմունքային կապերով, միմյանց նկատմամբ զգում են փոխադարձ պատասխանատվություն: Ընտանքիը նաև սոցիալական ինստիտուտ է, այսինքն` մարդկանց փոխհարաբերությունների կայուն ձևը, որի շրջանակներում իրականացվում է մարդկանց առօրյա կյանքի հիմնական մասը սեռական հարաբերություններ, մանկածնություն և երեխաների սկզբնական սոցիալականացում, կենցաղային խնամքի, կրթական և բժշկական սպասարկման նշանակալի մաս և այլն:Առավել տարածված տիպը նուկլեար ընտանքին է (լատ. nucleus - կորիզ), որը բաղկացած է ամուսինների մեկ զույգից` երեխաներով կամ առանց երեխաների:
Նուկլեար ընտանքիը
Նուկլեար ընտանքիը կարող է լինել նաև լրիվ կամ ոչ լրիվ` բաղկացած մեկ ծնողից և երեխաներից: Ընտանքիը դառնում է ոչ լրիվ ամուսնալուծության, այրիանալու, միայնակ մայրության հետևանքով:Եթե ընտանքում ամուսնական զույգից և նրանց երեխաներից բացի կան այլ ազգականներ, ապա այն կոչվում է ընդլայնված ընտանիք կամ գերդաստան:Ընտանեկան հարաբերությունների հիմքում ընկած է ընտանիքի պատմական զարգացումը: Այսինքն այն զարգանում է պարզից դեպի բարդ, մայր իշխանությունից դեպի հայր իշխանություն, պոլիգամիայից դեպի մոնոգամիա:Ընտանիքը դասակարգվում է ըստ դունկցիաների և ըստ կառուցվածքի:
Էնդոգամիա կամ էկզոգամիա-
Էնդոգամիա կամ էկզոգամիա- էնդոգամիա ամուսնություն միևնույն սոցիալական շերտի միջև, էկզոգամիա` հասարակության տարբեր շերտերի միջև ամուսնություն:
Պոլիգամիա, մոնոգամիա և հերթափոխվող մոնոգամիա
. Պոլիգամիա, մոնոգամիա և հերթափոխվող մոնոգամիա - պոլիգամիան դա բազմամուսնությունն է, այսինքն` պոլիանդրիա (մեկ կին մի քանի տղամարդ) և պոլիգիմիա (մեկ տղամարդ, մի քանի կին): Մոնոգամիան դա մենամուսնությունն է` մեկ կին, մեկ տղմարդ և հերթափոխվող մոնոգամիան դա կոնկրետ ժամանակաշրջանում ապրում են մեկի հետ, հետո ամուսնալուծվում և նորից են ամուսնանում:
Ավանդական հայրիշխանություն ,ավանդական մայրիշխանություն
Ավանդական հայրիշխանություն ,ավանդական մայրիշխանություն , նեոհայրիշխանություն (նոր), նեոմայրիշխանություն և էգալիտար ընտանիք (հավասար իրավունքներով ընտանիք):Ավանդական հայրիշխանություն- հին ավանդական ընտանքին է, որտեղ ընտանիքի գլուխը ամենամեծ տղամարդն է:Նեոհայրիշխանություն- երբ տղամարդն իր վար է կրում բոլոր տնտեսական խնդիրները, մշակում է ընտանիքի հեռանկարային պլանը, իսկ կինը լուծում է կոնկրետ մասնավոր խնդիրներ և ապահովում ընտանիքի բարոյահոգեբանական կայունությունը:Էգալիտար- երբ բոլոր իրավունքները հավասար են:
Լրիվ ընտանիք, կիսատ և ֆունկցիաների առումով կիսատ ընտանիք
Լրիվ ընտանիք, կիսատ և ֆունկցիաների առումով կիսատ ընտանիք:Լրիվ ընտանիքի մոդելն արդեն իսկ պարզ է, իսկ երկրորդ խմբի ֆունկցիաների առումով ընտանիքի տեսակներն են` նորմալ, բարենպաստ, անբարենպաստ և այն ընտանիքները, երբ ամուսինները ամուսնական կյանքով բավարարված են կամ որևէ մեկը բավարարված չէ:Ընտանիքը բաց համակարգ է և այն անընդհատ ենթարկվում է շրջապատին, փոփխվող ազդեցություններին:Իր ներքին ներդաշնակությունը ապահովելու համար նա պետք է ապահովի 3 կարևոր գործնթացների ներդաշնակությունը`
1. Ասիմիլացիայի - այն ապահովում է ընտանիքի ներքին կայունությունը:2. Ակոմոդացիայի - այն ապահովումէ նորի մուտքը ընտանիք առանց հնին վնասելու:
3. Ադապտացիայի - արդյունքում ապահովում է ադապտացիայի գործընթացը:
Ճգնաժամային ընտանիք
- հետաքրքրությունների և պահանջմունքների հակադրությունները կրում են սուր բնույթ և ներառում է ընտանիքի կենսագործունեության կարևորագույն ոլորտը, այսինքն` կոնֆլիկտի համար ազդակ կարող են դառնալ բոլոր վերոհիշյալ պատճառները: Ամուսինները զբաղեցնում են անհանդուրժողական, աններողամիտ, և նույնիսկ թշնամական դիրք մեկը մյուսի նկատմամբ, չհամաձայնվելով ոչ մի զիջման: Ճգնաժամային ամուսնական միությունների թվին կարելի է դասել նաև այն ընտանիքները, որոնք քայքայվում են, կամ գտնվում են փլուզման եզրին:
Կոնֆլիկտային ընտանի
ք - ամուսինների միջև առկա են մշտական ոլորտներ, որոնցում իրենց հետաքրքրությունները բախվում են, առաջ բերելով ուժեղ և շարունակական բացասական հուզական վիճակներ:Սակայն ամուսնությունը կարող է պահպանվել ուրիշ գործոնների շնորհիվ, ինչպես նաեւ զիջումների եւ կոն ֆլիկտների փոխզիջումային լուծումների միջոցով:
Պրոբլեմային ընտանիք - սրան բնորոշ են դժվարությունների տևական գոյությունը, որն ընդունակ է զգալի հարված հասցնել ամուսնության կայունությանը: Այսպիսի ընտանիքներում հավանական է փոխհարաբերությունների սրացում, ամուսիններից մեկի, կամ երկուսի մոտ էլ հոգեկան խանգարումների դրսեւորում:
Նևրոտիկ ընտանիք
- այստեղ հիմնական դերը խաղում են այն գործոնների կուտակումը, որոնք հանգեցնում են հոգեբանական դժվարությունների: Ամուսինների մոտ նկատվում է բարձր տագնապայնություն, քնի խանգարում, ցանկացած առիթով հուզական դրսևորումներ, բարձր ագրեսիվություն և այլն: Ամուսինների կոնֆլիկտային վարքը կարող է դրսեւորվել գաղտնի, քողարկված և բաց ակնհայտ ձևերով:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.