ՀԵՏԱՔՐՔԻՐ ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԱՍԻՆ
Արագ ինտերնետը այն է, երբ ավելի լավ է բեռնել ֆայլը նորից, քան փնտրել համակարգչում:
Ոչինչ ավելի լավ չի սովորեցնում մեզ լինել համբերատար, քան 64 Կբ/վ արագությամբ ինտերնետը:
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ
Համակարգչի հիմնական սարքերն են՝ մոնիտոր, համակարգային բլոկ, ստեղնաշար, մկնիկ։ Բոլոր սարքերը միանում են համակարգային բլոկին։ Համակարգչի սարքավորումները բաժանվում են հետևյալ խմբերի՝
արտածման սարքեր,
մշակող սարքեր
հիշող սարքեր։
ՍՏԵՂՆԱՇԱՐ
Ստեղնաշարը համակարգչի բաղկացուցիչ սարք , բաղկացած տառերից և թվերից: Ստեղնաշարը համակարգչի ներածման սարքերից է: Ստեղների դասավորությունը կոչվում է QWERTY:
ԱՆՎԱՆԱԿԱՊ
Ստեղները կարգով շարված
Տողի նման դասավորված
Երբ ցանկանանք ինֆորմացվել
Ղեկավարվել ,առաջնորդվել
Նախ պիտի լավ տիրապետենք
Աշխատանքը հեշտ կատարենք
Շրջանառվող փաստ ու նյութեր
Ամեն մի նոր տեղեկություն
Րոպեական մենք կգտնենք;
Համակարգչային մկնիկը սարք է նախատեսված էկրանի գրաֆիկական պատկերների հեռակառավարման համար։ Մկնիկները լինում են 2 կամ 3 կոճակներով, որոնցից երկուսը լիովին բավարարում են օգտագործողի աշխատանքին։
ՄԿՆԻԿ
ԱՆՎԱՆԱԿԱՊ
Մկնիկը մաս համակարգչի
Կուրսորը նրա ձեռքի տեսք ունի,
Նա արագ շարժվում,դես ու դեն գնում,
Ինչ-որ ուզենք շտապ գտնում
Կարճ ժամանակում մեզ միշտ գոհացնում ;
ՄՈՆԻՏՈՐ
Մոնիտոր - համակարգչային սարքավորում է, որը նախատեսված է տեքստային և գրաֆիկական ինֆորմացիան էկրանին արտածելու համար։ Մոնիտորները սովորաբար լինում են գունավոր, չնայած համակարգչային տեխնոլոգիաների զարգացման ավելի վաղ էտապում կային նաև միագույն մոնիտորներ։
ԱՆՎԱՆԱԿԱՊ
Մոնիտորը էկրանն է մեր
Որտեղ պարզ ու հստակ տեսնում
Նորություններն ենք իմանում
Ինֆորմացիան շտապ գտնում
Տեղեկություն ճիշտ հավաքում
Որ մեր գտած ամեն մի կայք
Րոպե-րոպե մեզ շատ է պետք ;
© ООО «Знанио»
С вами с 2009 года.