Շերտավորված առաջադրանքները կարելի է ներկայացնել նաև անհատական քարտերի, բանավոր հարցումների միջոցով, ինչպես նաև գրատախտակի վրա` 2-3 տարբերակներով առաջադրանքների գրառմամբ և այլ միջոցներով:
Մայրենիից շերտավորված աշխատանք կազմակերպելու համար ուսումնասիրվող տեքստի շուրջ հարկավոր է տարամակարդակ առաջադրանքներ կազմել։
• Առաջին տարբերակը ամենապարզն է, երբ տրվում են առաջադրանքներ՝ դասագրքում ներկայացված ձևակերպումներով ու մակարդակների տարբերությամբ և նույն հերթականությամբ։ Դասագրքերում բնագրերից հետո տրվող հարցերն ու առաջադրանքներն արդեն իսկ շերտավորված են: Երկրորդ տարբերակը կարող է լինել յուրաքանչյուր առաջադրանքի հնարավոությունների կոնկրետացում՝ տարբեր մակարդակների պատրաստվածության աշակերտների համար։ Ուսուցիչն ընտրում է այնպիսի առաջադրանքներ, որոնք նպատակաուղղվում են աշակերտների կարողության կատարելագործմանը, պայմաններ ստեղծում վատ կարդացող երեխաների մոտ կարդալու որակները զարգացնելու ուղղությամբ: Առաջին մակարդակի սովորողներին կարելի է հանձնարարել այսպիսի առաջադրանքներ. Օրինակ՝ դիտարկենք 3-րդ դասարանի մայրենիի դասագրքից / հեղինակներ՝ Վ. Ա. Սարգսյան,Կարինե Թորոսյան, Ս. Գրիգորյան, Հ. Խաչատրյան/ վերցրած դասանյութերի հիման վրա:
<<Ալիսը հրաշքների աշխարհում>> հեքիաթից հատված.
• Կարդա տեքստը։
• Ընդգծի՛ր (նշի՛ր) անհասկանալի բառերը։
• Կարդա՛ բոլոր հարցական, բացականչական և պատմողական նախա– դասությունները։
• Կատարի՛ր տեքստին կից տրված առաջադրանքը։
• Առանձնացրո՛ւ գեղեցիկ բառերն ու արտահայտությունները։
• Հեղինակը անսովոր բառի համար ի՞նչ հոմանիշներ է ընտրել։
• Քարտի վրա գրված բառերից ընդգծի՛ր նրանք, որ տեքստում օգտագործված չեն։
• Քարտի վրա գրված բառերից որոշի՛ր նրանք, որոնց դու հանդիպեցիր տեքստում։ Ընդգծի՛ր դրանք։
• Բաժանի՛ր նախադասությունները տրամաբանական հատվածների՝ 1, 2, 3 բառերից կազմված։ Կարդա՛ պահպանելով դադարները։
• Որոշի՛ր տեքստի առանձին հատվածներ, պարբերություններ և ընթերցի՛ր համապատասխան հնչերանգով։
Երկրորդ մակարդակում գտնվող աշակերտներին կարելի է առաջադրել կառուցողական բնույթի առաջադրանքներ,որոնք նպատակաուղղված են աշակերտների ճանաչողական հետաքրքրությունների ձևավորման և հասկանալով կարդալու ու խոսքային կարողությունների կատարելագործմանը։ Դիտարկենք <<Կապույտ տերևներ>> պատմվածքը, 2-րդ դասարան:
• Պատմվածքի վերնագրին համապատասխան ընտրի՛ր նույնարմատ բառեր։
• Քարտի վրա գրված է պատմվածքի այն հատվածը, որ մենք ընթերցեցինք։ Քարտում բաց են թողնված մի քանի բառեր։ Հիշիր տեքստի այդ բառերը և լրացրո՛ւ։
• Ընդարձակի՛ր նախադասությունը (պարբերությունը) հատկանիշ ցույց տվող (կամ՝ ինչպիսի՞ հարցին պատասխանող) բառերով։
• Քարտի վրա գրված է մի հատված տեքստից։ Փոխի՛ր շարադրման ժամանակը։ Կարդա՛ տեքստը քո կատարած փոփոխություններով։
• Տեքստի երրորդ (պայմանական է) նախադասության մեջ փոխի՛ր բառը (ընտրել ամենահարմարը) իր հոմանիշներով այնպես, որ տեքստն ավելի հուզական դառնա։
• Գրատախտակին գրված է տեքստից մի հատված։ Համեմատի՛ր տեքստի հետ և որոշի՛ր ավելորդ նախադասությունը։
• Քարտի վրա գրված է մի հատված տեքստից, բայց բաց է թողած մի նախադասություն։ Համեմատի՛ր տեքստի հետ, որոշի՛ր բաց թողած նախադասության տեղը։
• Բանաստեղծության տողերում որոշի՛ր գլխավոր իմաստն արտահայտող բառերը. դադա՛ր տուր և կարդա՛ արտահայտիչ։
• Ընթերցի՛ր մի հատված տեքստից և այն ավելի արտահայտիչ դարձնելու համար ընտրի՛ր համապատասխան շարժումներ և դիմախաղ։
Երրորդ մակարդակի աշակերտների համար ընտրվում են հետազոտական բնույթի առաջադրանքներ, որոնք նպաստում են ստեղծագործության գաղափարի գիտակցմանը և ստեղծագործական կարողությունների զարգացմանը:։
Օրինակ՝ <<Պոչատ աղվեսը>> հեքիաթը.
• Ինչու՞ է այս ստեղծագործությունը համարվում հեքիաթ (բանաստեղծություն, պատմվածք)։
• Հեղինակն ի՞նչ տրամադրություն է արտահայտում պատմվածքի առաջին (երկրորդ, երրորդ...) հատվածում։ Ի՞նչ միջոցներով է դա արտահայտված։
• Դերերով ընթերցի՛ր հեքիաքը։
• Հեղինակն ի՞նչ միջոցներով է արտահայտում իր վերաբերմունքը հեքիաթի հերոսի նկատմամբ։
• Ինչու՞ է տեքստն այսպես վերնագրված։ Հիմնավորի՛ր։
• Ի՞նչ ոճով է գրված հեքիաթը՝ նկարագրակա՞ն, թե՞ պատմողական։
• Ապացուցի՛ր, որ տվյալ տեքստը հեքիաթ է ։
• Այս տեքստում հեքիաթային ի՞նչ տարրեր կան։
• Ընկերներիդ հետ կազմի՛ր այս տեքստի սցենարը։
• Ընկերներից մի խո՛ւմբ ընտրիր և բեմականացրո՛ւ կարդացածից մի հատված։ Ապացուցի՛ր, ինչու՞ պետք է այդ ձևն ունենա բեմադրությունը։
Շերտավորումը կարող է իրականացվել նաև ըստ այլ հատկանիշի, օրինակ՝ ըստ ծավալի։ Շերտավորման այս տեսակի հիմքում ընկած է աշակերտի՝ կարդալու տեխնիկային տիրապետելու աստիճանը։
Առաջադրանք 1։ <<Մայրիկի ծաղիկը>> 2-րդ դաս.
I մակարդակ։ Կարդա՛ և I հատվածը, պատմի՛ր տեքստին մոտ բառերով։
II մակարդակ։ Կարդա՛ և մանրամասն պատմի՛ր ամբողջ տեքստը։
III մակարդակ։ Կարդա՛ ամբողջ տեքստը և համառոտ պատմի՛ր։
Առաջադրանք 2:
I մակարդակ։ Կարդա՛ տեքստը, նշի՛ր առաջին պարբերության գլխավոր միտքն արտահայտող նախադասությունը։
II մակարդակ։ Կարդա՛ տեքստը, նշի՛ր յուրաքանչյուր պարբերության գլխավոր միտքն արտահայտող նախադասությունը։
III մակարդակ։ Կարդա՛ տեքստը, նշի՛ր այն նախադասությունը, որն արտահայտում է ստեղծագործության գլխավոր միտքը։
Առաջադրանք 3:
I մակարդակ։ Տրված ասացվածքներից ընտրի՛ր նրանք, որ առավել համապատասխան են տեքստի բովանդակությանը։
II մակարդակ։ Ստեղծագործության բովանդակությանը համապատասխան ասացվածք հիշի՛ր։
III մակարդակ։ Ստեղծագործությունից ընտրի՛ր այն նախադասությունը, որ նման է ասացվածքի։ Այդ թեմայով ի՞նչ ասացվածքներ գիտես։
Շերտավորված ուսուցումը կարելի է իրականացնել նաև ըստ ստեղծագործական կարողությունների հատկանիշի։
Ստեղծագործական բնույթի շերտավորված առաջադրանքները կարող են լինել այսպիսին.
Առաջադրանք 1։
I մակարդակ։ Որոշի՛ր տրված բառերի խառնված հերթականությունը։ Վերականգնի՛ր բառի ճիշտ պատկերը։
II մակարդակ։ Հորինի՛ր պատմություն <<Գարուն>> թեմայով՝ տրված հենակետային բառերի օգնությամբ։
III մակարդակ։ Հորինի՛ր մի քառատող գարնան մասին։
Առաջադրանք 2: <<Կաքավի գովքը>> բանաստեղծությունը.
I մակարդակ։ Բանաստեղծության քառատողերը վերնագրի՛ր։
II մակարդակ։ Բանաստեղծության
քառատողերից յուրաքանչյու-
րի բովանդակությանը համապատասխան նկար-պլան կազմի՛ր։
III մակարդակ։ Կազմի՛ր բանաստեղծություն պլան և գրի՛ր տետրում։
Առաջադրանք 3:
I մակարդակ։ <<Կաքավի գովքը>> բանաստեղծության նկատմամբ քո վերաբերմունքն արտահայտիր գույնի միջոցով։
II մակարդակ։ Նկարի՛ր բանաստեղծության՝ քո կարծիքով ամենաէա-
կան դրվագը։
III մակարդակ։ Նկարի՛ր՝ արտահայտելով բանաստեղծության
բովան-
դակությունը։
© ООО «Знанио»
С вами с 2009 года.