Дополнительная информация:Аксел Бакунц
Оценка 4.9

Дополнительная информация:Аксел Бакунц

Оценка 4.9
rtf
13.05.2020
Дополнительная информация:Аксел Бакунц
Բակունց.rtf

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ /Ալեքսանդր Թևոսյան/

(1899-1937)

Կյանքը

Ծնվել է - 1899թ հունիսի 13-ին Գորիսում։ Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրել, որ որդու անունը Ալեքսանդր դնի՝ ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

Սովորել է - Գորիսի ծխական հնգամյա դպրոցում, ապա Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստինուտի գյուղատնտեսական բաժանմումքում (1919-1920թթ), Խարկովի գյուղատնտեսական ինստինուտում (1920-1923թթ)

Աշխատել է - 1915-1916թթ ուսուցչություն է արել Սիսիանի Լոր գյուղում։ Իսկ բանակից զորացրվելուց հետո աշխատել է որպես լրագրող։

Անդամակցել է - 1926թ մշտական բնակություն է հաստատում Երևանում, ծանոթանում Չարենցի, Մահարու, Մկրտիչ Արմենի հետ, անդամակցում«Նոյեմբեր» խմբակցությանը։

1928թ - Փարիզում արժանացել է «Տիգրան Կամսարական» գրական մրցանակի։

Մահացել է - 1936թ օգոստոսի 9-ին ձերբակալվում է, 1937թ հուլիսի 8-ին գնդակահարվում է։

Ստեղծագործությունը

Առաջին գրական երկը - «Հիմար մարդը» (գրել է 14 տարեկանում/ տպագրվել է «Աղբյուր» ամսագրում)

1927թ - լույս է տեսնում պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Մթնաձոր» վերնագրով։

Պատմվածքներ

«Ալպիական մանուշակ» 1925-1927թթ, «Միրհավ», «Սպիտակ ձին» 1928-1930թթ, «Խոնարհ աղջիկը» , «Նամակ ռուսաց թագավորին» 1927-1930թթ, «Մթնաձոր» 1926թ, «Մթնաձորի չարք», «Ծիրանի տափ», «Ծիրանի փողը», «Սև ցելերի սերմնացանը», «Պրովինցիայի մայրամուտը» և այլն։

 

Ժողովածուներ

«Մթնաձոր»

«Անձրև»

«Սև ցելերի սերմնացանը»

«Սպիտակ ձին»

«Սպիտակ ձին» ստեղծագործության մեջ Բակունցը, որ կյանքի և գյուղացու հոգեբանության գիտակ է, ներկայացնում է սովորական մարդու ողբերգությունը անարդարության պայմաններում: Այդ ողբերգությունն ավելի է սրվում համաշխարհային պատերազմի ժամանակ, որը բացահայտում է գյուղում տիրող հակասությունները՝ բախման մեջ դնելով «մարդու գեղեցիկ երազն ու դաժան իրականությունը, մարդու հույսն ու այդ հույսը խորտակող հասարակական չարիքը»։

Սյուժե

Երեկոյան, երբ ժամհարը քաշում է եկեղեցու զանգերը, Շարմաղ բիբին բացում է խրճիթի ծանր դուռը: Իրիկնապահի զանգերն ավետում են անանձնական անդորր: Նա կանգնում է դռան շեմքին, կարծես թե տեսնելով զանգերի տխուր ղողանջները, և հավատում, որ դրանց հետ երկնային մի օրհնություն է ներս մտնում՝ քսվելով հին տան սևացած քարերին: Մի երեկո, երբ զանգերը դարձյալ ղողանջում են, հանկարծ մի ահարկու ձայն է որոտում, և տանեցիներին թվում է, որ գզիրի խռպոտ ձայնը բոթ է գուժում: Նա հայտնում է, որ թագավորի հրամանով հաջորդ առավոտ ամեն ձիատեր ձիով քաղաք գնա: Երեխաների հարցին, թե ինչու է թագավորը այդքան ձի հավաքում, հայրը՝ Սիմոնը, պատասխանում է, որ պատերազմ է, «մարդ են ջարդում, ձիերն են կոտորում: Ժողովուրդ, տուґր… Թագավորի հրաման ա»: Սիմոնին մտահոգում է այն հարցը, արդյոք Ցոլակը՝ նրանց ձին, կհամապատասխանի պահանջներին և արդյոք նրան կտանեն: Հակառակի պես Ցոլակը շատ լավ ձի է, առողջ է ու փարթամ: Ասում են, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն է: Սիմոնը գնել էր երկու տարի առաջ՝ փոխարենը տալով էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն: Ձին ունի կապտավուն մորթ, որի վրա, ինչպես աստղերը, ցրված են սպիտակ նշաններ: Մտածում է՝ արդյոք բոյը կարճ չի, ռուսի ղազախը կարող է նստել նրա վրա: Այսպես Սիմոնը հուսադրում է իրեն, թե ձիուն չեն տանի: Հաջորդ առավոտ Շարմաղ բիբին, կինը, դուստրը՝ Շողերը հրաժեշտ են տալիս Ցոլակին. բոլորը արտասվում են, տխուր են: Հեկեկալով գալիս է նաև փոքրիկ Երեմը, կանչում հորը, որն արդեն հեռացել է Սաքու տղայի հետ, որպեսզի միանա ուրիշ ձիավորների: Ձիավորների թվում են դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, Շուղունց Աքելը, Գիլանց Մուքին և այլք: Խոսում են պատերազմի և նրա արհավիրքների մասին, նրանց հարազատների, որոնք նամակներ են գրել. մեկը հիվանդանոցից, ոտքն է վիրավոր, մյուսը մի ամիս է ծմակի մեջ է, գիշեր-ցերեկ թոփերը տրաքում են: Իվանն ասում է, որ շարքով գնան, տեսնի՝ ով է ետ մնացել: «Աբրահամի ձին չկա՝ էն ա բազարում, Իսախանենց ձին՝ ոտը գելը ցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ աղայի սպիտակ ձին»: Իջնում են հանգստանալու: Հացը թրջում են պաղ ջրի մեջ, ուտում: Սիմոնը լուռ է: Հեռվից գալիս է Կոստանդ աղան սպիտակ ձիով: Բոլորը հիանում են հրաշալի ձիով, թվում է, թե ոտները չեն դիպչում գետնին, պայտերը զրնգում են օդի մեջ: Ձիավորը միաձույլ է ձիու հետ և թվում է, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել է մարմարիոնե մի հեծյալ և արշավում է որպես չքնաղ տեսիլք: Կոստանդ աղան բացատրում է, որ չի կարողանում ձիու գլուխը պահել, ձեռքերը կոտորում է: Տղաներից մեկն առաջարկում է պահել, և Կոստանդը ուզում ինչ-որ բան ասել, բայց սպիտակ ձին հասկանում է դա և խոսքը կիսատ է մնում: Գյուղացիները տեսնում են սպիտակ ձիու ամեհի ոստյունը: Հրեղեն ձի են անվանում նրան: Ապա շարունակում են իրենց ճանապարհը: Հասնում են քաղաք: Հրապարակում ասեղ գցելու տեղ չկա: Կան հազար գույնի ձիեր՝ որձ, էգ, ծանրած և ծեր, քուռակներով և դեռ անծին, թամբած ու մերկ: Հրապարակի մի անկյունում տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա, սեղանի շուրջ նստել են իշխանավորները, ապա, նրանցից հեռու, ոտքի վրա, ստորադաս պաշտոնյաները:Նրանք որոշում են ձիու և ձիատիրոջ բախտը հետևյալ կերպ. կարդում են ազգանունը, տվյալ մարդը ձիու սանձը բռնած առաջ է գնում, ձիուն տնտղում են, ատամները նայում, թղթի վրա նշումներ անում: Մի վայրկյան խորհրդակցելուց հետո սեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան է անում՝ եթե բազմության կողմը, ուրեմն ձին անպետք է, եթե ռուս զինվորների կողմը, ապա մոտենում են, ձիուն նոր սանձ հագցնում, տանում, իսկ տիրոջը տալիս են հին սանձը և թղթի կտոր՝ վրան նշանակված ձիու գինը և նախկին տիրոջ ազգանունը: Սիմոնը մի ծանոթ թուրքից տեղեկանում է, որ միայն այն դեպքում են ձին անպետք համարում, եթե ոտքն է կոտրած կամ խորը վերք ունի: Սիմոնը Ցոլակին տանում է հեռու, իբր ջուր տալու և գետակի մեջ չեչաքարով այնքան է քսում կենդանու մեջքին, որ մաշկը պլոկվում է, արյուն է գալիս, վերք բացվում: Ձին սկզբում չի կարողանում դուրս գալ ջրից, Սիմոնը հանում է, արյունը մաքրում, վերքը ծածկում տիղմի բարակ շերտով, ջրախոտերով, ապա շտապ համետում ձին ու գնում հրապարակ: Հերթը հասնում է իրենց գյուղի ձիավորներին: Լսում են Կոստանդի ազգանունը և զարմանում, քանի որ նա իրենց հետ չէ: Բայց հեռվից տեսնում են, թե ինչպես է Կոստանդը՝ լղար մեջքը փոս ընկած, մոխրագույն մի ձիով մոտենում իշխանավորներին: Կարծես թե նույնիսկ չեն նայում նրա կողմը, ձեռքը վերևից նշան է տալիս, որ Կոստանդն ու ձին հեռանան հրապարակից: Ապա գնում է Սիմոնը: Նայում են վերքը: Սկզբում կարծում է, թե հաջողվեց, բայց Ցոլակին տանում են, միայն թե անասնաբույժը մատը թափ է տալիս Սիմոնի վրա: Հայհոյում է: Ցոլակի երկար պոչը կտրում են, և նա կարծես դառնում է ղազախի ձի: Գնում են տուն: Ազատվում են միայն ութ ձի, որոնց վրա բարձում են մնացած ձիերի համետները: Սրանք հազիվ են քայլում բեռան տակ: Ճանապարհին նորից են տեսնում Կոստանդ աղային սպիտակ ձիու վրա: Այն մի պահ ցոլում է մթնող արևի շողերում և չքանում դեպի նարնջագույն ամպերը: Կեսգիշերին տուն են հասնում: Աղջիկը միամտորեն հարցնում է, թե ուր է Ցոլակը: Պառավը լալիս է: Հետո շատ երեկոներ են անցնում, և զանգեր զարկում, բայց Շարմաղ բիբին այլևս դուռը չի բացում և զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս չի մտնում նրանց սև խրճիթը…

Կերպարներ

Շարմաղ բիբի - Սիմոնի մայրը,

Սիմոն - սովորական գյուղացի

Կոստանդ աղա - մեծահարուստ

Սպիտակ ձի - աղայի ձին

Ցոլակ - Սիմոնի ձին

Կապույտ ձի 

դարբին Ավագ

շիլ Իվան

Շուղունց Աքել           համագյուղացիներ]

Գիլանց Մուքի

Աբրահամ

Հանձնարարություն՝

1 Սովորել ուղարկվածը

2 Բնութագրել պատմվածքի կերպարներին, բացահայտել կերպարների ներքին խտացումը․․․

 

 

 

 

 

 

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ / Ալեքսանդր Թևոսյան/ (18 99 -19 37 ) Կյանքը Ծնվել է - 1899 թ ․ հունիսի 13- ին Գորիսում։ Գրողի հոր տոհմական մականունը…

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ / Ալեքսանդր Թևոսյան/ (18 99 -19 37 ) Կյանքը Ծնվել է - 1899 թ ․ հունիսի 13- ին Գորիսում։ Գրողի հոր տոհմական մականունը…

վերնագրով։ Պատմվածքներ « Ալպիական մանուշակ» 1925-1927թթ ․ , « Միրհավ» , « Սպիտակ ձին » 1928-1930թթ ․ , « Խոնարհ աղջիկը » , « Նամակ…

վերնագրով։ Պատմվածքներ « Ալպիական մանուշակ» 1925-1927թթ ․ , « Միրհավ» , « Սպիտակ ձին » 1928-1930թթ ․ , « Խոնարհ աղջիկը » , « Նամակ…

անմայր հորթ , մի կարպետ և երկու բեռ ցորեն : Ձին ունի կապտավուն մորթ , որի վրա , ինչպես աստղերը , ցրված են սպիտակ նշաններ…

անմայր հորթ , մի կարպետ և երկու բեռ ցորեն : Ձին ունի կապտավուն մորթ , որի վրա , ինչպես աստղերը , ցրված են սպիտակ նշաններ…

կարծում է , թե հաջողվեց , բայց Ցոլակին տանում են , միայն թե անասնաբույժը մատը թափ է տալիս Սիմոնի վրա : Հայհոյում է : Ցոլակի…

կարծում է , թե հաջողվեց , բայց Ցոլակին տանում են , միայն թե անասնաբույժը մատը թափ է տալիս Սիմոնի վրա : Հայհոյում է : Ցոլակի…

Дополнительная информация:Аксел Бакунц

Дополнительная информация:Аксел Бакунц
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
13.05.2020