ԲԱՑ- ԴԱՍ
ՄԱՅՐԵՆԻ
ՈՍԿԵԾԱՄԻԿ ԱՇՈՒՆ
ԴԱՍԱՐԱՆ՝ ԵՐԿՐՈՐԴ
ԴԱՍՎԱՐ՝ ԱՐՄԻՆԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
2019-2020
Առարկա՝ Մայրենի
Թեմա՝ ՙՈսկեծամիկ աշուն՚
Նպատակ՝ Զարգացնել արտահայտիչ խոսքը, հարստացնել բառապաշարը:
Նպաստել ճիշտ, գրագետ և կապակցված խոսքի զարգացմանը:
Ամրապնդել ունեցած գիտելիքները տարվա եղանակների մասին:
Տալ գաղափար արվեստի տեսակների և նրանց փոխկապակցվածության
մասին:
Զարգացնել երկխոսությունը :
Ամրապնդել սովորած քերականական գիտելիքները՝ միավանկ, բազմա-
վանկ բառեր, օ-ո ուղղագրությունը, հոմանիշ,հականիշ բառեր , բառակա-
պակցություն, նախադասություն, տողադարձ:
Պահպանել միջառարկայական կապը:
Դասի տիպը՝ Թեմայի ամփոփում
Մեթոդներ՝ Պոպ-կորնի մ. ,Կանխագուշակման մ., Զրույցի մ., Մտագրոհի մ.,
T-աձև աղյուսակի մ.:
Անհրաժեշտ նյութեր՝ Համակարգիչ, տեսասահիկ, նկար-քարտեր, աշնանային
անկյուն, ամսանուններով քարտեր:
Ընթացք՝
Խթանման փուլ
Լսել անտառային ձայներ: Պոփ- կորնի մեթոդով ներկայացնել տպավորությունները լսած անտառային ձայների շուրջ: Զրույց տանել արվեստի տեսակների և նրանց փոխկապակցվածության մասին:
Իմաստի ընկալում
Հիշել ամփոփվելիք թեմատիկ խմբի վերնագիրը: Մտագրոհի օգնությամբ նկարագրել աշունը: Կազմել բառակապակցություններ: Կազմած բառակապակցություններով և T-աձև աղյուսակի միջոցով ներկայացնել երկու տրամադրություն, որոնք առաջացնում է աշունը: Ներկայացնել թեմատիկ խմբի բոլոր դասանյութերը՝ վերլուծելով,երգելով, պատմելով, արտասանելով ,մեկնաբանելով, բեմականացնելով և դերերով կարդալով: Յուրաքանչյուր դասանյութ ներկայացնելիս կատարել քերականական առաջադրանքներ:
Երգել մարմնի շարժումներով ՙԼիվա-Աշուն՚ երգը:
Կշռադատման փուլ
Ամփոփում և անդրադարձ: Առաջադրանքներից ստացած գիտելիքների հիման վրա աշունը բաժանել երեք ժամանակաշրջանի:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.