Կոդավորում, ինֆորմացիայի տարրերի և կոդի բառերի միջև համապատասխանություն ստեղծելու գործողություն։ Կոդավորման տեսությունը հիմնադրել է ամերիկացի գիտնական Կ. Շենոնը։ Կոդային բառերի առկայությունը դեռ չի լուծում կոդավորման հարցը։ Կոդային բառերի և ինֆորմացիայի տարրերի միջև անհրաժեշտ է ստեղծել այնպիսի համապատասխանություն, որը, ելնելով կոդավորման նպատակից, բավարարի որոշակի պայմանների։ Եթե կոդավորում են քանակական տվյալներ, ապա այդ պայմանները կարող են լինել վերծանման պարզությունը, թվաբանական գործողությունների հարմարությունը են։ Եթե կոդավորումը կատարվում է հաղորդման հուսալիությունը ապահովելու համար, ապա պահանջներից մեկը կարող է լինել նրա աղմկակայունության բարձրացումը։ Բոլոր դեպքերում կոդավորման հիմնական խնդիրներից են կոդի միջին երկարության օպտիմալություն ապահովելը և կոդավորման ու միարժեք վերծանման պրոցեսը հեշտացնելը։ Աղմուկների բացակայության դեպքում օպտիմալ կոդերի կառուցման խնդիրը լուծել է Դ. Ա. Հաֆմանը։ Աղմուկների առկայության դեպքում նույն խնդիրը լուծված է միայն որոշ պարզ տարբերակների համար, օրինակ, միայն մեկ տառի աղավաղվելու պայմանով երկուական օպտիմալ կոդավորման խնդիրը լուծել է Ռ. Հեմինգը։
Այս
հոդվածի կամ
նրա բաժնի
որոշակի
հատվածի սկզբնական
կամ
ներկայիս
տարբերակը
վերցված է
Քրիեյթիվ
Քոմմոնս
Նշում–Համանման
տարածում 3.0 (Creative
Commons BY-SA 3.0) ազատ
թույլատրագրով
թողարկված Հայկական
սովետական
հանրագիտարանից
(հ․ 5, էջ 505)։ |
|
Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Скачано с www.znanio.ru
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.