Top of FormBottom of FTop of Form
Bottom of Form
Քիմիա 8-րդ դասարան
Դասի նպատակը.
Խթանել սովորողների տրամաբանական մտածողությունը,բարձրացնելհետաքրքրությունը
առարկայի նկատմամբ:
Կիմանան.
· Թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները
· Թթվածնի ստացումը
Կկարողանան.
· Թթվածին քիմիական տարրը թթվածին նյութից տարբերել
· Բացատրել թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները, ինչպես նաև կենսաբանական նշանակությունը
· Ներկայացնել ատոմի էլեկտրոնային կառուցվածքի վրա թթվածնի ոչ մետաղական բնույթը
Կարժևորեն.
· Թթվածնի դերը բնության մեջ և մարդու կյանքում
· Թթվածնի կիրառման բնագավառները
1.Գտնվում է VI խմբի գլխավոր ենթախմբում, II պարբերությունում,կարգաթիվը`8, Ar = 16.
2. Ատոմի կառուցվածքը:
P = 8; n= 8; ē = 8 վալենտականությունը II,օքսիդացման աստիճանը` -2 (հազվադեպ` +2; +1; -1).
3.Մտնում է օքսիդների,թթուների,հիմքերի,աղերի և օրգանական նյութերի բաղադրության մեջ,ինչպես նաև կազմում է մարդու օրգանիզմի 65% ըստ զանգվածի:
4. Երկրակեղևում 49% է ըստ զանգվածի, ջրոլորտում – 89% :
5. Օդում պարզ նյութի ձևով – 20-21% ըստ ծավալի:
Օդի բաղադրությունը`
О2 – 20-21 %; N2 – 78%; CO2 – 0,03%,
Մնացածը`իներտ գազեր,ջրային գոլորշի,այլ խառնուրդներ:
Ֆիզիկական հատկությունները
Սովորական պայմաններում գազ է,հոտ չունի,համ չունի,եռում է -183 աստիճան Ցելսիուսում,պնդանում է -219 աստիճան Ցելսիուսում,հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է,հեղուկ վիճակում ձգվում է դեպի մագնիսը,1,11 անգամ ծանր է օդից,սենյակային ջերմաստիճանում 100 լիտր ջրում լուծվում է 3 լիտր թթվածին,իսկ զրո աստիճանում` 5 լիտր:
Քիմիական հատկությունները.
Թթվածնի մասնակցությամբ ընթացող ռեակցիաները կոչվում են օքսիդացման ռեակցիաներ:
Թթվածնի հետ ռեակցում են գրեթե բոլոր տարրերը,բացի Au, Pt, He, Ne և Ar, բոլոր ռեակցիաներում թթվածինը օքսիդացնող է`բացի ֆտորի հետ փոխազդելիս.
Ոչմետաղների հետ
C + O2 = CO2
S + O2= SO2
2H2 + O2 = 2H2O
Մետաղների հետ
2Mg + O2 = 2MgO
2Cu + O2 = 2CuO
Բարդ նյութերի հետ
4FeS2 + 11O2 = 2Fe2O3 + 8SO2
2H2S + 3O2 = 2SO2 + 2H2O
CH4 + 2O2 =CO2 + 2H2O
Ստացման եղանակները
Արդյունաբերության մեջ`հեղուկացված օդի կոտորակային թորումից:
Լաբորատորիայում`թթվածին պարունակող նյութերի քայքայումից.
2KClO3 +t°;MnO2= 2KCl + 3O2
2H2O2 +MnO2= 2H2O + O2
Բնության մեջ`կայծակի ժամանակ առաջացնում է օզոն.
3O2 = 2O3
Թթվածնի կիրառումը
1.Բժշկության և արդյունաբերության մեջ:
2.Օդաչուների շնչառության ապահովում:
3.Հրթիռային շարժիչների գործարկում/հեղուկ թթվածին/:
4.Պայթեցումների իրականացում/հեղուկ թթվածին/:
5.Մետաղների կտրում,զոդում ու եռակցում:
6.Վառելանյութերի այրում
Bottom of Form
Կատալիզատոր-Քիմիական նյութ է, որն արագացնում է քիմիական ռեակցիայի ընթացքը, բայց ինքը չի ծախսվում և չի մտնում ռեակցիայի արդյունքում առաջացած նոր նյութի մեջ։
Կատալիզատորը դասակարգվում է բնական ռեակցիաների հիման վրա, որն արագացնում է քիմիական կառուցվածքը կամ ֆիզիկական հատկությունները։ Կատալիկ հատկություններով օժտված են գործնականորեն բոլոր քիմիական տարրերը և նյութերը, հենց իրենց մեջ կամ ավելի հաճախ՝ բարդ նյութերում։ Իր ֆիզիկական հատկություններով կատալիզատորը ստեղծվում է միատարր և տարասեռ։ Տարասեռ կատալիզատորները պինդ նյութեր են, իսկ միատարր կատալիզատորները ցրում են գազային կամ հեղուկ նյութերը, որն էլ ռեակտիվացնում է նյութերը։ Շատ տարասեռ կատալիզատորներ պարունակում են մետաղներ։ Որոշակի մետաղներ, հատկապես, որոնք գտնվում են պարբերական աղյուսակի VIII խմբում, ունեն կատալիկ հատկություններ, օրինակ ՝ պլատինը։ Բայց մետաղների մեծամասնությունը ցուցադրում են կատալիկ հատկություններ՝ գտնվելով միացութունների վիճակում,
Տարասեռ կատալիզատորները ունեն բազմաթիվ ասեղներ, ընդահուր առմամբ նրանց զբաղեցրած տարածքը հասնում է մինչև 500մ²՝ մի գրամ կատալիզատորի համար։ Հաճախ մեծ մակերևույթուվ օքսիդներ ծառայում են որպես տակդիր, որի պատճառով մոլեկուլների մետաղական կատալիզատորների վրա նստվածք են առաջացնում։ Դա ապահովում է էֆեկտիվ ռեագենտների փոխազդեցություն գազերում կամ հեղուկներում կատալիկ ակտիվ մետաղների հետ։ Հատուկ դասակարգ են զբաղեցնում տարասեռ կատալիզատորները ցեոլիտներում — ալյումինիլիկատների բյուրեղային հանքային խմբերը (ալյումինի և սիլիցիումի համաձուլվածքը)։ Չնայած շատ տարասեռ կատլիզատորներ ունեն մեծ մակերես, նրանք ունեն մի քանի ակտիվ կենտորներ, որի համար օգտագործվում են ընդհանուր մակերեսի քիչ մասը։ Կատալիզատորները կարող են ծախսել իրենց ակտիվութունը մի քանի քիմիական միացությունների ներքո կատալիկ թույների պատճառով։ Այս նյութերը կապվում ակտիվ կենտրոններին և խթանում դրանք։
Oxygenium- Թթվածնի լատիներեն անվանումն է:
Скачано с www.znanio.ru
© ООО «Знанио»
С вами с 2009 года.