Excel–ում ֆայլային գործընթացներն իրականացվում են Word–ի միջավայրում համապատասխան գործողությունների նմանությամբ. վերհիշենք դրանք։
Նոր փաստաթուղթ ստեղծելու համար անհրաժեշտ է.
=> (Office) կոճակով բացված մենյուից ընտրել (New) կոճակը,
=> բերված New Workbook պատուհանում Blank and recent, ապա՝ Create կոճակները։
Այս քայլերից հետո էկրանին նոր պատուհան կհայտնվի, որի վերնագրի տողում կբերվի Book գրառումն ու կից որևէ բնական թիվ. սա նոր ստեղծվող փաստաթղթի հերթական համարն է (օրինակ՝ Book2)
Ստեղծված փաստաթուղթը պահպանելու համար անհրաժեշտ է.
=> Officeկոճակով բացված մենյուից ընտրել (Save As) կոճակը,
=> բերված պատուհանում ընտրել այն կրիչն ու ֆայլադարանը, որտեղ տվյալ փաստաթուղթը պետք է պահպանել,
=> File name դաշտում ներմուծել ֆայլի անունն ու սեղմել Save կոճակը։
Փաստաթուղթը նույն անվամբ կարելի է նորից պահպանել Office կոճակով բացված պատուհանի կամ արագ հասանելիության վահանակի (Save) կոճակով։
MS Excel 2007 ծրագիրն իր միջավայրում ստեղծված ֆայլերին տալիս է .xlsx ընդլայնումը։
Նախկինում պահպանված փաստաթուղթը բացելու (վերաբեռնավորելու) համար անհրաժեշտ է.
=> Office կոճակով բացված մենյուից ընտրել (Open) կոճակը,
=> բերված պատուհանում ընտրել այն կրիչն ու ֆայլադարանը, որտեղ պահպանվել է պահանջվող փաստաթուղթը,
=> ընտրել անհրաժեշտ ֆայլն ու սեղմել Open կոճակը։
Excel էլեկտրոնային աղյուսակի աշխատանքը կարելի է ավարտել Office կոճակով բացված պատուհանի Exit Excel կամ պատուհանի ղեկավարման կոճակի միջոցով։
Արտաքին հիշող սարքի վրա արդեն պահպանված փաստաթուղթը վերանայումից կամ խմբագրումից հետո նորից նախկին անվամբ կարելի է պահպանել նաև Ctrl և S ստեղների համատեղ սեղմումով:
Արտաքին կրիչի վրա նախկինում պահպանված փաստաթուղթը կարելի է աշխատանքային տիրույթ բերել նաև Ctrl և O ստեղների համատեղ սեղմումով:
Նոր ֆայլ կարելի է ստեղծել նաև՝ համատեղ սեղմելով Ctrl և N ստեղները։
© ООО «Знанио»
С вами с 2009 года.