Նոր տեխնոլոգիաների կիրառում և համագործակցային ուսուցում
Դասարան` 6-րդ
Ուսուցիչ` Լուսինե Ավագյան
Դասի տիպը` Բաց դաս (ամրապնդում)
Դասի թեման` Դիագրամներ
Ֆիանսական կրթություն՝
§ ընտանեկան բյուջե
§ ծախսեր
§ եկամուտներ
( Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան «Մաթեմատիկա 6», գլուխ 2)
Ø Դիագրամներ
Ø Դիագրամների տեսակները
Ø Շրջանաձև դիագրամներ
Ø Գծային դիագրամներ
Ø Սյունակաձև դիագրամներ
Ø Ընտանեկան բյուջե
Ø Ծախսեր
Ø Եկամուտներ
Դասի նպատակը
Մաթեմատիկա
ակադեմիական`
Ø կրկնել և խորացնել դիագրամների, դիագրամների տեսակների, դրանց կիրառման առանձնահատկությունների մասին ձեռք բերած գիտելիքները,
Ø կրկնել և խորացնել տվյալները համապատասխան դիագրամով ներկայացնելու եղանակների մասին ձեռք բերած գիտելիքները,
Ø ամրապնդել ցուցանիշները համեմատելու, վերլուծություններ և ընդհանրա-
ցումներ կատարելու, խնդրին համապատասխան դիագրամներ կառուցելու կարողությունները:
Ø զարգացնել տրված դիագրամի միջոցով խնդիրներ ձևակերպելու, վերլուծություններ կատարելու հմտությունները,
սոցիալական`
Ø դաստիարակել համագործակցելու կուլտուրա, ստեղծել փոխօգնության առողջ մթնոլորտ,
Ø մեծացնել հետաքրքրությունն առարկայի նկատմամբ:
Ակնկալվող արդյունքը՝
ակադեմիական՝
Ø Հստակ գիտակցել դիագրամների ներմուծման անհրաժեշտությունն
ու արդյունավետությունը, գիտենալ` ինչ է դիագրամը, տարբերել դիագրամների տեսակները, դրանց առանձնահատկությունները և կիրառման ձևերը` կախված իրավիճակից և խնդրի պահանջներից:
Ø Օգտվելով դիագրամից` կարողանալ`կազմել խնդիր, պատասխանել հարցերին, ինքնուրույն առաջադրել հարցեր, համեմատել ցուցանիշները, կատարել վերլուծություններ: Ինքնուրույն կառուցել խնդրին համապա -տասխան դիագրամներ` կողմնորոշվելով դիագրամի անհրաժեշտ տեսակի ընտրության մեջ:
սոցիալական`
Ø գիտակցել մաթեմատիկայի տեսական և գործնական նշանակությունը,
Ø գիտակցել մաթեմատիկայի անհրաժեշտությունը մյուս ուսումնական առարկաների ուսումնասիրության,
Ø ունենալ սեփական մտածելակերպի նկատմամբ վստահություն,
Ø ձգտել լինել տեղեկատվության, ըմբռնումների, իմացության կրողն ու տարածողը,
Ø ճանաչել մաթեմատիկան` որպես մշակույթի կարևոր մաս,
Ø հասկանալ առարկայի պատմական զարգացման դերն ու նշանակությունը հասարակության զարգացման մեջ:
ֆինանսական կրթություն
§ Մշտական և ոչ մշտական եկամուտներ ու ծախսեր, առաջնահերթությունների որոշում:
§ Իմանալ տվյալները դագրամի տեսքվ ներկայացնել և հակառակը, դիտարկումների արդյունքները դիագրամի տեսքով ներկայացնել՝ տարբեր դիագրամներից օգտվելով, հմտորեն կարողանալ օգտվել դիագրամներից՝ դրանք բնական լեզվով ներկայացնել:
§ Իմանալ որոշակի տվյալները աղյուսակի և գրաֆիկի տեսքով ներկայացնել, ձևավորել պատկերացում գրաֆիկի մասին, հարթության վրա տրված կոորդինատներով կետերը կառուցել, գաղափար ունենալ տվյալների՝ թվային հարթության վրա գրաֆիկական եղանակով ներկայացնելու մասին և դրանց օգնությամբ գրաֆիկ ստանալ:
Գիտելիք
Ø Հասկանա, թե ինչպիսի ծախսեր է կատարում ընտանիքը, և որ դրանք կարող են լինել մշտական (հաստատուն, օրինակ՝ սնունդ, կոմունալ վճարներ և այլն) կամ ոչ մշտական (փոփոխուն, օրինակ՝ հագուստ, տոներ, կահույք, հանգիստ և այլն):
· Հասկանա, որ ընտանեկան ծախսերը դասակարգվում են՝ ըստ առաջնահերթության:
· Հասկանա՝ եկամտի աղբյուրները և որ դրանք կարող են լինել մշտական (օրինակ՝ աշխատավարձ, կենսաթոշակ և այլն) կամ ոչ մշտական (օրինակ՝ սեզոնային աշխատանք, նվիրատվություն և այլն):
· Հասկանա, թե ինչպես կարելի է հաշվել ընտանեկան ծախսերը և եկամուտները:
· Հասկանա, որ ընտանեկան բյուջեն ընտանիքի բոլոր անդամների ծախսերի և եկամուտների համադրումն է:
Ø Հասկանա անձնական և ընտանեկան բյուջեների տարբերությունները (օրինակ՝ ծնողի տված գումարը իր համար եկամուտ է, իր կատարած ծախսը ծախս է նաև ընտանիքի համար):
Հմտություններ
· Կարողանա հավաքել տվյալներ և կազմել պարզ ընտանեկան բյուջե՝ օգտագործելով դիագրամներ և աղյուսակներ:
· Կարողանա համադրել եկամուտները և ծախսերը (հաշվեկշռի գաղափարը), պատկերել դիագրամների միջոցով:
· Կարողանա դասակարգել հիմնական եկամուտների աղբյուրները և ծախսերի տեսակները (հաստատուն/փոփոխուն, առաջնահերթ/երկրորդային), դրանք ներկայացնել շրջանաձև դիագրամների միջոցով:
Ø Կարողանա մասնակցել ընտանեկան բյուջեի՝ իրեն վերաբերող մասի կազմմանը, համադրելով իր անձնական բյուջեի տվյալները ընտանեկան բյուջեի համապատասխան տվյալների հետ, արդյունքները ներկայացնել աղյուսակների և գրաֆիկների միջոցով:
Վերաբերմունք
· Գիտակցի բյուջե կազմելու կարևորությունը՝ ունեցած փողը վերահսկելու համար:
· Կարևորի կարիքների առաջնահերթությունը ցանկությունների նկատմամբ:
· Կարևորի իր անձնական եկամուտների բաշխումը` հաշվի առնելով ապագա ծախսերը և դրանց առաջնահերթությունը:
· Գիտակցի, որ բյուջեում պետք է նախատեսել առանձին հատկացում խնայողության համար:
· Կարևորի իր անձնական բյուջեի տվյալների դերը ընտանեկան բյուջեի մեջ:
· Կարևորի եկամուտների ու ծախսերի պլանավորումը:
Այլ առարկաների հետ կապ` Մայրենի լեզու (բառերի, տերմինների արտացոլումը), Ինֆորմատիկա և ՏՏ (աղյուսակների կազմում):
Գնահատման չափանիշներ` որոշակի ժամանակահատվածի համար (օրինակ՝ մեկ ամիս) պարզ ընտանեկան բյուջե կազմելու և աղյուսակի ու դիագրամների միջոցով ներկայացնելու կարողություն:
Հիմնական կոմպետենցիաներ՝ կարողանա կազմել և հաշվել ընտանեկան բյուջե:
Ø Դասին օգտագործվող անհրաժեշտ պարագաներ
համակարգիչ, պրոյեկտոր, պաստառներ, էկրան
Դասի ընթացքը.
Դասն առաջարկվում է անցկացնել խմբային աշխատանքի մեթոդով : Այդ նպատակով աշակերտներին նախապես պետք է բաժանել խմբերի:
ü Առաջադրանքների մեկնաբանում և կատարում,
ü Ամփոփում և գնահատում,
Դասի ընթացքի նկարագրություն և ցուցումներ
Սլայդ 1 Դասի թեմայի և նպատակների ներկայացում
Սլայդ 2 Ձևակերպել թե ինչ է դիագրամը և ինչ նպատակով է օգտագործվում:
Սլայդ 3 Թվել դիագրամների տեսակները:
Սլայդ 4 Սահմանել ինչ է շրջանաձև դիագրամը և որ դեպքերում է այն կիրառվում:
Սլայդ 5 Սահմանել ինչ է գծային դիագրամը և որ դեպքերում է այն կիրառվում:
Սլայդ 6 Սահմանել ինչ է սյունակաձև դիագրամը և որ դեպքերում է այն կիրառվում:
Սլայդ 7 Ձևակերպել ինչ է բյուջեն:
:
Սլայդ
8
Մանրամասնել,
թե ինրպիսի
ծախսերից և
եկամուտներից
կարող է
կազմված
լինել
բյուջեն: Բերել
օրինակներ:
Օգնել և խրախուսել
աշակերտներին
ինքնուրույն մտածել,
առաջադրել հարցեր
և պատասխանել
դրանց:
Սլայդ
9. Դասակարգել
ծախսերի և
եկամուտների տեսակները:
Որոնք են
առաջնահերթությունները:
Աշխատանք պաստառներով
Առանձին պաստառների վրա խմբերի աշակերտները կգրեն
Ø մշտական,
Ø ոչ մշտական,
Ø հրատապ,
Ø երկարաժամկետ
ծախսերի օրինակներ:
Այնուհետև կհամարակալեն դրանք
Ø ըստ առաջնահերթությունների,
Ø կմատնանշեն կարիք և ցանկություն հասկացությունների տարբերությունը :
Սլայդ 10. Խնդիրների լուծում
Ուշադրություն
Այս սլայդը պարունակում է հիպերհղումներ` : Հիպերհղումն ակտիվանում է մկնիկի ցուցիչը թվի վրա պահելիս: Օրինակ՝
Յուրաքանչյուր
թվի վրա
սեղմելիս
անցում
կկատարվի
համապատաս-խան
սլայդ,
որտեղից
կարելի է
վերադառնալ խնդիրների
ընտրության
սլայդ սեղմելով
հայտնվող
սլաքի վրա՝ :
Արդեն
իսկ ընտրված և
լուծված
խնդրի համարը
կծածկվի:
Օրինակ
սա նշանակում
է, որ 1, 2 և 5
խնդիրները
լուծված են:
Սլայդ 11. Խաղ
«Ո՞վ կմեկնի
Գյումրի»
Ուսուցիչը խմբերին բաժանում է տոմսեր՝ պատահականության սկզբունքով ընտրելով տոմսերի քանակը և տիպը: Յուրաքանչյուր խումբ հաշվում է, թե որքան գումար պետք է վճարի իրեն բաժին ընկած տոմսերի համար:
Եթե խումբը ճիշտ է կատարել հաշվարկը, ապա կստանա տոմսերը, եթե ոչ՝ չի ստանա:
Սլայդ 12.
Սլայդ 13.
Սլայդ 14. Ըստ դիագրամի կազմել խնդիր և վերլուծել դիագրամը՝ թույլ տալով
աշակերտներին ինքնուրույն մտածել:
Սլայդ 15
Սլայդ 16
.
Ամփոփել նյութը:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.