Հույզերի թագավորությունում ապրում էին թագավորի երկու դուստրերը: Աննաբելլան ուրախության խորհրդանիշն էր, իսկ Սառան՝ տխրության: Անաբելլան շատ երջանիկ էր, քանի որ իր հայրիկի սիրելին էր և ամուսնացել էր հենց թագավորի խորհրդով ամենախելացի և ամենաարժան փեսացուի հետ: Փեսացուն ապահոված էր ամեն ինչով՝ և՛ պալատով, և՛ զորքով, և՛ չքնաղ նժույգներով: /Ընթացիք Հարց 1. Արժանիքները գնահատելու համար նյութականը էակա՞ն է /:
Իսկ Սառան տխրության խորհրդանիշն էր, քանի որ սիրում էր մի տղայի, ով երևելի ընտանիքից չէր, ոչ հարուստ, բայց խելացի էր, աշխատասեր և իր նպատակներին հասնում էր ինքնուրույն և իր ուժերով: Թագավորը հրամայել էր, որ իր դուստրերը անպայման ամուսնանալու են երևելի ընտանիքներից իշխանների հետ:
՛՛ Իմ հա՛յր, սիրո թևերը տռչում են ազատության մեջ, ճախրում երկնքի մով ալիքների մեջ և հասնում իրենց սիրելիին, ով գրկում է տխուր էակին, իր արժանիքները թաքցնելով այնքան հմտորեն ՛՛: Իր սիրտն է նվիրում, տալիս է սեր, հոգին ու շունչն է իր արքայադստեր համար, բայց հարստություն ձեռք բերելը աշխատանքի արդյունք է:
/ Հարց 2. Երջանիկ լինելու համար հարստությունը կարևո՞ր է /:
3-րդ քայլով ուսուցչուհին հանձնարարում է աշակերտներին.
-Երեխանե՛ր,-դիմեց ուսուցչուհին սաներին,-եկեք որևէ տրամադրություն արթնացնող նախադասություններ կազմենք: Ո՞վ կարող է տխրություն արտահայտող նախադասություն կազմել: Եվ հետո ուրախություն:
Իսկապես, մենք միշտ բախվում ենք իրականության տխուր և ուրախալի իրադրությունների հետ, որոնք մեզ անակնկալներ են մատուցում: Փորձում ենք զերծ մնալ կամ ապրել այն րոպենները, որոնք մեզ ուրախություն են պատճառում: Ինչևէ, ամեն ինչում ուրախությունը ավելի հաճելի է մեզ համար, նամանավանդ, երբ այն հնչում է երեխաների շուրթերից, երբ նրանց աչուկներում փայլում է ուրախության արևը: Երբ նրանց միակ ցանկությունն է մայրիկին տեսնել առողջ և երջանիկ: Իսկ երեխաներին մաղթում ենք կապու՜յտ և ջինջ երկինք, կանա՛չ ճանապարհ, առո՛ղջ, անհո՛գ մանկություն:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.